Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

Ժամանակն է, որպեսզի Հայաստանը միջպետական գանգատ ներկայացնի ընդդեմ Ադրբեջանի 09/06/2012   12:23  |  Վերլուծություններ

Հունգարիայում կացնահարված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի և անպայման գործը կշահեն: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նա պարզաբանեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունքը և 14-րդ՝ Խտրականության արգելում, հոդվածները, իսկ Հունգարիան՝ 2-րդ հոդվածը:

Ա. Ղազարյանն ընդգծեց, որ պետությունն ունի պարտավորություն՝ ապահովելու համարժեք պատիժ խոշտանգման ու կյանքի իրավունքից զրկելու գործերով: ՄԻԵԴ նախադեպային իրավունքը հստակ ասում է, որ եթե անձը դատապարտվել է խոշտանգման համար, ապա պատժի կատարման այնպիսի միջոցներ, ինչպիսին են ներումը, համաներումը, պայմանական վաղակետ ազատելը, փորձաշրջան սահմանելը, բացարձակապես պետք է արգելվի:

«Այսինքն՝ հատուկ վերաբերմունք պետք է հանրության կողմից դրսևորվի նման ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ»,- նշեց Ա. Ղազարյանն, ընդգծելով, որ տվյալ դեպքում ոչ թե խոշտանգում, այլ դիտավորյալ, ծանր հանգամանքներում և այն էլ՝ ազգային պատկանելության խտրական հիմքերով սպանություն է տեղի ունեցել: Նախադեպային իրավունքը, իրավաբանի կարծիքով, միանշանակ կիրառելի է Հունգարիայի և Ադրբեջանի պարագայում՝ Հունգարիան չկարողացավ ապահովել համարժեք պատիժ, Ադրբեջանը չուզեց ապահովել համարժեք պատիժ, երկուսի կողմից էլ դա կոնվենցիայի խախտում է:

Բացի այդ, Ադրբեջանի դեպքում գործում է կոնվենցիայի 2+14 բանաձևը՝ կյանքի իրավունքից զրկում ու խտրականության արգելում: «Պարզից էլ պարզ է, որ Ալիևի կողմից Սաֆարովին ներում շնորհելու դրդապատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գուրգեն Մարգարյանը հայ է»,- ասաց Արա Ղազարյանը, նկատելով, որ ներում շնորհելն իսկապես խայտառակ արարք էր՝ «նացիստական կառավարությունից հետո երևի ոչ ոքի մտքով չի անցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով մարդասպանին, այն էլ՝ նման հանգամանքում, խտրականության հիմքով, նախագահի մակարդակով ներում տալ»:

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի, խախտվել են նաև Դատապարտյալներին փոխանցելու մասին եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ: Իրավաբանի պարզաբանմամբ, կոնվենցիան հումանիտար նպատակներից ելնելով հնարավորություն է տալիս դատապարտյալներին իրենց պատիժը կրել հայրենիքում: Իսկ դա նշանակում է, որ չի կարելի կոնվենցիայի սահմանած կառուցակարգը օգտագործել որպես քող և դրա ներքո այլ նպատակ հետապնդել, օրինակ՝ անձին պատժից ազատել, ինչպես տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից և, հնարավոր է, նաև Հունգարիայի կողմից:

Մասնավորապես, հիշյալ կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ մասով արտահանձնվող դատապարտյալին ընդունող պետությունը պատժի կատարման հարցերը որոշելիս ամբողջությամբ առաջնորդվում է իր հայեցողությամբ և իր երկրի օրենքներով: «Ադրբեջանն առաջնորդվել է իր հայեցողությամբ՝ անտեսելով միջազգային հանրաճանաչ նորմերը՝ որոշել է ներում տալ, բայց չի կատարել երկրորդ պայմանը՝ չի առաջնորդվել իր երկրի օրենքներով՝ խախտել է իր երկրի օրենքը»,- ասաց իրավաբանը: Այդ մասին հանձնել-ընդունելու հաջորդ օրն իսկ բարձրաձայնեցին Ադրբեջանի իրավագետները: Ըստ այդմ, Ադրբեջանի քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ցմահ ազատազրկվածին կարելի է ներում շնորհել առնվազն 25 տարի պատիժը կրելուց հետո:

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությանը ադրբեջանական պատասխանում նույնպես առկա է մանիպուլյացիա: Դրանում նշվում է, որ ներում շնորհելը Ադրբեջանի նախագահի բացառիկ սահմանադրական իրավունքն է, որ ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը Հունգարիայում կրել է 8,5 տարի ազատազրկում և որ ներման ակտը կարելի է դիտարկել ցմահ ազատազրկման փոխարինումը այն պատժաչափով, որը նա կրել է:

Ըստ Արա Ղազարյանի, Ադրբեջանն իրավունք չուներ այլ պետությունում կրած պատժաչափը սահմանել որպես իր կողմից արդեն սահմանված ժամկետ: «Անընդունելի է ժողովրդավարական հասարակարգում կանխամտածված սպանության համար ներում տալ, այն էլ՝ ընդամենը 8,5 տարի պատիժը կրելուց հետո»,- ասաց Արա Ղազարյանը:

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի, ՄԻԵԴ-ը կարող է արձանագրել խախտում ու շատ կարևոր փաստեր, դրանից հետո վճիռը կմտնի քաղաքական դաշտ, իսկ քաղաքականությունն անկանխատեսելի է:

«Բայց գոնե վճռով արձանագրել, որ տեղի է ունեցել խախտում, արդեն դա Մարգարյանի ծնողների համար հնարավորինս խախտված իրավունքի վերականգնման եղանակ է: Միջազգային իրավունքում Եվրոպական դատարանի դերը սահմանափակված է միայն արձանագրելով խախտումը, որոշ խիստ հազվադեպ դեպքերում սահմանել պարտավորություն պետության նկատմամբ, թե ինչ պետք է արվի, որպեսզի վճիռը կատարվի, խախտումը վերականգնվի»,- նշեց Արա Ղազարյանը:

Հետաքրքրական ու ուսանելի են, ըստ նրա, ՄԻԵԴ նախադեպային ուժ ստացած վճիռները արտահանձման գործերով: Այսպես, գործերից մեկով, Թուրքիան հանձնել էր անձին Ուզբեկստան, որտեղ նա ենթարկվել է խոշտանգումների: ՄԻԵԴ-ի վճռով արձանագրվել է խախտում Թուրքիայի կողմից՝ վերջինս, ըստ վճռի, պետք է իրավիճակը գնահատեր ոչ թե ստացած երաշխիքներով, այլ պետության ներքին անցուդարձով, ներքին իրավիճակով: «Այսինքն՝ կարելի է Հունգարիային նույնպես կանչել պատասխանատվության, այնքան շատ էին փաստական տվյալները հայատյացության, անհանդուրժողականության, որ չէր կարող չիմանալ, որ նրան ամենայն հավանականությամբ ազատ կարձակեն»,- ասաց Արա Ղազարյանը:

Արա Ղազարյանը գտնում է, որ արդեն հասունացել է պահը, արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանը ներկայացնի միջպետական գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ կոնվենցիայի 2-րդ, 3-րդ է և 14-րդ հոդվածների հիմքով՝ Կյանքի իրավունք, Խոշտանգումների արգելում, Խտրականության արգելում:

Ով և ինչպես պետք է պատասխան տա, եթե իրավական «սխալի» հետևանքով իրավիճակը տարածաշրջանում սրվի հարցին Արա Ղազարյանը պատասխանեց՝ Եվրախորհրդի մարմինները պետք է կանխեն դա:


Հարակից հրապարակումներ`

00:58 06/09/2012  |  ԼՐԱՀՈՍԽորհրդարանականների դիրքորոշումը ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ
22:45 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Սաֆարովի գործը» քննարկվել է ՀԱՊԿ-ի մշտական խորհրդում
20:34 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում
20:30 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱԺ հայտարարությունը կուղարկվի խորհրդարանական կառույցներին և խորհրդարաններին
19:08 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆալբադյան. «Հունգարիայի կառավարությունը չի կարողանում որևիցե համոզիչ փաստարկ ներկայացնել»
18:58 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱզգային ժողովը կշարունակի աշխատանքը մինչև օրակարգի սպառումը
16:45 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿորյուն Նահապետյան. Անհրաժեշտ է ձեռնարկել համարժեք քայլեր
14:39 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱԺ-ն քննարկում է Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հայտարության նախագիծը
13:44 05/09/2012  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն հայտարարություն կընդունի Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ
13:14 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայի սպանություն. «սպանությունը կատարվել է ադրբեջանական պետության հովանավորչության ներքո»

Արխիվ

[]