ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գրեթե ամեն ինչ պարզ է, բայց խնդիրը մնում է առկախ 09/06/2012 14:11 | Վերլուծություններ
Քայլերն արված են:
1.Հունգարական կառավարությունը ցմահ բանտարկյալին արտահանձնեց Ադրբեջանին:
2.Քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպան` իր երկրի նախագահի ու բազմաթիվ մարդկանց հետ համարժեք լինելու հավաստիացումների պատկառելի ապացույցներ ստացավ՝ հերոսացվեց, բազմաթիվ պարգևների և կոչումների արժանացավ:
3.Հունգարիայի կառավարությունն այս գործընթացի անհավանական զարգացումների մեղքի իր բաժինը փորձեց բարդել Ադրբեջանի վրա: Սակայն ԵՄ անդամ երկրի ժողովրդավարական զարգացած համակարգը մերժեց այդ մոտեցումը: Կառավարության և վարչապետի նկատմամբ հասարակական դժգոհության կորը արագ սկսեց բարձրանալ: Ադրբեջանցի ցմահ դատապարտյալի արտահանձնմանը հաջորդած հատվածական բնույթ ունեցող լոկալ բողոքի ակցիաները, ընդամենը 5 օր հետո՝ սեպտեմբերի 4-ին, Բուդապեշտում վերաճեցին, հիմնականում ազգությամբ հունգար մասնակիցներից կազմված, հակակառավարական հզոր ցույցի, որին մասնակցեց ավելի քան 3 հազար մարդ:
4.Իրավական և բարոյական բոլոր մարդկային նորմերը ոտնահարող Ադրբեջանի պահվածքի նկատմամբ խոր մտահոգություններ բարձրաձայնեցին աշխարհում առանցքային դերակատարություն ունեցող մի շարք երկրներ, ազդեցիկ միջազգային կազմակերպություններ, տարբեր ժողովուրդների հայտնի ներկայացուցիչներ:
5.Ակնհայտ դարձավ, որ «Սաֆարովի սինդրոմը» ԵՄ-ի առջև կարող է դնել իրավական, տնտեսական, սոցիալական և այլ արժեքների հուսալիության հաստատման խնդիրներ:
Մարդասպանի այս խայտառակ պատմությունը կարծես ԵՄ-ում իրավական և բարոյական արժեհամակարգի վերանայման խնդիր է առաջադրում, որտեղ այլատյացությունը, որպես իրավաբանական կատեգորիա ոչ միայն պետք է արտացոլում ունենա, այլև մեկ երկրից մեկ այլ երկիր դատապարտվածների արտահանձնման ժամանակ, «Սաֆարովի սինդրոմի» հատկանիշների դիտարկման պարագայում, ստանա համապատասխան իրավական գնահատական:
Այդպես կապահովվեն արտահանձնման ենթարկվող դատապարտվածների նկատմամբ կայացված վճիռները, համաձայն օրենքի, մինչև վերջ ի կատար ածելու երաշխիքները և կխափանվի քրեակատարողական գործընթացներին կամայական միջամտություններ ցույց տալու ադրբեջանական օրինակի կրկնությունը:
Սակայն ինչպես ցանկացած անհատ կամ կազմակերպություն, այնպես էլ ԵՄ քաղաքական համակարգը ծագած խնդիրներին իր մոտեցումներն իրականացնում է՝ ելնելով, նախևառաջ, սեփական շահերից:
Գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերն իր հիմնարար աշխատություններից մեկում նշում է, որ «Յուրաքանչյուր հարցադրում փնտրումի գործողություն է: Իսկ յուրաքանյուր փնտրում նախապես ունի ուղղորդում փնտրվողից»: Դա նշանակում է, որ հնչող հարցի պատասխանն իր մեջ արդեն ունեցող և այդ պատասխանի իմաստը դեպի հարցի աղբյուր ուղղորդող օբյեկտներից մեկի` Հունգարիայի անտեսմամբ, կասկած է առաջանում ոչ միայն եվրոպական իրավական արժեհամակարգի, այլև կոնկրետ երևույթները օբյեկտիվորեն դիտարկելու, իրավիճակը համարժեք գնահատելու և առկա խնդիրների լուծման ճիշտ ուղիները գտնելու անկեղծության նկատմամբ:
Օրինակ՝ Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ և Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի և Ընդլայնման և Հարևանության քաղաքականության եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո խոսնակի միջոցով սեպտեմբերի 4-ին Ադրբեջանին և Հայաստանին ուղղված զսպվածության կոչում Հունգարիան ներկայացվում է, որպես «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թ.-ի մարտի 21-ի Ստրասբուրգյան կոնվենցիայի շրջանակներում» իր գործը կատարած կողմ:
Այնտեղ ակնարկ անգամ չկա, որ Իլհամ Ալիևի ցուցաբերած իրավական և քաղաքական նիհիլիզմի մեջ ԵՄ անդամ այդ երկրի կառավարությունն ունի մեղքի բաժին: Չէ որ այն մինչև արտահանձնման գործընթացը սկսելը հաշվի չի առել կամ անտեսել է հունգարական բանտում անցկացրած ողջ ժամանակաշրջանում դատապարտյալի նկատմամբ Ադրբեջանում առատությամբ դրսևորված համակրանքի արտահայտություններն ու հերոսացման պետական քարոզչությունը: Եվ բնական հարց է ծագում, թե ինչն է դրդել Հունգարիայի իշխանություններին իրականացնել ցմահ դատապարտյալի արտահանձնումը, նույնիսկ այդ մասին տեղյակ չպահելով սեփական երկրի օրենսդիր մարմնին:
Կամ այս իրավիճակում խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը շարունակելու մասին: Ինչ գործընթացի մասին է խոսքը, երբ առավել քան հստակ է, որ բանակցության կողմերից մեկը հարցի լուծման մի տարբերակ ունի իր համար և այդ տարբերակը հիմնավորված է այլատյացության և էթնիկական անհանդուրժողականության վրա:
Այս քայլով Ադրբեջանը ևս մեկ անգամ, ընդ որում, ԵՄ անդամի հետ օբյեկտիվորեն ձևավորված որոշակի հարաբերությունների պայմաններում, առավել քան հստակ ներկայացրեց հայկական կողմի հետ հարցեր լուծելու իր մեթոդաբանությունը: Իսկ սա նշանակում է, որ ստեղծված իրավիճակում նախ պիտի հստակեցնել Հունգարական իշխանությունների և Ադրբեջանի ղեկավարության գործողությունների իրական շարժառիթները, տալ դրանց անաչառ գնահատականը և միայն այդ համատեքստում, վերադառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ ձևավորված հիմնախնդիրների վերաբերյալ հարցերին:
Սամվել Մարտիրոսյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից