ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գնումների ոլորտը դատախազության ուշադրության կենտրոնում էր դեռևս 2008-ից 09/20/2012 15:45 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Pastinfo.am»-ի տեղեկություններով՝ գնումների ոլորտում տիրող իրավիճակի կապակցությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու առաջարկությամբ ՀՀ գլխավոր դատախազը դեռևս 2008թ. համապատասխան հաղորդում էր ներկայացրել կառավարությանը:
Հաղորդման համար հիմք էր հանդիսացել 2007թ. դեկտեմբերի 20-ի ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետի առաջարկության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությունը «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ` գործակալություն) 2007 թ. և 2008թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի միջոցների հաշվին ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնումների համար իրականացվող մրցույթների ընթացքում օրենսդրության պահանջների պահպանման վիճակը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2007թ. գործակալությունում հայտարարվել է 1391 գնման գործընթաց` 96,6 մլրդ դրամ գումարով, որոնցից կայացել է 1209 գործընթաց` 88,9 մլրդ դրամի չափով, այդ թվում` ապրանքների ձեռքբերման 230 մրցույթ՝ 9,4 մլրդ դրամի չափով, 141 ծառա-յությունների՝ 2,6 մլրդ. դրամ և 838 աշխատանքների՝ 76,9 մլրդ դրամ:
Ֆինանսական միջոցների հաշվարկային տնտեսումը կազմել է 1,02 մլրդ դրամ, որից ապրանքները` 152,9 մլն դրամ, ծառայությունները` 23,8 մլն դրամ, աշխատանքները` 842,1 մլն դրամ: Մրցույթներին կազմակերպությունների միջին մասնակցության ցուցանիշը կազմել է` 1,62, ընդ որում՝ ապրանքների ձեռքբերման մրցույթներում` 1,44, ծառայություններ` 1,68, աշխատանքներ` 1,66:
2008թ. առաջին եռամսյակում գործակալությունը հայտարարել է 797 գնման գործընթաց` 55,8 մլրդ. դրամի չափով, որոնցից կայացել և ավարտվել է 435 գնման գործընթաց` 36,9 մլրդ դրամի չափով, այդ թվում` ապրանքների ձեռքբերման 31 մրցույթ՝ 1,1 մլրդ դրամի չափով, 42 ծառայությունների` 664,2 մլն դրամ, 362 աշխատանքների` 35,1 մլրդ դրամ:
Ֆինանսական միջոցների հաշվարկային տնտեսումը կազմել է 640,0 մլն դրամ, որից ապրանքների ձեռք բերման գծով` 82,2 մլն դրամ, ծառայություններով` 95,9 մլն դրամ, աշխատանքներով` 461,8 մլն դրամ:
Մրցույթներին կազմակերպությունների միջին մասնակցության ցուցանիշը կազմել է 1,75, ընդ որում՝ ապրանքներ` 1,68, ծառայություններ` 3,98 աշխատանքներ` 1,49:
Որոշ դեպքերում մրցույթի հանձնաժողովի կողմից հրավերով պահանջվել է ներկայացնել այնպիսի տեխնիկական միջոցներ, որոնց անհրաժեշտությունը չի եղել: Մրցույթի մասնակիցներն այդ պահանջները բավարարելու նպատակով հարկադրված են եղել ձևական վարձակալության պայմանագրեր կնքել պահանջվող տեխնիկական միջոցների օգտագործման վերաբերյալ:
Այսպես` Տավուշի մարզի Աչաջուր գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքների համար հրավերով մասնակցին ներկայացվել է ավտոկռունկ ունենալու պահանջ: Մրցույթի (ծածկագիր ՄԲԱՇՁԲ 07/16) հաղթող ճանաչված «Գարդեն Գրուպ» ՍՊ ընկերությունը հրավերի պահանջն ապահովելու նպատակով ավտոկռունկի վարձակալության պայմանագիր է կնքել, որի անհրաժեշտությունը չի եղել:
Մրցույթի ավարտական փուլում հանձնաժողովը գնահատում է մասնակիցների հայտերը բովանդակային առումով, ստուգում փաստաթղթերով ներկայացրած տեղեկության համապատասխանությունը հրավերով սահմանված չափանիշներին: Ընդ որում, չնայած գնահատման են արժանանում մասնակցի տվյալ բնագավառում գործունեություն իրականացնելու հատկանիշները, տեխնիկական և ֆինանսական միջոցները, աշխատանքային ռեսուրսները, սակայն հաղթող ճանաչելու հիմնական չափանիշ է համարվել ներկայացված գինը, այսինքն` մրցութային հայտերի գնահատման գործընթացում, առաջարկվող գնից բացի, հաշվի չեն առնվում մասնակիցների ոչ գնային այլ չափանիշները, ինչը նախատեսված «Գնումների մասին» օրենքի 34-րդ հոդվածով, որն այդ կապակցությամբ նախատեսում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշման ընդունում:
Պետք է նշել, որ ի տարբերություն հաղթող ճանաչելու գործընթացին, հայտերի մերժման ժամանակ ոչ գնային չափանիշները /մասնակիցների փորձը, ֆինանսական ռեսուրսների կամ մասնագիտական անձնակազմի առկայությունը և այլն/ հաշվի են առնվել:
1.«ՊԳԳ-ԱՇՁԲ-08/229» ծածկագրով մրցույթի հանձնաժողովը 2008թ. մարտի 21-ին, մրցույթի հայտերի գնահատման և արդյունքների ամփոփման նիստում «Գեղամաշին» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գնահատել է անբավարար և այն մերժել հետևյալ պատճառաբանությամբ.
ա) պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ մեխանիզմների չափանիշով ստացած անբավարար գնահատականը /մասնակցի ներկայացրած տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին տեղեկանքում աշխատանքներն առաջարկվել է կատարել 4 տեխնիկական միջոցներով, սակայն տեղեկանքին կից չեն ներկայացվել դրանց սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև վարձակալության կամ տվյալ գույքի նկատմամբ այլ իրավազորության փաստաթղթերի պատճենները/.
բ)մասնակցի ներկայացրած պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ աշխա-տանքային ռեսուրսների մասին տեղեկանքում նշված Անդրանիկ Կնյազյանի աշխատանքային գրքույկի պատճենի 8-րդ և 9-րդ էջերը բացակայել են, ինչը հնարավորություն չի տվել հանձնաժողովին գնահատելու մասնակցի տվյալ չափանիշը:
2007թ. ընթացքում գործակալությունում հայտարարված մրցույթներից 8-ը բողոքարկվել է ՀՀ ֆինանսների նախարարություն, որից 6-ը՝ բավարարվել է, 2-ը` մերժվել:
2008թ. ընթացքում ներկայացվել է 33 բողոք, որից 17-ը` բավարարվել է, 9-ը` մերժվել, իսկ 7 բողոք գտվում է ընթացքի մեջ:
2008թ. բողոքների աճը հիմնականում պայմանավորված է գնումների ծավալի աճով, ինչպես նաև օրենքների կիրառման և մեկնաբանության բնագավառում ՀՀ ֆինանսների նախարարության և գործակալության միջև գոյություն ունեցող հակասություններով՝ գործակալությունը և մրցույթի հանձնաժողովները ղեկավարվել են բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը` նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով:
Այսպես` գործակալության կողմից կազմակերպված «ՊԳԳ-ԱՇՁԲ-08/37» ծածկագրով բաց նպատակային մրցույթի հանձնաժողովի կողմից մերժվել է «Պահպարեխ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գույքահարկի և հարկային պարտավորությունների գծով բնօրինակ տեղեկանքների փոխարեն պատճեններ ներկայացնելու պատճառաբանությամբ:
Բողոքի համաձայն` ընկերությունը մասնակցել է նաև «ՊԳԳ-ԱՇՁԲ-08/25» ծածկագրով մրցույթին, որի հայտերի բացման նիստը տեղի է ունեցել մեկ օր առաջ՝ 2008թ. փետրվարի 6-ին, իսկ վերոհիշյալ տեղեկանքների բնօրինակները ներառված են եղել «ՊԳԳ-ԱՇՁԲ-08/25» ծածկագրով մրցույթին ներկայացրած հայտում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվել են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում:
Ելնելով վերոգրյալից` ՀՀ ֆինանսների նախարարությունը բողոքը բավարարել է:
Այսպիսով՝ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար կազմակերպված մրցույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած կենտրոնացված գնումներին վերաբերող նորմատիվային դաշտը կարգավորող ակտերի առկայությանը, որոշ պետական մարմիններ հաճախ չեն կատարում գնման հայտերը հստակ, ժամանակին և իրավական ակտերին համապատասխան գործակալություն ներկայացնելու իրենց պարտականությունը, որը լուրջ խոչընդոտներ է հարուցում պետական կարիքների համար կենտրոնացված գնումների կազմակերպման գործընթացում, անհարկի դժվարություններ և քաշքշուկներ է ստեղծում մասնակից կազմակերպությունների համար:
Որպես կանոն, պետական մարմիններում մրցույթի հրավերները մշակող աշխատակիցներն ընդգրկվում են մրցույթի հանձնաժողովներում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ հայտերը գնահատելու օբյեկտիվության վրա:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` մրցույթի հաղթողին որոշելու նպատակով մրցույթի հրավերով սահմանված կարգով համեմատվում են բավարար գնահատված հայտերը, որոնցից մրցույթում հաղթող է ճանաչվում առավել բարձր գնահատական ստացած առաջարկը, որը գնահատելիս, առաջարկվող գնից բացի, պետք է հաշվի առնվեն մասնակցի ոչ գնային այլ չափանիշները:
Փաստորեն, հանձնաժողովը հաղթող է ճանաչում նվազագույն գին առաջարկող մասնակցին, ինչը, հատկապես շինարարական աշխատանքների գնման ժամանակ, պարունակում է ռիսկեր՝ աշխատանքների որակի ապահովման տեսանկյունից:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգի առանձնահատկությունները և նույն օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված նախաորակավորման ընթացակարգի կիրարկման կարգի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, սակայն այդ կապակցությամբ մինչև օրս համապատասխան որոշումներ չեն ընդունվել:
Pastinfo.am-ի ունեցած տվյալներով՝ մրցույթների գործընթացի արդյունավետ կազմակերպման և այդ ոլորտում օրինականության ամրապնդման նպատակով դեռ 2008-ին ՀՀ դատախազությունը դիմել է ՀՀ կառավարություն՝ առաջարկելով
ա)ընդունել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 8-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված ՀՀ Կառավարության որոշումները
բ)գնումների հրավերի պայմանները պատվիրատու պետական մարմինների կողմից ժամանակին, հստակ և իրավական ակտերին համապատասխան ձևակերպելու համար տվյալ տեսակի հրավերների համար սահմանել միասնական նորմատիվներ և չափանիշներ
գ)հանձնարարել պետական մարմիններին տարանջատել մրցույթի հրավերները մշակող և հանձնաժողովներում ընդգրկված, այսինքն` հայտերը գնահատող, աշխատակիցներին
դ)«Գնումների մասին» ու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքները գնումների գործընթացում կիրառելիս գործակալության և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից միասնական մոտեցում (դիրքորոշում) դրսևորելու ուղղությամբ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից