ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ջոն Հեֆերն. «Մենք հետամուտ ենք Բաքվի ու Բուդապեշտի պարզաբանումներին» 09/10/2012 16:08 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ԱՄՆ –ը, նաև որպես ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագահ երկիր, դեմ է ցանկացած դրսևորման, որը կարող է խաթարել առանց այն էլ փխրուն բանակցային գործընթացը: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ այսօրվա համատեղ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Նա հիշեցրեց, որ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ներում շնորհելու դեպքից հետո ԱՄՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ծայրաստիճան մտահոգություն ու անհանգստություն է հայտնել այդ փաստի կապակցությամբ: «Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի երկու կողմից՝ Բաքվից ու Բուդապեշտից ստանանք պարզաբանումներ դեպքի առնչությամբ»,- ասաց ԱՄՆ դեսպանը ընդգծելով, որ այդ հարցով երկխոսությունը դեռ ընթացքի մեջ է:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գնահատմամբ, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ոչ թե ներում է շնորհվել,այլ նա արդարացվել է՝ միայն այդ դեպքում է վերականգնվում ազատազրկման տարիների ընթացքում կորցրածը: «Ցավում եմ, որ կա մի ազգ, որը հերոսացնում է քնած մարդուն կացնահարած անձին» ,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը ընդգծելով, որ ոչ մի երկրի նախագահ չի կարող արդարացնել այլ երկրի կողմից դատավճռով դատապարտված անձին: Իլհամ Ալիևը խախտել է սեփական երկրի օրենսդրությունը, մասնավորապես, Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի 521-րդ հոդվածը: Չսպասելով, որպեսզի այլ երկրի՝ Հունգարիայի դատարանի դատավճիռը համապատասխանեցվի ներպետական դատական ատյանի կողմից` երկրի նախագահն արդարացրել է ոճրագործին: Ա. Հովսեփյանն ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահն այս պայմաններում իրավունք չուներ արդարացնելու մեկ այլ երկրի դատավճռով դատապարտված անձին: Այսպիսով, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, Ադրբեջանը դիտավորությամբ չի կատարել Հունգարիայի կայացրած դատավճիռը, այսինքն՝ կատարել է հանցագործություն, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում:
ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն հայտնեց իր հունգարացի գործընկեր՝ ներկայումս թոշակառու պրն. Կովաչին, ում ակտիվ ջանքերի շնորհիվ «հասանք ոճրագործի դատապարտմանը»: Ա. Հովսեփյանը հիշեցրեց, որ դատավարության ընթացքում էլ ջանքեր էին գործադրվում, որպեսզի ոճրագործին ազատեն քրեական պատասխանատվություն կրելուց, մասնավորապես՝ դատահոգեբուժական կեղծ եզրակացությունների միջոցով: Կրկնակի փորձաքննությամբ, սակայն, փաստվեց, որ Ռ. Սաֆարովը մեղսունակ է և ենթակա է քրեական պատասխանատվություն կրելու:
Ա. Հովսեփյանն ընդգծեց, որ էթնիկ հողի վրա ոճրագործություն կատարած անձին արդարացնելու Ադրբեջանի քայլն ուղղված չէ միայն հայ ժողովրդի դեմ, դրանով նա ոտնահարեց համազգային արդարադատությունը՝ մի երկրի կողմից կայացված դատավճիռը արհամարհվեց մեկ այլ երկրի կողմից:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ