ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
521 թեկնածուներից 241-ը ՀՀԿ-ից են 09/19/2012 18:07 | Ընտրական իրավունք
Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 379 համայնքներից 318-ում սեպտեմբերի 23-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական, իսկ Արմավիրի և Շիրակի մարզերի երկուական համայնքներում` նոր ընտրություններ: Արագածոտնի ևս 13 համայնքներում նախատեսված ՏԻՄ ընտրությունները չեն կայանա` գրանցված թեկնածուների բացակայության կամ ԸՕ-ով սահմանված անհրաժեշտ թվով չլինելու հիմքերով: Այս մասին սեպտեմբերի 19-ի ասուլիսում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
7 մարզերի հիշյալ 322 համայնքներից 261-ում տեղի կունենան համայնքի ղեկավարի, 272-ում` ավագանու ընտրություններ:
Համայնքի ղեկավարի առաջադրված ընդհանուր առմամբ 699 թեկնածուներից սահմանված ժամկետում` մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 18-ը, ինքնաբացարկ են հայտնել 177-ը, ավագանու անդամների 2730 թեկնածուներից` 103-ը: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի առաջադրված մեկական թեկնածուի գրանցումը մերժվել է: Արդյունքում` սեպտեմբերի 23-ին 261 համայնքներում, այդ թվում` 16 քաղաքային, համայնքի ղեկավարի ընտրություններում կքվեարկվեն 521, իսկ 272 համայնքների ավագանու անդամի ընտրություններում` 2626 թեկնածուներ:
Համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված թեկնածուներից 176-ը անկուսակցական են, 241-ը` Հայաստանի Հանրապետական, 69-ը` «Բարգավաճ Հայաստան», 21-ը` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», 6-ը` «Օրինաց երկիր» կուսակցությունների անդամներ են: Երկուական թեկնածուներ ունեն «Ժողովրդավարություն և աշխատանք» և Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, մեկական թեկնածուներ` «Ժառանգություն», Հայաստանի Ժողովրդական, «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ), «Հայոց համազգային շարժում» կուսակցությունները:
Համայնքի ղեկավարի թեկնածուների գերակշռող մեծամասնությունը` 374-ը, 40-60 տարեկան են, 39-ը` 60-ից բարձր տարիքի են, 108-ը` մինչև 40 տարեկան: Ընդ որում, համայնքի ղեկավարի 521 թեկնածուներից 11-ը կանայք են:
Ընտրված 379 համայնքապետերից 238-ը ՀՀԿ անդամներ են
Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի համայնքներում սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով համայնքների ղեկավարի 716 թեկնածուներից ընտրվել են 379-ը: Նրանցից 95 անկուսակցական են, 238-ը` Հայաստանի Հանրապետական, 21-ը` «Բարգավաճ Հայաստան», 16` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», 9` «Օրինաց երկիր» կուսակցությունների անդամներ: Այս մասին սեպտեմբերի 19-ի ասուլիսում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ընդ որում` 379 համայնքից 84-ում ընտրվել են համայնքի նոր ղեկավարներ: Նոր քաղաքապետեր են ընտրվել 18 քաղաքային համայնքներից 7-ում՝ Գյումրիում, Արթիկում, Կապանում, Մեղրիում, Մասիսում, Ստեփանավանում, Տաշիրում:
Ավագանու անդամի 4072 թեկնածուներից ընտրվել են 2905-ը: Նրանցից 1888-ը անկուսակցական են, 759-ը` Հայաստանի Հանրապետական, 158-ը` «Բարգավաճ Հայաստան», 44-ը` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», 35-ը` «Օրինաց երկիր», 7-ը`«Հայոց համազգային շարժում» կուսակցությունների անդամներ: 2-ական ընտրված համայնքապետեր ունեն «Ժառանգություն», «Միավորված աշխատանքային» և Հայաստանի Կոմունիստական, մեկական` «Հանրապետություն», «Ազատամարտի վետերանների միություն», Հայաստանի ազգայնական, Հայաստանի ժողովրդական, «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ), «Հզոր հայրենիք», Ժողովրդական և Ռամկավար ազատական կուսակցությունները:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից