ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխարհը շարունակում է արձագանքել 09/10/2012 18:04 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Հունգարիայի իշխանությունների՝ հայ սպային քնած ժամանակ կացնահարելու համար ցմահ դատապարտված Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշումը բողոքի ալիք բարձրացրեց ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհի հայ համայնքներում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում, ԱՊՀ տարածքի երկրներում, Եվրոպայում, Ավստրալիայում: Օգոստոսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո կոչով դիմել էր աշխարհասփյուռ հայությանը: Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչությունը, բողոքի ցույցեր են անցկացվել ԱՊՀ բոլոր երկրներում: Հայաշատ քաղաքներում անվանի մարդիկ, հասարակական ու քաղաքական գործիչներն իրենց անհամաձայնությունն ու գնահատականն են տվել կատարվածին:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարությամբ իր մտահոգությունն է հայտնել ռուսական պաշտոնատար անձանց լռության վերաբերյալ, և նշել է, որ Ռուսաստանը պետք է առաջինն արձագանքեր: Նա ընդգծել է, որ մտահոգված է Ռուսաստանում բնակվող հայերի անվտանգությամբ, քանի որ, եթե նման հանցագործություն կարող է տեղի ունենալ ԵՄ-ի անդամ հանդիսացող երկրում, իսկ մարդասպանը կարող է հերոսի կարգավիճակ ստանալ, ապա ոչ մի հայ ապահովագրված չէ նման «սաֆարովներից»: Հայտարարությանը միացել են նաև Կրասնոդարի երկրամասի հայկական երիտասարդական կառույցները: Հայտարարությամբ են հանդես եկել Ռուսաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ, Ռուսաստանի Դաշնությունում գործող էլեկտրոնային և տպագիր մամուլի օրգաններ:
Բողոքի ցույցեր են անցկացվել, անհամաձայնության ելույթներ և հայտարարություններ են հռչակվել Պերմի, Դոնի Ռոստովի, Կուբանի, Սիմֆերոպոլի, Նիժնի Նովգորոդի, Սոչիի, և այլ հայ համայնքների կառույցների կողմից:
Յարոսլավլի մարզային հայկական համայնքը, ի պատասխան ՀՀ սփյուռքի նախարարության՝ միավորմանն ուղղված կոչին՝ հանդես եկավ հայտարարությամբ՝ միակամ դատապատելով Հունգարիայի իշխանությունների խայտառակ գործարքը Ադրբեջանի հետ, որով ոտնհարվեցին քաղաքակիրթ մարդկության հազարամյակների արժեքները:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ Հունգարիայի դեսպանատան առջև, բազմամարդ ցույց անցկացվեց՝ հայերի և այլազգիների մասնակցությամբ՝ դատապարտող վանկարկումներով ու հայտարարությամբ: Բողոքի ակցիաները հաջորդելու են Ուկրաինայի մյուս քաղաքներում ևս:
Սեպտեմբերի 4-ին Հնդկաստանի հայ համայնքն իր ընդվզումն ու բողոքի ձայնը բարձրացրեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսության առջև: Համայնքի կողմից բողոքի նամակ հանձնվեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսությանը:
Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր նամակում ի մասնավորի գրել է. «Մարդկային կյանքն աստվածապարգև է: Կանխամտածված սպանությունը հանցանք է մարդկության և Աստծո դեմ: Հանուն հնդկահայության մենք պահանջում ենք, որ Հունգարիայի կառավարությունը ներողություն խնդրի հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված դաժան մարդասպանի ազատության մեջ հայտնվելու համար: Այս անընդունելի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները, արդարությունը, մարդակային արժանապատվությունը և մերժում է աստվածային օրեն-քը երկրի վրա»:
Բողոքի մեծամասշտաբ ակցիա անցկացվեց Թբիլիսիում՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և Վրաստանում գործող այլ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Իսկ Ռուսաստանի Ջավախահայերի միությունը իր տարածած կոշտ հայտարարության մեջ նշել է. «Ամոթ այն «վաճառված» եվրոպական երկրներին, որոնց լուռ համաձայնությամբ վաճառվում են իսկական եվրոպական արժեքները»:
ՀՀ սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ մեծամասշտաբ բողոքի ակցիա է նախատեսվում նաև սույն թվականի սեպտեմբերի 14-ին՝ Մոսկվայում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ