ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրախորհրդարան. Սաֆարովի ազատ արձակումը հակասում է միջազգային կոնվենցիայի տառին ու ոգուն 09/13/2012 21:00 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Սաֆարովի ազատ արձակումը հակասում է դատապարտված անձանց էքստրադիցիայի մասին միջազգային կոնվենցիայի տառին ու ոգուն», - մասնավորապես նշված է Եվրոպական խորհրդարանի սեպտեմբերի 13-ին ընդունած բանաձևում, որը հեղինակել են խորհրդարանի հինգ ամենամեծ խմբակցությունները։ Նշվում է նաև, որ Սաֆարովին շնորհված նախագահական ներումը խախտել է Հունգարիայի իշխանություններին տրված դիվանագիտական երաշխիքները։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, բանաձևում եվրոպացի պատգամավորները արձանագրում են, որ Սաֆարովը տարիներ առաջ ընդունել է մեղքը, սակայն չի զղջացել՝ արդարացնելով իր քայլը միայն այն հանգամանքով, որ զոհը հայ էր, և ներում է ստացել անմիջապես Ադրբեջան փոխանցվելուն պես։
Դատապարտելով մարդասպանի հերոսացումը, նրան մայորի կոչում տալու, 8 տարվա աշխատավարձ վճարելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը, Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնում, որ սա կարող է օրինակ դառնալ ապագա սերունդների համար։
«Եվրախորհրդարանը մտահոգված է, քանի որ այս քայլը վտանգի տակ է դնում հաշտեցմանն ուղղված գործընթացները և կարող է սասանել նաև ապագայում ժողովուրդների միջև դեմ առ դեմ շփման հնարավոր զարգացումները», - փաստում է բանաձևը։
Ըստ ռադիոկայանի, եվրոպացի պատգամավորները նշում են, որ Ադրբեջանում հիասթափություն կա բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության շուրջ, սակայն դա չի արդարացնում ո՛չ վրեժխնդրության քայլերը, ո՛չ էլ հետագա սադրանքները։
Ընդգծելով օրենքի իշխանությունն ու ստանձնած պարտավորությունները կատարելու կարևորությունը՝ Եվրախորհրդարանը, միաժամանակ, նշում է, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև ասոցացման համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցությունները պետք է ներառեն նաև մարդու իրավունքները և օրենքի գերիշխանությունը պաշտպանող դրույթներ։
Փաստաթղթում եվրոպացի օրենսդիրներն աջակցություն են հայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի, Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի և Եվրամիության անդամ երկրների շարունակական ջանքերին, որոնց նպատակն է թուլացնել լարվածությունը և երաշխավորել, որ տարածաշրջանում առաջընթաց կատարվի դեպի խաղաղություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ