ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նորիկ Սարգսյանը՝ խնդիրների ու ՃՈ աշխատանքի մասին 09/07/2012 13:41 | Վերլուծություններ
Վարորդների շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածը: Քաղաքացին նույնիսկ միապատիկը վճարելու գումար չունի, նրան ասում են՝ վճարիր եռապատիկը:
Այս և երթևեկության մի շարք այլ խնդիրների վերաբերյալ «Pastinfo.am»-ի թղթակցի հարցերին պատասխանում է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
-Պարոն Սարգսյան, վարորդների և հետիոտների շրջանում բազմաթիվ են դժգոհությունները` կապված լուսացույցների չաշխատելու կամ թերի աշխատելու հետ: Խոսքը հատկապես Փոքր կենտրոնից հեռու գտնվող փողոցների մասին է: Խնդիրն ինչո՞վ է պայմանավորված: ՃՈ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում խնդրի լուծման առնչությամբ:
-Չաշխատող կամ թերի աշխատող լուսացույց հասկացությունը փողոցում ամենօրյա ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանի ուշադրության կենտրոնում է: Լուսացույցների հսկողությունը ճանապարհային ոստիկանության վրա է դրված: Երբ տեսուչը հայտնաբերում է թերություն, միանգամից ռադիոկապով ահազանգում է համապատասխան ստորաբաժանում: Չեմ կարծում, թե այն թերությունները, որոնք հնարավոր է միանգամից վերացնել, չեն վերացվում: Օրինակ՝ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի լուսացույցները երկու օր չէին աշխատում, քանի որ մեծ վթար էր եղել՝ կապված հոսանքի սնուցման հետ: Դա մեզ հետ անմիջական ոչ մի կապ չունի: Բայց եթե ահազանգը լինում է, միանգամից վերացվում է, լուսացույցն էլ աշխատում է:
Իմ կարծիքով՝ մեր լուսացույցների ցանցը շատ լավ է աշխատում: Դժգոհել, ասել, թե չեն աշխատում՝ սխալ է: Ամեն օր դրանք նորացվում են, նոր սարքավորումներ են ձեռք բերվում: Շատ քիչ քաղաքներում կտեսնեք հետիոտնի, վարորդների համար տեղադրված հետին հաշվարկի վայրկյանաչափեր:
-Բայց դրանք հիմնականում տեղադրված են Փոքր կենտրոնի փողոցներում: Մյուս փողոցներում բացակայում են:
-Աստիճանաբար դրանք կլինեն նաև ծայրամասերում:
-Վարորդների շրջանում դժգոհություն կա նաև արագաչափերի առումով: Կա կարծիք, որ դրանք սխալ են գրանցում արագությունը: Այդ սարքերն անցե՞լ են պատշաճ փորձաքննություն:
-Տեղադրելուց առաջ արագաչափերը պարտադիր սերտիֆիկացվում են: Վստահեցնում եմ՝ առանց ստուգաչափվելու հնարավոր չէ, որ արագաչափ տեղադրվի:
Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, կարծում եմ՝ դրանք պարզապես խոսակցություններ են: Երևի մի վարորդ սխալվել է, իր արագաչափ սարքին նայելով կարծել է, թե դանդաղ է ընթանում, հետո պարզել է, որ արագությունը գրանցվել է: Արագաչափերի՝ արագությունը սխալ գրանցելու մասին խոսակցությունները տարածված են վարորդների շրջանում, սակայն դրանք պարզապես ասեկոսեներ են:
-Հայաստանի և մայրաքաղաքի երկրորդական շատ փողոցներում բացակայում են նշագծումները, կամ մնում են ասֆալտի տակ, ինչի պատճառով անհնար է դառնում երթևեկության կանոններով նախատեսված մի շարք կանոնների պահպանումը: Ի՞նչ քայլեր է կատարում ՃՈ-ն այս ուղղությամբ:
- Խնդիրը ժամանակն է: Առայժմ հետիոտնային անցումներն են գծանշվում: Մի փոքր որ համբերենք, աշխատանքը տեսանելի կլինի նաև այդ առումով: Մայրաքաղաքի երկրորդական փողոցները ևս գծանշված կլինեն: Կենտրոնում նույնիսկ կրկնակի գծանշումներ ենք արել: Որակի տարբերությունը կարծում եմ՝ նկատելի է: Վարչական բոլոր շրջաններում հետիոտնային գծանշումներն արդեն ավարտված են, մյուսները ևս կթարմացվեն: Այնպես չէ, որ մենք սևեռվել ենք միայն կենտրոնի վրա: Աշխատանքներն արդեն սկսվել են Դավթաշենում, Ջրվեժում:
-Վարորդների շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածը: Քաղաքացին նույնիսկ միապատիկը վճարելու գումար չունի, նրան ասում են՝ վճարիր եռապատիկը: Եռապատիկը չես կարող վճարել, հնգապատիկը վճարիր: Ձեր մեկնաբանությունը:
-Խոսքը առաջին անգամ վճարել չկարողանալու մասին չէ: Դժգոհությունները վերաբերում են այն դեպքերին, երբ մեքենայի տեխանձնագրով նշված է մեկ այլ հասցե, վարորդը բնակվում է բոլորովին այլ հասցեում: Որոշումն ուղարկվում է այն հասցեով, որտեղ գրանցված է տվյալ տրանսպորտային միջոցը: Այսինքն՝ որոշումն ստացող չի լինում, այն հետ է գալիս տարբեր պատճառաբանություններով: Օրենքով սահմանված կարգով որոշումը հետ գալու օրը ճանապարհային ոստիկանության համար դիտվում է որպես ծանուցման օր, այդ օրվանից հաշված 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում արդեն եռապատկվում, իսկ երկու ամսվա ընթացքում հնգապատկվում է: Քաղաքացին օրենքով պարտավոր է տրանսպորտային միջոցը ձեռք բերելուց անմիջապես վերագրանցել իր հասցեով, որտեղ ինքը բնակվում է:
Կարծում եմ՝ ամբողջն օրենսդրության շրջանակներում է:
- Որոշ փաստաբաններ առաջարկում են հետևյալը` եթե 30 օրվա ընթացքում մարդը չի վճարել տուգանքը, պետք է վարույթ հարուցել, չվճարելու հանգամանքները պարզել: Ձեր կարծիքը օրենքի այդ դրույթի և փաստաբանների առաջարկի մասին:
-Դա փաստաբանների կարծիքն է: Իմ կարծիքով բոլորս պարտավոր ենք ենթարկվել տվյալ պահին գործող օրենսդրությանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ