ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստուգայցի դուրս եկան լրագրողները 09/20/2012 15:10 | Վարչական իրավունք
1.Եթե գծատերը պարտադրի էլ՝ մեղավորը վարորդն է. 5000 դրամ տույժ
Ճանապարհային ոստիկանությունը երեկ` սեպտեմբերի 19-ին, ժամը 16.30-ից մինչև 17.30-ն ընկած ժամանակահատվածում լրագրողների մասնակցությամբ ստուգայց կազմակերպեց Երևանում:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Մաթևոսյանի խոսքով՝ ՃՈ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրները կապված են երթուղայինների գերբեռնված լինելու, կանգառից դուրս կանգնելու, վարորդների՝ համապատասխան D կարգ, ինչպես նաև վարորդական իրավունք չունենալու հետ:
Լրագրողների այն դիտարկմանը, թե երթուղայինների գերբեռնվածության առումով վարորդները մեղավոր չեն. գծատերերն են նրանց պարտադրում ավել ուղևոր փոխադրել, հետևաբար ինչու են տույժի ենթարկվում վարորդները, Հ. Մաթևոսյանը պատասխանեց. «Գծատերերը չեն կարող պարտադրել ճանապարհային երթևեկության խախտման հաշվին ավել ուղևոր փոխադրել: Եթե անգամ նման գծատերեր կան, վարորդը չպետք է ենթարկվի ու չպետք է ավել ուղևոր փոխադրի: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, ավել ուղևոր տեղափոխելու համար պատասխանատուն տվյալ պահին ղեկը վարողն է»:
Ոստիկանության փոխգնդապետի խոսքով՝ սահմանված քանակից ավելի ուղևոր տեղափոխելը երթևեկության կանոնների խախտում է, որը միանշանակ արձանագրվում է: Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի ՝ վարորդի նկատմամբ սահմանվում է տույժ, կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Տույժը կազմում է 5000 դրամ:
Հ. Մաթևոսյանի խոսքով՝ գործարանային արտադրությամբ տրանսպորտային միջոցների դեպքում տեղերի հստակ քանակ է սահմանված: Անգամ մեկ ավել ուղևոր տեղափոխելը երթևեկության խախտում է համարվում: Սակայն ըստ նրա՝ բոլորս էլ ականատես ենք լինում, որ խոսքը ոչ թե մեկ կամ երկու ավել ուղևորի մասին է, այլ իսկապես գերբեռնված լինելու՝ 7-8 ավել ուղևոր տեղափոխելու մասին:
Այնուամենայնիվ Ոստիկանության փոխգնդապետի խոսքով՝ տույժի խստացում՝ որպես այդպիսին, չկա: Վարորդը կտեղափոխի սահմանված քանակից երկու ավել ուղևոր, թե յոթ՝ միևնույն է՝ կտուգանվի 5000 դրամով:
Հ. Մաթևոսյանի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե ավել ուղևորների քանակին, այլ երթուղայինների ղեկային ու արգելակային համակարգին, ինչն անմիջական կապ ունի մարդու կյանքի և առողջության հետ:
«Ավել ուղևոր տեղափոխելու արդյունքում տրանսպորտի արգելակային համակարգը չի կարողանում պահել բեռնվածությունը: Արգելակային համակարգի անսարքությունը, որպես կանոն, երթևեկության ընթացքում տեսանելի չէ, բայց եթե անգամ նկատում ենք դա, տվյալ տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը մեր կողմից արգելվում է»,- նշեց Հ. Մաթևոսյանը:
Ինչ փոփոխություն է ակնկալում այս միջոցառումից ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Pastinfo.am-ի թղթակցի հետ զրույցում Ն. Սարգսյանը պատասխանեց. «Նախապես ենթադրություններ չանենք: Կարծում եմ՝ նման մի քանի միջոցառումներից հետո դրական փոփոխություն կլինի: Մեկ օրվա ընթացքում արդյունքը տեսանելի չի լինի»:
Իսկ թե ինչ տեսան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Մաթևոսյանի հրահանգով ոստիկանների հետ քաղաքի տարբեր թաղամասերում ստուգայցին մասնակցած լրագրողները, այդ մասին՝ հաջորդիվ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը