ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանականների դիրքորոշումը ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ 09/06/2012 00:58 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստում` 2004 թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ առավելապես ընդգծվում էր միասնական լինելու անհրաժեշտությունը:
Սա, իհարկե, չի նշանակում, որ շուրջ 7 ժամ տևած քննարկումների ընթացքում բոլոր ելույթ ունեցողները միակարծիք էին քննարկվող նախագծի հարցում:
Ընդդիմադիր` «Ժառանգություն» խմբակցության անդամներն ընգծեցին Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման, իսկ ՀՅԴ պատգամավորները` ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու և ճանաչման գործընթաց սկսելու հրատապությունը:
«Ժառանգություն»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքով, այս «փաստաթուղթը թույլ է» և կենացներ հիշեցնող: Խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն էլ իր ելույթում, մասնավորապես, ընդգծեց, որ եթե Հայոց խորհրդարանը ցանկանում է «արդարացի գնահատական տալ թուրքական Ադրբեջանի վարքագծին և նրա հետ գործարք իրականացնող ԵՄ անդամ պետությանը, ապա առնվազն անհապաղ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը, այնուհետև գործադիր իշխանությունից պահանջի ռազմական օգնության պայմանագիր կնքել Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, նաև պահանջ ներկայացնի ՀՀ նախագահին` Հայ-թուրքական արձանագրություններից ու Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու վերաբերյալ»:
ՀՅԴ
ՀՅԴ խմբակցության անունից վերջինիս քարտուղար Աղվան Վարդանյանն էլ, մասնավորապես, առաջարկեց Արտաքին գործերի նախարարությանը հրապարակել այս հարցի կապակցությամբ հունգարական իշխանությունների հետ գործին առնչվող գրագրությունն ու նամակները:
«Հայ ագգային կոնգրես»
Ընդդիմադիր մյուս` «Հայ ագգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ ՀԱԿ-ը, «ունենալով կոշտ հակասություններ իշխող քաղաքական ուժի հետ, այնուամենայնիվ գիտակցում է ստեղծված իրավիճակում Հայաստանի քաղաքական ուժերի միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը»: «Ուստի մենք որոշել ենք առանց այլևայլ բարդություններ ստեղծելու միանալ ներկայացված հայտարարության նախագծին»,-ընդգծեց նա:
Այդուհանդերձ նա վերահաստատեց ՀԱԿ-ի գնահատականներն առ այն, որ «Հայաստանի իշխանությունները նույնպես պատասխանատվություն են կրում կատարվածի համար, քանի որ ժամանակին համարժեք կանխարգելիչ քայլեր չեն կատարել, ոչ' հետախուզության, ոչ' էլ դիվանագիտության ասպարեզներում»:
«Բարգավաճ Հայաստան»
Կատարվածի համար Հայաստանի պատկան մարմինների, մասնավորապես, Արտաքին գործերի նախարարության, պատասխանատվության, նաև` որոշակի առումով անգործության մասին քննադատական ելույթներ ունեցան մի շարք այլ պատգամավորներ ևս: Նրանց թվում էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և նույն խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Անընդունելի և անհասկանալի է, որ մեր ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանը՝ Հայաստանի կառավարությունը՝ իր համապատասխան գերատեսչություններով, այս ամենի մասին իմանում է ոճրագործի՝ Բաքու ժամանելուց հետո: Պարզապես անբացատրելի է, որ շաբաթներ առաջ հունգարահայ համայնքի, հայկական կազմակերպությունների ահազանգերից հետո ոչինչ չի արվել մեր գերատեսչությունների կողմից»,-նշեց Վ. Օսկանյանը` կարծիք հայտնելով, որ խորհրդարանը պետք է բացատրություն պահանջի կառավարությունից:
Արտգործնախարար. «Հունգարիայի ժողովուրդը խստորեն դատապարտում է»
Այս քննադատություններին, ինչպես նաև միջազգային գործարքին ու դրա արձագանքներին իր ելույթում անդրադարձավ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ հայկական կողմը շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունը հրավիրել է ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա ու բազմաթիվ անգամներ ստացել է միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը բացառված է: «Հազարավոր հունգարացիների, կրոնական առաջնորդների, տարբեր հասարակական քաղաքական կառույցների արձագանքները, նամակներն ու հայտարարությունները, բողոքի ակցիաները վկայում են այն մասին, որ Հունգարիայի ժողովուրդը չի կիսում և խստորեն դատապարտում է կառավարության այս անընդունելի քայլը, իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին: Վստահաբար բարեկամության դարավոր ավանդույթներ ունեցող հայ և հունգար ժողովուրդները կկարողանան հաղթահարել Հունգարիայի ներկա կառավարության կողմից պարտադրված այս փորձությունը»,-ընդգծեց Է. Նալբանդյանը` հավելելով, որ նաև միջազգային հանրության «միահամուռ, հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակությանը վկայում է, որ նման երևույթները չեն կարող հանդուրժվել»:
Հայտարարությանը միանալու մասին հայտնեցին նաև «Օրինաց երկիր» և
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:
ՀՀԿ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ավելի շատ կարևորեց միահամուռ լինելու անհրաժեշտությունը, առավել ևս, որ, իր կարծիքով, այս փաստաթուղթը մեկնարկային է, և հետագայում այն «դեռևս հզորանալու տեղ ունի»:
ԱԺ նախագահ
«Իր այս քայլով Ադրբեջանը ԵՄ անդամ Հունգարիային ներքաշելով քաղաքական խարդավանքների մեջ` փորձում է ամենաթողության մթնոլորտ ստեղծել եվրոպական ընտանիքում: Հետևաբար, այդ ընտանիքից անպայմանորեն պետք է հնչեն դատապարտող խոսքեր, կատարվեն կոնկրետ գործողություններ»,- իր հերթին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց նաև, որ Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը կուղարկվի միջազգային խորհրդարանական կառույցներին և ազգային խորհրդարաններին, որոնք, իր կարծիքով, համարժեք գնահատական կտան և կդիմեն գործնական քայլերի:
Ամփոփում
Քննարկման արդյունքում քվեարկության դրվեց հայտարարության նախագծի վերջնական տարբերակը, որում միայն խմբագրական բնույթի փոփոխություններ էին կատարվել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն հայտարարությունն ընդունեց 96 «կողմ» և 1 «դեմ» ձայներով: Դեմ քվեարկած միակ պատգամավորը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն էր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ