ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կամո Վարդանյան. «Ինքնասպանությունների ամենամեծ ցուցանիշը Գյումրիում է» 09/17/2012 14:05 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում 2009 թ. արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 498 դեպք, 2010-ին` 592, 2011-ին` 647 դեպք: Ինքնասպանությունների ցուցանիշը հաշվարկվում է յուրաքանչյուր 100 հազար բնակչին ընկնող թվաքանակով: Եթե յուրաքանչյուր 100 հազար բնակչին ընկնում է 10 ինքնասպանության դեպք, ապա համարվում է, որ տվյալ երկրում ինքնասպանության ցուցանիշը ցածր է, եթե մինչև 20 դեպք, ապա համարվում է, որ ինքնասպանության թիվը միջին է և 20-ից ավելիի դեպքում է համարվում, որ ինքնասպանությունների թիվը շատ բարձր է: Հայաստանն ինքնասպանությունների թվի միջին տեղում է:
«Վերջին ժամանակահատվածում բավականին շատացել է ինքնասպանությունների մասին տեղեկատվությունը: Թվում է՝ երևույթը ահագնացող չափեր է ստացել: Սակայն ինքնասպանությունների թիվը մեզանում դեռևս այնքան էլ շատ չէ, բայց ավելացման միտում կա»: Այս կարծիքին է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը, ով պատասխանում է Pastinfo.am-ի թղթակից Լիլիթ Հովհաննիսյանի հարցերին:
-Պարոն Վարդանյան, կա՞ ուսումնասիրություն ինքնասպանության դիմելու պատճառների բացահայտման առումով:
-Գիտության մեջ հաշվարկված է, որ գոյություն ունի ինքնասպանության դիմելու 800 պատճառ: Հայաստանում երևույթն ուսումնասիրում եմ ես, ինչպես նաև որոշ մասնագետներ և բժիշկներ: Երբեմն մենք գուցե պատկերացում անգամ չունենանք, թե ինչի հետ է կապված ինքնասպանությունը: Օրինակ՝ պատճառ կարող են լինել տարբեր տեսակի քիմիական նյութեր: Գոյություն ունի միջնորդանյութ: Եթե դրա քանակն օրգանիզմում պակասում է, մարդու մոտ առաջանում է դեպրեսիվ հակվածություն: Եվ եթե մարդն ագրեսիայի նկատմամբ հակում ունի, դա բերում է ինքնասպանության:
Նույնը կարելի է ասել դոֆամինի (հաճույքի հորմոն) վերաբերյալ: Եթե մարդու օրգանիզմում այն բարձրանում է, նա դիմում է ինքնասպանության: Օրինակ՝ գոյություն ունի մակաբուծային հիվանդություն, որի ժամանակ դոֆամինը մեծանում է: Առնետների վրա կատարած փորձերը ցույց են տալիս, որ դոֆամինի մեծանալուն պես նրանք գնում են դեպի գիշատիչը: Մարդկանց մոտ այդ էֆեկտի ազդեցության տակ առաջանում է հակազդման թուլացում, ռիսկայնության մեծացում: Կա գենետիկական պատճառականություն: Հայտնաբերված է, որ մարդու գենոտիպում կան վեց գեներ, որոնք պայմանավորում են ինքնասպանության հակումը:
Ինքնասպանությունն ունի գենետիկական, հոգեբանական, սոցիալական, էկոլոգիական պատճառականություն: Երևույթը պետք է ուսումնասիրվի: Պետք է դադարենք սիրողական մակարդակով այն մեկնաբանելուց:
-Լրատվամիջոցների լուսաբանումը որքանո՞վ է արտացոլում իրականությունը:
-Որպեսզի լրատվամիջոցները իրականությունը գրանցեն, պետք է լինի աղբյուր: Եթե այդ աղբյուրը չկա, եթե հետազոտութուն չի իրականացվում կամ իրականացվում է, բայց չի մասսայականացվում, լրատվամիջոցները չեն կարող օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդել: Սա ամենավտանգավորն է: Երբեմն լրագրողները հրավիրում են տարբեր մասնագետների՝ հոգևորականների, աստղաբանների, էզոթերիկ տեսության կողմնակիցների, որոնք ոչինչ չգիտեն ինքնասպանության երևույթի, նրա պատճառականության, գիտական մեկնաբանության մասին, բայց քանի որ կան մարդիկ, ովքեր երևույթին սենսացիոն բնույթ տալ են ցանկանում, այդ մարդկանց հրավիրում են եթեր: Նրանք էլ ոչ գիտական տեղեկատվություն են հաղորդում և թվում է անգիտակցաբար ինքնասպանությունների քանակը շատանում է: Բայց իրականում ցանկացած ոչ պրոֆեսիոնալ մոտեցում հղի է այս երևույթի մասսայականացմամբ:
-Ինչո՞ւ են երևույթով զբաղվողները խուսափում այն սենսացիոն դարձնելուց:
-Կա սուիցիդալ տեղեկատվության երկու ձև: Դրանցից մեկն ունի սենսացիոն բնույթ, նպատակն է հասարակության մեջ արձանագրել երևույթը: Երկրորդն օբյեկտիվ տեղեկատվությունն է, որն ունի կանխարգելման միտում: Ամեն ինչ չէ, որ կարելի է լրատվամիջոցներով ասել: Պետք է ասել այն, ինչը կնպաստի թեկուզ մեկ անձի սուիցիդալ որոշումից հետ կանգնելուն: Սա համարվում է պրոֆեսիոնալ տեղեկատվություն: Մասնագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը պետք է միտված լինի ինքնասպանությունների կասեցմանը:
-Մի առիթով նշել էինք, որ ինքնասպանություններն ավելի շատ տարածված են Գյումրիում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Այո, Հայաստանում ինքնասպանությունների ամենամեծ ցուցանիշը Գյումրիում է: Աղետի գոտի է, դեռևս կան չլուծված խնդիրներ, կա լարվածություն: Մենք ուզում ենք այդ հարցը պարզաբանել:
Հետազոտություններն ընթացքի մեջ են: Հարցին կանդրադառնանք, երբ ամբողջությամբ կավարտենք հետազոտությունը:
-Ինքնասպանության նոր շարժառիթներ ի հայտ գալի՞ս են Հայաստանում:
- Վերջին ժամանակներում շատացել է ինքնասպանության հետևյալ շարժառիթը. մարդիկ տարբեր բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ են դնում, պարտվում են, հետո չեն կարողանում գումարը վճարել: Որպես իրադրությունից դուրս գալու ելք՝ ընտրում են ինքնասպանությունը: Սակայն սա նոր չէ, աշխարհում վաղուց է տարածված, Հայաստանում էլ՝ վերջերս: Մեր երկրում ինքնասպանության նոր շարժառիթ է էկոլոգիական սթրեսը: Այն նորություն է նաև աշխարհում:
- Հասարակության մեջ կա ինքնասպանության երևույթի նկատմամբ երկու մոտեցում. մեկը ինքնասպանությունը դիտարկում է որպես թույլ մարդու վարքագիծ, մյուսը՝ ուժեղ մարդու:
- Ուզում եմ մեջբերել Քամյուի խոսքերը: Նա ասում է՝ կա մի շատ կարևոր հիմնախնդիր՝ ինքնասպանության հիմնախնդիրը, որը չի ճանաչում ոչ տարիք, ոչ սեռ, ոչ գիտական ցենզ: Այն ուրվական է, կարող է բոլորի տուն ներխուժել համապատասխան օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պայմանների համատեղման արդյունքում:
-Ինքնասպանությունը հանցագործությո՞ւն է:
- Մխիթար Գոշը և Սմբատ Գունդստաբլը իրենց դատաստանագրքերում հատուկ հոդվածով անդրադարձել են ինքնասպանություններին. Մխիթար Գոշն ասում է՝ այն անձը, ով իրականացնում է ինքնասպանություն, Աստծո նկատմամբ մեղք է գործում: Նրանք դասակարգում են կատարել. ինքնասպանություն, որ կատարել է հոգեկան հիվանդ մարդը և ինքնասպանություն, որ կատարել է հոգեպես առողջ մարդը:
Որոշել են չափապատիժ՝ հոգեկան հիվանդ մարդու նկատմամբ այդ պատիժը շատ մեղմ է, իսկ հոգեպես առողջ անձանց նկատմամբ պատիժը շատ խիստ է: Նրա համար ծիսական արարողություն հոգևորականը չի իրականացնում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից