ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բժիշկներ. «Հավասարեցնել բժշկին վերջին մարդասպանին` ճիշտ չէ» 09/06/2012 22:12 | ԼՐԱՀՈՍ
Աբովյանի ծննդատան բժիշկ-անեսթեզիոլոգը կալանավորվել է, նա մեղադրվում է ծննդկանի և երեխայի մահվան համար:
«Բժշկական ազատ-անկախ արհմիություն» ֆեյսբուքյան խմբի անդամներն այսօր հրավիրած ասուլիսում դիմեցին ՀՀ նախագահին, վարչապետին, առողջապահության նախարարին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին` միջնորդելով փոխել բժշկի խափանման միջոց կալանքը` չբացակայելու ստորագրությամբ, մինչև վերջնական դատավճիռը:
«Հասկանում ենք ծննդկանի` Ֆլորա Աբգարյանի հարազատների կորուստը և խիստ ցավում ենք այդ անդառնալի կորստի համար»,- նշեց խմբի անդամ արյունաբան Գևորգ Թամամյանը:
Բժիշկներն իրենց խոսքում նշեցին, որ ձերբակալել մարդկանց, ովքեր ամբողջ կյանքը փրկում են ուրիշների կյանքը, հավասարեցնել բժշկին ամենավերջին մարդասպանին` ճիշտ չէ: Նրանք անդրադարձան միջազգային փորձին` նշելով, որ աշխարհում բժշկական սխալի վերաբերյալ գործում է երկու մոտեցում` անհատական և համակարգային:
Անհատականի դեպքում բուժաշխատողներն ունեն բժշկական սխալի ապահովագրություն: Ամեն ամիս իրենց աշխատավարձից որոշակի գումար հատկացնում են այդ ապահովագրությանը: Իսկ բժշկական սխալ տեղի ունենալու դեպքում ապահովագրական ընկերությունն է զբաղվում դրանով:
Ինչ վերաբերում է համակարգային մոտեցմանը, ապա այդ դեպքում բժշկական սխալը ոչ թե բարդվում է բժշկի կամ բուժաշխատողի վրա, այլ փորձում են գտնել համակարգի բացերը` դրանով նպաստելով հետագայում նման դեպքերի բացառմանը:
«Մինչդեռ Հայաստանում քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն, եթե բժիշկը ոչ պատշաճ է կատարում բժշկական օգնությունը, եթե նրա անզգույշ վերաբերմունքի արդյունքում տեղի է ունենում մահ, ապա սահմանվում է 2-6 տարի ազատազրկում»,- նշեց արյունաբան Գևորգ Թամամյանը: Հաշվի առնելով վերը նշվածը և միջազգային փորձը` բժիշկները կոչ են անում ԱԺ պատգամավորներին փոխել գործող օրենքը:
«Մի՞թե 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկը, ով փրկել է հարյուրավոր կյանքեր, վտանգ է ներկայացնում հասարակության համար և նրան պետք է փակել ճաղերի ետևում ամենավերջին հանցագործի հետ միասին»,- իր մտահոգությունը հայտնեց բժիշկ-արյունաբան Լուսինե Հակոբյանը: Նախաձեռնության անդամների կարծիքով՝ ցանկացած բժշկական դժբախտ ելք պետք է հաջորդվի փաստերի լիարժեք և անաչառ քննումով: «Պետք է լիարժեք ուսումնասիրվեն բոլոր հանգամանքներն ու պատճառները. արդյոք բժիշկն իր ձեռքի տակ ունեցե՞լ է բոլոր սարքավորումներն ու դեղերը, ի՞նչ պայմաններում է աշխատել, ի՞նչ ժամային գրաֆիկով… »:
Աբովյանի ծննդատան բժիշկ-անեսթեզիոլոգի գործի առնչությամբ բժիշկները դատարանին հորդորում են կատարել անաչառ քննություն և եթե նույնիսկ ապացուցվի բժշկի սխալը, կիրառել համեմատաբար մեղմ պատիժ` բացառելով ազատազրկումը: Նույնը նրանք հորդորում են կիրառել նաև այլ ազատազրկվածների նկատմամբ:
«Մենք կոչ ենք անում վերացնել բժշկին ձերբակալելու պրակտիկան մինչև վերջնական դատավճիռը: Թող զրկեն լիցենզիայից կամ այլ պատիժներ սահմանեն, բայց չձերբակալեն»,- ասաց բժիշկ-նյարդաբան Արմեն Գալստյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ