ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանականները՝ Եվրախորհրդարանի բանաձևի մասին 09/14/2012 16:34 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը դատապարտող Եվրախորհրդարանի սեպտեմբերի 13-ին ընդունած բանաձևը բավականին փոփոխություններ է կրել նախնական տարբերակի համեմատ՝ ի օգուտ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների: Այս մասին սեպտեմբերի 14-ի ճեպազրույցում հայտնեց Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: «Ես կարծում եմ, դա իսկապես միջազգային հասարակական կարծիք ձևավորելու համար բավականին լուրջ հայտարարություն է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ «սա լուրջ հաջողություն է մեզ համար»: Նա նաև կարծիք հայտնեց, որ այս առումով «ճիշտ օգտագործվեց այդ նենգ գործարքը»:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ևս ողջունելի համարեց բանաձևի ընդունումը. «Ես կարծում եմ, սա ուղղակի հիմնաքար է, որպեսզի մենք կարողանանք միջազգային կառույցներում վեր բարձրացնել և անընդհատ ուշադրության կենտրոնում պահել այդ խնդիրը»: Նա հավելեց նաև, որ «սա շատ քիչ է, որպեսզի մենք բավարարվենք և համարենք, որ եվրոպական կառույցները տվեցին գնահատական կամ արձագանք»:
«Մինչ այժմ եղած արձագանքներից, հայտարարություններից, կոչերից, կարծես թե, սա ամենաընդգրկունն է, որովհետև իսկապես Եվրախորհրդարանը ներկայացնող տարբեր ուժեր են»,- ասաց «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ կդժվարանա այն որակել որպես Եվրոպայի կարծիք: «Բայց որ սա որակական առումով նախորդ բոլոր հայտարարություններից մի աստիճան բարձր էր՝ համաձայն եմ»,- ընդգծեց դաշնակցական պատգամավորը:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով, Եվրախորհրդարանի հայտարարությունն ընդհանուր առմամբ կարելի է համարել նորմալ: «Որոշ բաներ կար, որ կուզեի այդպես չլիներ, բայց ընդհանուր առմամբ խնդրի դրվածքը ճիշտ էր, այդ խնդիրը պետք է բարձրացվեր, և դա շատ ճիշտ է»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանի համոզմամբ, վերջին օրերին ակնհայտ է դառնում, որ խնդրին տարբեր միջազգային ատյանների կողմից գնահատականները «էլ ավելի սուր են դառնում, էլ ավելի համահունչ են դառնում մեր սպասումներին»: Ըստ նրա, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն այդ քայլերից մեկն է: «Կարծում եմ, դա կունենա իր դրական ազդեցությունն ընդհանուր պրոցեսի վրա»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ չցանկանալով բացել փակագծերը, վստահեցրեց. «Հետագայում սպասվում են նոր բանաձևեր, նոր հայտարարություններ»:
«Իհարկե, մենք բոլորս հակված ենք ավելի վճռական, այսինքն՝ ոչ միայն դատապարտող կամ գնահատական տվող հայտարարություններ լինեն, այլ որոշակի այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ հնարավորինս արձագանքները կանխատեսեն որոշակի միջոցառումներ թե՛ տվյալ գործի, թե՛ ղարաբաղյան խնդրի լուծման առումով»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, «այս տեսանկյունից նայելու դեպքում, իհարկե, բավարար չէ, բայց եթե նայում ենք քաղաքական տեսակետից, բնականաբար, դա որոշակիորեն մթնոլորտ է ստեղծել. նախ, այն բոլոր մեր ազգային խնդիրների հիմնական հայեցակարգերն ավելի ճանաչելի դարձան ընդհանրապես Եվրոպայի և եվրոպական համայնքի մեջ»: Գ.Սահակյանի համոզմամբ, Եվրախորհրդարանի բանաձևը գնահատելի և որոշիչ կարող է հանդիսանալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից