ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենսդրական փոփոխություն ԱԺ փոքրաթիվ խմբակցության համար 09/12/2012 20:36 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց իր կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագիծը: Նպատակը փոքրաթիվ խմբակցություններին ԱԺ բոլոր 12 մշտական հանձնաժողովների աշխատանքներին լիարժեք մասնակցելու հնարավորություն ընձեռնելն է: Նշենք, որ այս գումարման ԱԺ-ում այդպիսիք չորս են. «Հայ ազգային կոնգրես»` 7 պատգամավոր, «Օրինաց երկիր»` 6, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ժառանգություն»` 5-ական:
ԱԺ գործող կանոնակարգ-օրենքով նախատեսված է, որ, եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը, պատգամավորական խումբն իրավունք ունեն իր անդամին ներկայացնելու ոչ ավելի, քան երկու մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար` յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենալով մեկական պատգամավոր:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հեղինակած օրինագծով առաջարկվում է փոքրաթիվ խմբակցության, պատգամավորական խմբի անդամին տալ ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու իրավունք:
Հաշվի առնելով ընդդիմության առաջարկները, երկրորդ ընթերցմամբ ներկայացված լրամշակված նախագծում լրացուցիչ մի քանի դրույթներ են նախատեսվում` մեկից ավելի մշտական հանձնաժողովներում ընդգրկված պատգամավորներին բոլոր այդ հանձնաժողովների աշխատանքներին լիարժեք մասնակցության հնարավորություն ընձեռնելու, նաև այդ հանձնաժողովների աշխատանքներից բացակայելու հարցերը կանոնակարգելու նպատակով:
Ներկայումս գործող կանոնակարգի համաձայն, պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ-ի նիստերին, այն հանձնաժողովների, ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է, ինչպես նաև տվյալ հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումներին: Դրանցից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում:
Ներկայացված օրինագծով առաջարկվում է կատարել լրացում, ըստ որի մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկված պատգամավորի բացակայությունը այդ հանձնաժողովներից մեկի նիստից կամ կազմակերպած խորհրդարանական լսումներից չի համարվի անհարգելի, եթե այդ պահին նա մասնակցել է մեկ այլ հանձնաժողովի նիստին կամ լսումներին: Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո` 10-օրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահը ԱԺ-ի նախագահին կներկայացնի այդ ամսվա ընթացքում նիստերից և լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք:
Միևնույն ժամանակ լրամշակվել է նաև հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը: Ներկայումս մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ օրերը՝ ժամը 11-ին: Սա ակնհայտ խոչընդոտ է մի քանի հանձնաժողովներում ընդգրկված պատգամավորի համար: Այդ իսկ պատճառով նախատեսվում է նիստերը հրավիրել տարբեր օրերին` ԱԺ-ի որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ