ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովիկ Աբրահամյան. «ԵԽ-ի տարածքում դեռևս առկա է անհանդուրժողականության ու ռասիզմի խրախուսումը» 09/22/2012 11:44 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Հայաստանի համար, անկախացումից ի վեր, եվրոպական արժեհամակարգը հանդիսացել է երկրի կառուցման ուղենիշը` արտահայտելով ժողովրդի կամքը: Այս մասին, ելույթ ունենալով սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում կայացած Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում, ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` ընդգծելով. «Այսօր ինձ համար շատ խորհրդանշական է ժողովրդավարության այս տաճարի` ԵԽԽՎ բարձր ամբիոնից, ելույթ ունենալը. 21 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով հռչակեց իր անկախությունը»:
Նշենք, որ համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների խորհրդարանական պատվիրակություններ` խորհրդարանների ղեկավարների գլխավորությամբ:
ԱԺ նախագահն իր ելույթում նշել է, որ համաժողովի թեման` «Արդյո՞ք ներկայացուցչական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է. մարտահրավերներ ազգային խորհրդարաններին», մասնակից երկրների հասարակություններին հուզող և արդիական է: Այն նաև տևական ժամանակ Հայաստանի քաղաքական օրակարգում է: «Սակայն վերջին տնտեսական ճգնաժամը և դրա արդյունքում պարտադրված կոշտ տնտեսական քաղաքականությունը մարտահրավեր են մեր համընդհանուր եվրոպական ժողովրդավարության արժեհամակարգին` ստիպելով մեզ անընդհատ անդրադառնալ այդ երևույթին»,-ընդգծել է Հ.Աբրահամյանը: Ճգնաժամի հիմնական պատճառներին անդրադարձ կատարել է նաև 2010 թ.ին Հայաստանում կայացած «Ժողովրդավարության ապագայի» ֆորումը և նախանշել հաղթահարման հնարավոր ուղղությունները:
Ըստ Հ.Աբրահամյանի, իհարկե, խորհրդարանները` լինելով ներկայացուցչական ժողովրդավարության ամենակարևոր օղակներից մեկը, առանցքային դերակատարություն ունեն այս հարցում: Սակայն ինտերնետը, տեղեկատվական տեխնոլոգիաները և սոցիալական ցանցերը լայն հնարավորություն են տալիս քաղաքացիներին ժամանակակից հասարակության ժողովրդավարական կյանքի ակտիվ մասնակից դառնալ: Մարդիկ ազատ բանավիճում են և շփվում անկախ տարածություններից և սահմաններից:
«Նման միջավայրում առկա է վտանգ, որ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը անկարող լինի արտահայտել ավելի դինամիկ հանրային կամքը: Ընդ որում` վտանգն առկա է նաև այն դեպքում, երբ իշխանության լեգիտիմությունը որևէ կասկած չի հարուցում:
Գոյություն ունեցող կառավարման համակարգերը իրականությանը ներդաշնակեցնելու հրամայականը պահանջում է հասարակական գործընթացների դերակատարների նոր փոխհարաբերություններ: Որքան էլ հակասական հնչի` ներկայացուցչական ժողովրդավարության ճգնաժամը պետք է հաղթահարվի ժողովրդավարության գործիքակազմի ընդլայնմամբ:
Ներկայացուցչական ժողովրդավարությունը չպետք է լինի ժողովրդավարության միակ արտահայտչամիջոցը: Մենք պետք է գտնենք ժողովրդի և իշխանությունների միջև փոխգործակցության նոր, առավել կենսունակ, արդյունավետ միջոցներ: Դրանք պետք է նաև ներառեն տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործում անմիջական ժողովրդարության տարրեր»,-նշել է ԱԺ նախագահը:
Ըստ Հ.Աբրահամյանի, ժողովրդավարությունը կենսունակ չէ առանց ժողովրդավարության մշակույթի: Այն պահանջում է հասարակության շարունակական կրթում, որի հիմնական պատասխանատուն քաղաքական վերնախավն է: Հետևողական աշխատանքներն այս ուղղությամբ այն ճանապարհն է, որը կկանխի եվրոպական արժեքային համակարգի չարաշահումը, երբ դրանով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները դառնում են միջոց ծայրահեղ գաղափարախոսության տարածման համար: «Սա այն վտանգն է, որ մենք պետք է կանխենք միասին»,-ընդգծել է նա:
«Այս տեսանկյունից անհանգստությամբ եմ արձանագրում, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռևս առկա է անհանդուրժողականության ու ռասիզմի խրախուսումը: Ընդամենը վերջերս տեղի ունեցավ մի աննախադեպ դեպք, երբ էթնիկ ատելության հողի վրա դաժան սպանություն կատարած և ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան Սաֆարովը փոխանցվեց Ադրբեջանին, ազատ արձակվեց և հերոսացվեց Ադրբեջանի ռեժիմի կողմից:
Անգամ այն բանից հետո, երբ քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց այդ երևույթը, Ադրբեջանում նոր թափ ստացավ նման հանցագործությունների արդարացման գործընթացը: Բավական է բացել Ադրբեջանի նախագահի կայքը, և դուք կտեսնեք երկրի բարձրագույն իշխանության տարբեր ներկայացուցիչների ելույթները` ի պաշտպանություն նման հանցագործությունների: Ռասիզմի, քսենոֆոբիայի դրսևորումները կարող են վարակիչ լինել: Դա միայն Հայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրը չէ: Ռասիզմն այսօր, ցավոք, ունի պարարտ հիմք, և դրա դեմ պայքարի արդյունավետ միջոց չգտնելը կվտանգի ամբողջ Եվրոպան:
Եվրոպան պետք է ի զորու լինի համարժեք և աներկբա կերպով արձագանքել մեզ նետած այս մարտահրավերին»,-ԵԽԽՎ-ի ամբիոնից հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից