ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լուսինե Սահակյան. «Դատարաններն ամբողջությամբ կախված են դատախազությունից» 09/15/2012 13:07 | Վերլուծություններ
«Կալանքը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում: Մինչդեռ Հայաստանում դատարաններն առանց քրեական գործով ձեռք բերված որևէ հիմքի անձանց նկատմամբ կալանքն ընտրում են որպես խափանման միջոց»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը սահմանում է, որ խափանման միջոց կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը ազատության մեջ մնալու պարագայում կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը կամ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:
«Երբ քրեական գործով ձեռք բերված որևէ նյութ չկա, որը կարող է բավարար հիմք տալ ենթադրելու, որ անձը մնալով ազատության մեջ կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված որևէ արարք ապա վարույթ իրականացնող մարմինն ընդհանրապես չի կարող կիրառել որևէ խափանման միջոց, առավել ևս անձի նկատմամբ չի կարող ընտրվել կալանքը որպես խափանման միջոց»,- նշեց փաստաբանը:
Ըստ նրա՝ կալանքը պետք է կիրառվի այն դեպքերում, երբ առկա են 135-րդ հոդվածի պայմանները, և երբ վարույթ իրականացնող մարմինը հիմնավորում է, որ խափանման այլ միջոցի կիրառումը չի կարող արդյունավետ լինել: Դրա հետ մեկտեղ պետք է առկա լինի հիմնավոր կասկածը:
«Քրեական դատավարության օրենսդրությամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով, ինչպես նաև Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումներով հստակ սահմանված է՝ երբ դատարանն ընտրում է կալանքը, պետք է հիմնավորի, թե ինչու է բացառիկ խափանման միջոցը՝ կալանքն ընտրում, ինչու խափանման մյուս միջոցները չեն կարող արդյունավետ լինել»,- նշեց Լ. Սահակյանը, ավելացնելով, որ պատճառն օրենսդրական դաշտը չէ, այլ մեղադրական ուղղվածությունը:
«Դատարաններն ամբողջությամբ կախված են դատախազությունից, եթե վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացնում դատարան, ապա դատարանները հիմնականում բավարարում են դրանք: ՀՀ-ում դատարանները պետք է անկախ լինեն և վերջապես ղեկավարվեն օրենքով: Դատարանները պետք է լինեն դատարաններ»,- եզրափակեց փաստաբանը:
Կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու համատարած որոշումների դեմ փաստաբանները բազմիցս են բողոքում, սակայն խնդիրը շարունակում է մնալ արդիական: Հիշեցնենք, որ այդ մասին ահազանգել էր նաև ՄԻՊ-ը: Այս տարի հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում նշվում է. «Մտահոգիչ է այն, որ դատախազությունն ընդհանուր առմամբ խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս նախապատվությունը տալիս է կալանքի միջնորդություն դատարան ներկայացնելուն, մինչդեռ կալանքը պետք է դիտվի որպես բացառիկ խափանման միջոց և կիրառվի այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված մյուս խափանման միջոցներով հնարավոր չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում»:
Ի դեպ
«Փաստինֆո» գործակալությունն արդեն տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի առաջարկության մասին, այն է՝ հափշտակության որոշ հանցատեսակների գործերով վերանայել մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկան:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ