Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Հայկ Ալումյան. «Հասարակությանը կներկայացնենք այնպիսի փաստեր, որ ուղղակի կցնցվի» 09/17/2012   14:51  |  Հարցազրույց


Օրհուսի համապատասխանության կոմիտեն կքննի Թեղուտի հարցով շահագրգիռ հասարակության դատական պաշտպանության մատչելիության իրավունքի խախտման  հարցը:
Կոմիտեն երկու տարի առաջ  արձանագրել է հասարակությանը ամենավաղ փուլերում  իրազեկելու և նրան որոշումների ընդունմանը մասնակից դարձնելու իրավունքների խախտումներ: Այս մասին է «Փաստինֆո» գործակալության թղթակից Սոնա Մաշուրյանի զրույցը Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության փաստաբան Հայկ Ալումյանի հետ:

- Ի՞նչ արգելքներ կան, որոնք խոչընդոտում են, որպեսզի  հասարակությունը կարողանա օգտվել  դատական պաշտպանության  իրավունքից:

- Մեզնից  յուրաքանչյուրն ունի անառարկելի իրավունք՝  մեր իրավունքների խախտումների դեպքում դիմել դատարան, իսկ եթե դրանք խախտվում են վարչական մարմինների կողմից՝ Վարչական դատարան:

Հասարակական կազմակերպությունները, որոնց  կանոնադրական նպատակների մեջ է մտնում  այլոց իրավունքների պաշտպանությունը, նույնպես ունեն դատական պաշտպանության  առարկելի իրավունք: Սակայն մեր իրավակիրառները փորձում են նեղ մեկնաբանել ՀԿ-ի իրավասությունը, ասում են, որ ՀԿ-ն միայն ինքն իր իրավունքները պետք է կարողանա պաշտպանել:

Այս ոլորտում կա օրենքի թերություն.  «Հասարակական կազմակերպությունների մասին»  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում մի բան է ասվում՝ այլոց իրավունքների պաշտպանության համար հասարակական կազմակերպությունը կարող է գործունեություն իրականացնել, իսկ 15-րդ հոդվածն էլ մեկ ուրիշ ձևակերպում ունի, որն ավելի նեղացնում է ոլորտը: Այստեղ կա նորմերի կոնֆլիկտ և,  որպես հետևանք, հակասահմանադրական իրավիճակ՝ երբ որ կա իրավական անորոշություն, ակնհայտ հակասություն նույն  օրենքի  երկու նորմերի միջև:  Կա նաև Վճռաբեկ դատարան, որն ընդհանրապես, սահմանադրական փոփոխությունների համաձայն, պետք է լուծի այդ անորոշությունները, մասնավորապես,  նախադեպային որոշում  կայացնելու ճանապարհով  բացը, խնդիրը, կասկածները փարատելով:    Դրանից հետո Վճռաբեկ դատարանը վերջնական մի մեկնաբանություն է տալիս, թե իրար հակասող նորմերից որն ունի առավելություն, որը պետք է կիրառվի, դրանից հետո այդ անորոշությունը վերանում է: Այսինքն՝ երբ գործը հասնում է Վճռաբեկ դատարան, դրանից հետո պետք է անորոշություն չմնա:  

Բայց վճռրաբեկ դատարանը իրավական անորոշությունը պակասեցնելու փոխարեն բազմապատկում է այն:  Եթե մի  գործ հասնում է Վճռաբեկ դատարան, ինքը վարույթ է ընդունում, այնպիսի որոշում է կայացնում, որ այդ նորմը ընդհանրապես ով ցանկանա, ինչպես ցանկանա կարող է հասկանալ՝  Վճռաբեկ դատարանը այնպիսի որոշում է կայացնում, որ դրա վերևում մի հատ էլ այլ դատարան է պետք, որ  բացատրի,  թե վճռաբեկն ի՞նչ է ուզում:

Խոսքս հիմնավորեմ Թեղուտի գործի օրինակով:

Երբ խնդիր առաջացավ հայց ներկայացնել  դատարան, վիճարկել այդ բոլոր որոշումները, որի արդյունքում բնության այդ հրաշալի հատվածը ամբողջությամբ պիտի ապականվի, Վարչական դատարանն ասաց, որ բնապահպանական կազմակերպությունը չի կարող բնապահպանական խնդիրներով դիմել դատարան, և որոշում ընդունեց   մերժել  հայցի վարույթ ընդունումը:

Մենք բողոքարկեցինք, բողոքը մերժվեց, բողոքարկեցինք նաև Վճռաբեկ դատարան, բայց քանի որ մեր Վճռաբեկ դատարանն իր վառ արտահայտված առանձնահատկություններն ունի, որոնցից մեկն այն է, որ դու չգիտես քո բողոքը  վարույթ կընդունվի, թե ոչ,  մենք նաև դիմեցինք  Օրհուսի համապատասխանության կոմիտե: Այն ՄԱԿ-ի մարմիններից է,  որը հետևում է, թե ինչպես են անդամ պետությունները պահպանում Օրհուսի կոնվենցիայի պահանջները: Դիմումը ներկայացվեց 2010թ. մարտին, իսկ  երեք ամիս անց խախտումները ճանաչվեցին:

Մենք ասացինք, որ Վճռաբեկը չենք սպառել՝ ելնելով Վճռաբեկ դատարանի անորոշ չափանիշներից, և  իրենք մեր դիմումը ընդունեցին վարույթ՝  Օրհուսի կոնվենցիայի իմաստով մեր դատարանները  հասարակական կազմակերպությանը պատշաճ չհամարեցին այդ հարցը բարձրացնելու առումով, բայց կոմիտեն համարեց: Միանգամայն տարբեր մոտեցումներ են:

Ընդ որում, Օրհուսի համապատասխանության  կոմիտեն մեզ համարեց շահագրգիռ հասարակություն, իսկ այդ դեպքում դու  օգտվում ես այդ բոլոր իրավունքներից` Օրհուսի կոնվենցիայով ամրագրված`  ամենավաղ փուլերում հասարակությանը  իրազեկելու,  հասարակությանն ընդունվելիք որոշումներին մասնակից դարձնելու ու դատական   պաշտպանությունից օգտվելու իրավունքներից:  

Կառավարությունից Օրհուսի համապատասխանության կոմիտեի նիստին եկել էին տկն.  Աիդա Իսկոյանը՝ բնապահպանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ACP-ից՝ նույնպես շատ  բարձր որակավորում ունեցող մասնագետ Էդուարդ Մուրադյանը, ով նախկինում Վերաքննիչ դատարանի նախագահն էր, Հայաստանը լավագույնս ներկայացված էր, բոլոր հնարավոր փաստարկները ներկայացվեցին, բայց,  այնուամենայնիվ,  կոմիտեն համարեց, որ պետությունը խախտել է առաջին երկու իրավունքը: Բոլոր կետերով ճանաչեց, որ մենք ճիշտ ենք:

Երբ մեր պետությունը  հասկացավ, որ երրորդ կետով էլ դատարանի մատչելիության խախտում կարձանագրվի, Վճռաբեկը հապճեպ ձևով վերացրեց նախկին որոշումը, ասաց, որ չէ, բնապահպանական կազմակերպությունը իրավունք ունի հայց ներկայացնել, ուղարկեց Վարչական դատարան, որպեսզի նա քննի: Այդ պատճառով  Օրհուսի համապատասխանության կոմիտեում այդ հարցը մենք չդրեցինք:

Վարչական  դատարանը, սակայն,  արագացված դատաքննություն կիրառեց՝  1 րոպե տևողությամբ,   մտավ խորհրդակցական սենյակ, դուրս եկավ, ասաց՝  հայցը մերժել որպես ակնհայտ անհիմն: Իսկ ակնհայտ անհիմն է, որովհետև մեր իրավունքները խախտված չեն, այսինքն՝ ինքը բերեց այն բոլոր պատճառաբանությունները, որը Վճռաբեկն արդեն մեկ անգամ հերքել էր:

Սա իրար հետ համաձայնեցված են անում, իհարկե: Բողոքարկեցինք,  հասանք մինչև Վճռաբեկ, նրան ասացինք՝ հարգարժան, քո որոշմանը տրամագծորեն հակառակ որոշում է կայացրել, անմիջապես բեկանի: Վճռաբեկն  ասաց՝  չէ, ճիշտ որոշում է կայացրել ու հղում կատարեց այդ ընթացքում ՍԴ-ի կողմից կայացված մի որոշման վրա,  որից ելնելով` դուք իրավունք չունեք:   Մինչդեռ ՍԴ որոշման մեջ, ընդհակառակը, հղում է կատարվում Վճռաբեկի առաջին որոշման վրա ու  ասվում՝  Հայաստանի դատաիրավական պրակտիկան գնում է այն ուղղությամբ, որ հասարակական կազմակերպությունները իրավունք ունեն դիմել  դատարան:

Հետո Վճռաբեկ դատարանը, հղում կատարելով ՍԴ այս որոշման վրա, ասում է՝ դե,  տեսնո՞ւմ եք, դուք իրավունք չունեք, քանի որ ՍԴ այսպիսի բան է ասում: Կամայականորեն մեկնաբանեց ՍԴ որոշումը՝  գլխիվայր ու ասաց՝  դուք իրավունք չունեք:

- Խնդիրը բազմաշերտ է ու շարունակական, ինչպե՞ս հասանք այսօրվա հանգրվանին:

- Լոռու մարզում  Շնող ու Թեղուտ գյուղերի հարակից տարածքում, ինչպես նաև բուն  համայնքային  հողերի տարածքում կա կուսական անտառներով հարուստ մի տարածք, որը,  դժբախտաբար,  հարուստ է նաև պղնձով: Մեր կառավարությունը 2001թ. սկսած մինչև 2007թ.  գաղտնի,  գաղտնի ասելով՝ միայն իրենց հայտնի,  ընթացակարգերով, միայն իրենց հայտնի որոշումների շարան ընդունեց, որի արդյունքում որոշվեց ACP /Armenian copper program/ կազմակերպությանը հատկացնել հանքարդյունահանման համար մի  հսկայական տարածք:

Սխալ կլինի մտածել, որ ընդհանրապես հանքարդյունահանություն չպետք է լինի, դա չի լինում, եթե երկրում կան հանքեր, դրանք  պետք է մշակվեն, բայց մշակման ձևեր կան, պարտավորություններ կան, տեղեր էլ կան, որտեղ  չի կարելի ընդհանրապես հանքարդյունահանմամբ զբաղվել, եթե այդտեղ կան Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների տեսակներ:

Բացի այդ, հանքը շահագործելու հավակնորդ  կազմակերպությունը մի ծրագիր պետք է ներկայացնի, որտեղ պիտի հաշվարկվի հատուցման ենթակա վնասի, ինչպես նաև հնարավոր  վտանգների չափը, այդ  թվում՝ բնապահպանական: Գործընթացում խախտումները հսկայածավալ են եղել՝ սկսած առաջին որոշումն ընդունելու պահից, երբ որ ընդհանրապես ամեն ինչը քողարկված է եղել, վերջացրած՝ վերջին որոշումներով, երբ որ քողի տակից ինչ-որ բաներ դուրս էին գալիս: Եվ այն էլ այն պատճառով, որ հասարակությունն արդեն ավելի ակտիվ էր, ինչ-որ բաներ էր պահանջում:

Ընդ որում, կազմակերպությունը առավելություն է տվել ավելի էժան, սակայն շրջակա միջավայրի համար առավել վնասակար՝ բաց  եղանակով հանքի  շահագործմանը: Այդ դեպքում  ինչ կա-չկա հողի վրա վերացվում է և հողի հետ միասին՝  սկսում է իջնել: Հայցադիմումում նկարագրված խախտումները կազմում են շուրջ  75 էջ:

Օրինակ բերեմ, որը ոչ թե ամենակոպիտ խախտումն է, այլ ամենահեշտ նկարագրվողը, որով փորձ է արվում շրջանցել Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների տեսակների  առկայության դեպքում հանքավայրը շահագործելու արգելքը՝  ծրագրում նկարագրել են ոչ թե Լոռու Թեղուտը, այլ Դիլիջանի Թեղուտը, հղում են արել մի գիտնականի կողմից արված աղյուսակների վրա, որոնք վերաբերում են Դիլիջանի Թեղուտին:

Մենք հասկացանք, որ դա այն Թեղուտը չէ, սկզբնաղբյուրը գտանք, ընդ որում, աղյուսակի վրա էլ գրված է «Դիլիջանի Թեղուտ»: Սա արդեն խախտում չէ, սա կեղծիք է,   սա արդեն անցնում է շեմը, որից հետո արդեն հանցագործություն է:

Ես չեմ ասում, որ սա ամենախոշոր խախտումն է, ոչ, սա ամենահեշտ նկարագրվող խախտումն է:  Շատ ավելի կոպիտ ու վտանգավոր խախտումներ կան այդ ամբողջ պրոցեսի ընթացքում: Եթե դուք տեսնեք, թե ինչ մեթոդիկայով է հաշվվել պատճառվելիք  վնասը, կարող է ուղղակի սարսափեք: Այդ մեթոդները կարող է կիրառել մեկը, ով կարծում է, որ ոչ ոք հետո սա չի էլ ստուգելու՝  ռուսերեն ասած՝ տոպոռնի մեթոդով՝ վնասները անգամներ պակասեցնելով: Ընդ որում, հաշվարկները կատարվել են  խորհրդային մեթոդիկայով՝ 1985թ. ռուբլին միայն իրենց հայտնի բանաձևերով փոխարկելով դրամի:

Կազմակերպությունը  ներկայացնում է հաշվարկները, որը փորձաքննություն է անցնում արդեն  պետական մարմիններում` ինքը ցածր է ցույց տալիս, պետությունն էլ դրան հավանություն է տալիս, հասկանալով, որ այստեղ կա կեղծիք:

Ո՞վ է տուժում: Տուժում է միայն  հասարակությունը՝  ACP-ն ակնհայտորեն մի քանի անգամ շահում է, այսօր՝ համենայն դեպս,  պետությունը չի համարում իրեն տուժած, և մենք գիտենք, որ անգամներ պակաս է ներկայացվում վնասը, մնում է հասարակությունը, որը տուժել է:

- Ի՞նչ է նախատեսվում առաջիկայում:

- Մենք տեղը գիտենք՝ Օրհուսի համապատասխանության կոմիտե, և հիմա էլ, շուրջ մեկ տարի է, ինչ  դիմել ենք երրորդ՝ դատական պաշտպանության մատչելիության  իրավունքի խախտման հարցով,  մեր դիմումն ընդունվել է վարույթ, մենք սպասում էինք, որ արդեն սեպտեմբերին նիստը կլինի, կհրավիրեն:

Սեպտեմբերին չնշանակվեց մեր գործը, հավանաբար 3 ամիս անց՝ դեկտեմբերին,  կնշանակվի: Կգնանք այնտեղ,  այն կշահենք, նաև  այդ հիմքով Հայաստանին խախտող կճանաչեն:

Միևնույն է, մենք կշահենք, իսկ մեր դատարանները դատապարտված են լինելու այս գործը քննելու ու ընդունելու, որ Թեղուտի վերաբերյալ բոլոր որոշումները եղել են խախտումներով: Այդ պայմաններում պետությունը չի կարող շարունակել անվերջ պնդել, որ ամեն ինչ նորմալ է: Միևնույն է, դա լինելու է, միևնույն է, Թեղուտի հանքը չի մշակվելու, որովհետև չի կարող մի բան լինել այսքան խախտումներով:

Բաց դատաքննության ընթացքում  մենք հասարակությանը կներկայացնենք այնպիսի փաստեր, որ հասարակությունն ուղղակի կցնցվի: Եվ դա կլինի վերջի սկիզբը՝ կամ պետությունը օրենքների,  դատարանների մեկնաբանությունների միջոցով, ՍԴ որոշումների միջոցով հասարակությանը հնարավորություն կտա, որ ինքն իր դժգոհությունները ներկայացնի դատարան, որտեղ կկայացվեն որակյալ դատական  ակտեր, որոնք հեղինակավոր ու համոզիչ կլինեն հասարակության համար:

Հակառակ դեպքում՝  պետությունը  ստիպում է, որպեսզի  խնդիրները ուրիշ ձևով լուծվեն, որպեսզի  հասարակությունը գնա այն ճանապարհով, որով գնաց Թռչկանի, Մաշտոցի պուրակի դեպքերում: Պետությունը պետք է շահագրգռված լինի, որ հասարակության դժգոհությունները ուղղի դեպի դատարան: Մենք կհասնենք նրան, որ հասարակության՝ գոնե բնապահպանական ոլորտի,  դատական պաշտպանության իրավունքը կվերականգնվի:

Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաև շահագրգիռ մյուս կողմերի տեսակետները:


Արխիվ

[]