ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակն է, որպեսզի Հայաստանը միջպետական գանգատ ներկայացնի ընդդեմ Ադրբեջանի 09/06/2012 12:23 | Վերլուծություններ
Հունգարիայում կացնահարված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի և անպայման գործը կշահեն: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նա պարզաբանեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունքը և 14-րդ՝ Խտրականության արգելում, հոդվածները, իսկ Հունգարիան՝ 2-րդ հոդվածը:
Ա. Ղազարյանն ընդգծեց, որ պետությունն ունի պարտավորություն՝ ապահովելու համարժեք պատիժ խոշտանգման ու կյանքի իրավունքից զրկելու գործերով: ՄԻԵԴ նախադեպային իրավունքը հստակ ասում է, որ եթե անձը դատապարտվել է խոշտանգման համար, ապա պատժի կատարման այնպիսի միջոցներ, ինչպիսին են ներումը, համաներումը, պայմանական վաղակետ ազատելը, փորձաշրջան սահմանելը, բացարձակապես պետք է արգելվի:
«Այսինքն՝ հատուկ վերաբերմունք պետք է հանրության կողմից դրսևորվի նման ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ»,- նշեց Ա. Ղազարյանն, ընդգծելով, որ տվյալ դեպքում ոչ թե խոշտանգում, այլ դիտավորյալ, ծանր հանգամանքներում և այն էլ՝ ազգային պատկանելության խտրական հիմքերով սպանություն է տեղի ունեցել: Նախադեպային իրավունքը, իրավաբանի կարծիքով, միանշանակ կիրառելի է Հունգարիայի և Ադրբեջանի պարագայում՝ Հունգարիան չկարողացավ ապահովել համարժեք պատիժ, Ադրբեջանը չուզեց ապահովել համարժեք պատիժ, երկուսի կողմից էլ դա կոնվենցիայի խախտում է:
Բացի այդ, Ադրբեջանի դեպքում գործում է կոնվենցիայի 2+14 բանաձևը՝ կյանքի իրավունքից զրկում ու խտրականության արգելում: «Պարզից էլ պարզ է, որ Ալիևի կողմից Սաֆարովին ներում շնորհելու դրդապատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գուրգեն Մարգարյանը հայ է»,- ասաց Արա Ղազարյանը, նկատելով, որ ներում շնորհելն իսկապես խայտառակ արարք էր՝ «նացիստական կառավարությունից հետո երևի ոչ ոքի մտքով չի անցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով մարդասպանին, այն էլ՝ նման հանգամանքում, խտրականության հիմքով, նախագահի մակարդակով ներում տալ»:
Ըստ միջազգային իրավունքի մասնագետի, խախտվել են նաև Դատապարտյալներին փոխանցելու մասին եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ: Իրավաբանի պարզաբանմամբ, կոնվենցիան հումանիտար նպատակներից ելնելով հնարավորություն է տալիս դատապարտյալներին իրենց պատիժը կրել հայրենիքում: Իսկ դա նշանակում է, որ չի կարելի կոնվենցիայի սահմանած կառուցակարգը օգտագործել որպես քող և դրա ներքո այլ նպատակ հետապնդել, օրինակ՝ անձին պատժից ազատել, ինչպես տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից և, հնարավոր է, նաև Հունգարիայի կողմից:
Մասնավորապես, հիշյալ կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ մասով արտահանձնվող դատապարտյալին ընդունող պետությունը պատժի կատարման հարցերը որոշելիս ամբողջությամբ առաջնորդվում է իր հայեցողությամբ և իր երկրի օրենքներով: «Ադրբեջանն առաջնորդվել է իր հայեցողությամբ՝ անտեսելով միջազգային հանրաճանաչ նորմերը՝ որոշել է ներում տալ, բայց չի կատարել երկրորդ պայմանը՝ չի առաջնորդվել իր երկրի օրենքներով՝ խախտել է իր երկրի օրենքը»,- ասաց իրավաբանը: Այդ մասին հանձնել-ընդունելու հաջորդ օրն իսկ բարձրաձայնեցին Ադրբեջանի իրավագետները: Ըստ այդմ, Ադրբեջանի քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ցմահ ազատազրկվածին կարելի է ներում շնորհել առնվազն 25 տարի պատիժը կրելուց հետո:
ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությանը ադրբեջանական պատասխանում նույնպես առկա է մանիպուլյացիա: Դրանում նշվում է, որ ներում շնորհելը Ադրբեջանի նախագահի բացառիկ սահմանադրական իրավունքն է, որ ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը Հունգարիայում կրել է 8,5 տարի ազատազրկում և որ ներման ակտը կարելի է դիտարկել ցմահ ազատազրկման փոխարինումը այն պատժաչափով, որը նա կրել է:
Ըստ Արա Ղազարյանի, Ադրբեջանն իրավունք չուներ այլ պետությունում կրած պատժաչափը սահմանել որպես իր կողմից արդեն սահմանված ժամկետ: «Անընդունելի է ժողովրդավարական հասարակարգում կանխամտածված սպանության համար ներում տալ, այն էլ՝ ընդամենը 8,5 տարի պատիժը կրելուց հետո»,- ասաց Արա Ղազարյանը:
Ըստ միջազգային իրավունքի մասնագետի, ՄԻԵԴ-ը կարող է արձանագրել խախտում ու շատ կարևոր փաստեր, դրանից հետո վճիռը կմտնի քաղաքական դաշտ, իսկ քաղաքականությունն անկանխատեսելի է:
«Բայց գոնե վճռով արձանագրել, որ տեղի է ունեցել խախտում, արդեն դա Մարգարյանի ծնողների համար հնարավորինս խախտված իրավունքի վերականգնման եղանակ է: Միջազգային իրավունքում Եվրոպական դատարանի դերը սահմանափակված է միայն արձանագրելով խախտումը, որոշ խիստ հազվադեպ դեպքերում սահմանել պարտավորություն պետության նկատմամբ, թե ինչ պետք է արվի, որպեսզի վճիռը կատարվի, խախտումը վերականգնվի»,- նշեց Արա Ղազարյանը:
Հետաքրքրական ու ուսանելի են, ըստ նրա, ՄԻԵԴ նախադեպային ուժ ստացած վճիռները արտահանձման գործերով: Այսպես, գործերից մեկով, Թուրքիան հանձնել էր անձին Ուզբեկստան, որտեղ նա ենթարկվել է խոշտանգումների: ՄԻԵԴ-ի վճռով արձանագրվել է խախտում Թուրքիայի կողմից՝ վերջինս, ըստ վճռի, պետք է իրավիճակը գնահատեր ոչ թե ստացած երաշխիքներով, այլ պետության ներքին անցուդարձով, ներքին իրավիճակով: «Այսինքն՝ կարելի է Հունգարիային նույնպես կանչել պատասխանատվության, այնքան շատ էին փաստական տվյալները հայատյացության, անհանդուրժողականության, որ չէր կարող չիմանալ, որ նրան ամենայն հավանականությամբ ազատ կարձակեն»,- ասաց Արա Ղազարյանը:
Արա Ղազարյանը գտնում է, որ արդեն հասունացել է պահը, արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանը ներկայացնի միջպետական գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ կոնվենցիայի 2-րդ, 3-րդ է և 14-րդ հոդվածների հիմքով՝ Կյանքի իրավունք, Խոշտանգումների արգելում, Խտրականության արգելում:
Ով և ինչպես պետք է պատասխան տա, եթե իրավական «սխալի» հետևանքով իրավիճակը տարածաշրջանում սրվի հարցին Արա Ղազարյանը պատասխանեց՝ Եվրախորհրդի մարմինները պետք է կանխեն դա:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ