ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հենակե՞տ, թե կառափնարան.3 09/05/2012 12:23 | Վերլուծություններ
Գործի քննության ընթացքում պարզվել է, որ Նազարյանը ունեցել է նաև գրառումների տետր: Ի՞նչ էր գրված այնտեղ և ու՞մ է անհանգստացրել այն, կարելի է ենթադրել վկա ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Գարեգին Սայադյանի ցուցմունքներից:
Ի՞նչ է տեղի ունեցել 2010-ի հուլիսի 27-ին. հարցադրումներ և պարզաբանումներ
(Սկիզբը տե՛ս այստեղ)
Հակափաստարկների տրամաբանությունը
Ի՞նչ է տեղի ունեցել 2010-ի հուլիսի 27-ին, սպանությու՞ն, թե ինքնասպանություն, ի՞նչ գործոններ կարող էին հանգեցնել այդ ելքերից որևէ մեկին: Որոշ լրատվամիջոցներում դեպքին գնահատականներ տրվեցին, նույնիսկ երբ դեռ նախաքննական մարմինը վերջնական եզրակացության չէր հանգել: Սակայն ինչպես ամբողջ նախաքննության ընթացքում, այնպես էլ այսօր՝ դատաքննության ընթացքում, սպանության վարկածը հիմնավորող որևէ ապացույց ոչ նախաքննական մարմնին, ոչ դատարանին որևէ մեկը չի ներկայացրել:
Նոթատետրից պոկված թերթերի և նամակի մասին
Ըստ գործի նյութերի՝ Արտակ Նազարյանը ինքնասպանությունից առաջ թողել է գրություն ինքնասպանության դրդապատճառների մասին, որտեղ ոչ մեկին չի մեղադրում, մեղադրում է ինքն իրեն և իր ստացած դաստիարակությանը, որ չկարողացավ դիմադրել այդ ամենին:
Նոթատետրը Մանուկյանը Ուդումյանի հորդորով հանել է Նազարյանի գրպանից արդեն դեպքից հետո: Նոթատետրը պահել է իր մոտ, իսկ գրառումները կարդացել է Մ. Նաջարյանի հետ: Մանուկյանը նախաքննության ընթացքում չի կարողացել բացատրել, թե ինչու է նոթատետրը տվել Մ. Նաջարյանին և ասել, որ նա պահի իր մոտ:
Այն քննությանը ներկայացվել է մոտ 7 օր հետո, ընդ որում՝ գրության թերթը պոկված: Կան էլի պոկված թերթեր, որ պարզ չէ, թե ինչու են պոկվել: Միգուցե հիմա գոնե դատարանու՞մ տան այդ հարցերի պատասխանը:
Քրեական գործով ապացուցված հստակ ժամկետ չկա, թե նամակը երբ է գրվել:
«Փորձաքննությանը ներկայացված փաստաթղթի վրա առկա կապտամանուշակագույն ներկանյութով ձեռագիր կատարված գրառումների կատարման վաղեմության որոշում չի կատարվել, քանի, որ ըստ «Aginski, V.N '' A.Microspectrophotometric Method for dating Ballpoint Inks-A Fsibility Study'', Journal of Forensic sciences, JFSGA, VOI. 40. No3» մեթոդիկայի` փաստաթղթերում առկա ձեռագիր գրառումների կատարման վաղեմությունը որոշվում է նվազագույնը մինչև մեկ տարվա կատարմամբ» (հատված փորձագետի եզրակացությունից):
Դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ձեռագիրը Նազարյանինն է: Փորձագետը նկատի է ունեցել նաև նամակը գրելու պահին գրողի հոգեբանությունը. «Փորձաքննության ներկայացված սև կաշվե կազմով նոթատետրի պատռված թերթի վրա տեղավորված «Էս քայլին ես դիմում եմ…» բառերով սկսվող, «…միայն ես ու իմ ծնողները» բառերով ավարտվող ձեռագիր գրառումները կատարվել են Արտակ Նազարյանի կողմից»:
Փորձաքննության ներկայացված նոթատետրի պատռված թերթի վրա «ձեռագիր գրառումներում առկա են շարժումների կոորդինացիայի խախտումներ, որոնք արտահայտվում են կառուցվածքային բնութագրերի /տարածականության, թեքության/ անհամաչափությամբ, ջնջումներ, կրկնագծումներ, ավելորդ շտրիխներ: Նշված դիագնոստիկ հատկանիշները վկայում են այն մասին, որ հետազոտելի ձեռագիր գրառումները կատարվել են որոշակի անսովոր պայմաններում /գրողի անսովոր դիրք, անսովոր վիճակ, հոգեկան հուզմունք և այլն/»:
Տուժողի ծնողները և իրավապաշտպանները փաստարկ են բերում, որ միակ տառասխալը նա չէր կարող անել, իսկ փորձաքննությունը միանշանակ եզրակացնում է, որ ձեռագիրը Նազարյանինն է: Նախաքննական մարմինն էլ վստահաբար պնդում է, որ ձեռագիրը և մատնահետքերը 100 տոկոսով նույնականացվում են:
Ո՞վ և ինչու՞ ոչնչացրեց գրառումների տետրը
Գործի քննության ընթացքում պարզվել է, որ Նազարյանը ունեցել է նաև գրառումների տետր: Ի՞նչ էր գրված այնտեղ և ու՞մ է անհանգստացրել այն, կարելի է ենթադրել վկա ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Գարեգին Սայադյանի ցուցմունքներից.
«Դեպքից հետո` ժամը 08-ից 08.30-ի սահմաններում, ինքը, Մ. Մխիթարյանը և Հ. Աղամիրյանը մտել են գետնատնակ և մտածելով, որ հնարավոր է Ա. Նազարյանը դեպքի կապակցությամբ որևէ գրառում կատարած կլինի, սեղանի վրայից, որտեղ սովորաբար դրված են եղել հենակետի ավագի` Ա. Նազարյանի փաստաթղթերը, վերցրել է կանաչ կազմով մի տետր, որի վրա իր հիշելով գրված է եղել «Աշխատանքային տետր»: Իրենք կարդացել են տետրի գրառումների սկզբնական հատվածը, որտեղ Ա. Նազարյանի կողմից նկարագրված են եղել իր նկատմամբ դրսևորված բռնությունների դեպքեր, մասնավորապես` իր հիշելով եղել է գրառում իրենց ստորաբաժանման զինվորների և Ա. Նազարյանի միջև տեղի ունեցած կոնֆլիկտների, հրաձգարան գնալիս ինչ-որ զինծառայողի հետ տեղի ունեցած միջադեպի, ինչպես նաև ծախսերի, պարտքերի մասին: Թե կոնկրետ ում անուններն է նշված եղել, ինքը չի կարողացել հիշել: Տետրի գրառումներին ինքն ու Հ. Աղամիրյանը ամբողջությամբ չեն հասցրել ծանոթանալ, քանի, որ Մ. Մխիթարյանն այն անսպասելիորեն վերցրել է իր ձեռքից, մոտ 10 րոպե անձամբ կարդալով գրառումները` դուրս է եկել գետնատնակից:
Քիչ անց դուրս գալով գետնատնակից, նկատել է, որ Մ. Մխիթարյանը ծխարանում կանգնած Հ. Կիրակոսյանի, Ա. Հովհաննիսյանի և մեկ այլ զինծառայողի հետ որին չի հիշել, պատմել է, որ կարդացել է Ա. Նազարյանի տետրի գրառումները և քանի, որ այնտեղ նկարագրված են եղել Ա. Նազարյանի նկատմամբ դրսևորված բռնությունների վերաբերյալ դրվագներ` այն «Կորցրել է», նկատի ունենալով, որ ոչնչացրել է:
Ինքն անձամբ չի մասնակցել Մ. Մխիթարյանի կողմից տետրը ոչնչացնելու գործընթացին, սակայն Մ. Մխիթարյանն այն պատռել և գցել է հենակետի աղբահորը:
Վստահ է, որ Ա. Նազարյանն ինքնասպանություն է գործել ցուցմունքներում իր կողմից նշված անձանց գործողությունների հետևանքով» (հատված մեղադրական եզրակացությունից):
Մատնահետքեր
Ըստ նախաքննական մարմնի՝ կան բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են, որ կրակոցի պահին զենքը եղել է Նազարյանի ձեռքին: Դեպքից անմիջապես հետո հենակետում գտնված անձանցից վերցվել են քսուքներ: Փորձաքննության արդյունքում մոտ կրակոցի արգասիքներ հայտնաբերվել են միայն Արտակ Նազարյանի ձեռքերին ու հագուստին:
Անմիջապես դեպքի վայրից առգրավված Նազարյանի ինքնաձիգի վրա առկա մատնահետքերը նույնականացման ենթակա չեն եղել:
Դեպքի վայրը
Նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի ողջ անձնակազմը, բոլորը նույն կերպ են նկարագրել դեպքի վայրը: Քրեական գործում առկա են հեռախոսագրեր, որոնցում դիրք, խրամատ, խրամուղի բառերն են օգտագործվել: Սակայն, ըստ նախաքննական մարմնի, գործում կան օրենքով սահմանված կարգով ձեռք բերված բազմաթիվ ապացույցներ, այդ թվում դեպքի վայրի լուսանկարներ, դեպքի վայրից վերցվել է արյան նմուշ: Նախաքննության մարմնի մոտ բացարձակապես կասկած չկա, որ դեպքը տեղի է ունեցել հենց այդտեղ: Այն, որ դեպքի վայր է հանդիսանում հենց այն վայրը, որտեղ հայտնաբերվել է Արտակ Նազարյանի դիակը, անհերքելիորեն հիմնավորված է քրեական գործում առկա բազմաթիվ ապացույցներով, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, վկաների, մեղադրյալների հարցաքննությունների արձանագրություններով և այլն:
Ալկոհոլ մահից 1.5 ժամ առաջ
Դատաբժշկական փորձաքննությամբ Նազարյանի մոտ հայտնաբերվել է միջին աստիճանի խմածություն. նա օգտագործել է ալկոհոլ մահվանից 1.5 ժամ առաջ, սակայն քննությամբ չի պարզվել, թե նա որտեղ է խմել:
Ի դեպ, գործի նյութերին ծանոթանալիս նկատեցինք, որ եզրակացության մեջ նշված ալկոհոլ օգտագործելու ժամանակահատվածը մոտավորապես համընկնում է ժամը 06.35-ի սահմաններում նրա գետնատնակ մտնել-դուրս գալու և հենակետի աղբյուրի մոտ գնալու ժամանակահատվածին: Բայց դա միայն մեր ենթադրություն է, գնահատական տալու իրավասությունը վերապահված է պատկան մարմիններին:
Քննության ընթացքում ընդամենը մեկ-երկու հոգի են ցուցմունք տվել, որ տարբեր անգամներ նրան տեսել են ալկոհոլ օգտագործած վիճակում:
Քանի՞ կրակոց է եղել
Քննությամբ հիմնավորվել է, որ Նազարյանը մահացել է մեկ կրակոցից, դեպքի պահին և դրանից հետո երկրորդ կրակոց չի եղել, ինչի վերաբերյալ բացատրություններ են տրվել նաև դատարանում:
Դեպքի վայրից առգրավված պարկուճի մասին
Դեպքի վայրից առգրավված և փորձաքննության ենթարկված պարկուճի լուսանկարում շրջագծի դիմահայաց հեռավորությամբ ակնհայտ երևում է դաջված երկու թիվ՝ 78 և 09, որ շրջելով դատաձգաբան փորձագետը կարդացել է 60/78, որտեղ 60-ը գործարանի համարն է, իսկ 78-ը՝ արտադրման տարեթիվը:
Պարկուճը պտտելիս 60-ը կարդացվում է 09, ինչն էլ իր հերթին պատճառ է դարձել, որպեսզի դատավարության որոշ մասնակիցներ թերահավատորեն մոտենան և կասկածի տակ դնեն երկրորդ պարկուճի առկայությունը: Սակայն այստեղ կա մեկ այլ՝ այդ թվերի վերծանման տարրական տրամաբանություն, որը պատասխանում է այդ հարցին: Բանն այն է, որ, ըստ նախաքննական մարմնի, 09-ով գործարանային համար ուղղակի գոյություն չունի, իսկ եթե դա վերցնենք իբրև արտադրման տարեթիվ, ապա 1909թ. ուղղակի այդպիսի պարկուճներ չեն եղել:
Քանի՞ փամփուշտ է ստացել Նազարյանը
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նազարյանի ստացած և հետագայում առգրավված փամփուշտների քանակական տարբերություն չի եղել: Եվ հենց այստեղ է, որ մեջտեղ է գալիս երկրորդ պարկուճի կասկածը. այդ դեպքում ու՞ր կորավ մեկ՝ մահվան պատճառ դարձած փամփուշտը:
Նախաքննական մարմնի բացատրությունը. Փորձաքննության համաձայն՝ ինքնաձիգի վրա եղած փամփշտակալը կարող էր պարունակել 31 հատ փամփուշտ զսպանակի մաշվածության հաշվին: Փամփշտակալը գործով իրեղեն ապացույց է ճանաչված և դժվար չէ այս պահին էլ դրանում համոզվել: Ինչ վերաբերում է փամփուշտների քանակի վերաբերյալ փաստաթղթային ձևակերպումներին, ապա ըստ քննության տվյալների, ձևակերպումները կատարվել են մեխանիկորեն՝ նկատի ունենալով փամփշտակալների գործարանային տարողունակությունը:
Մարմնական վնասվածքներ
Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Նազարյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որն էլ պայմանավորված է եղել գլխի հրազենային գնդակային թափանցող, միջանցիկ վիրավորումով:
Հայտնաբերվել են նաև աջից` այտային, ստորին ծնոտի անկյան և պտկաձև ելունի շրջանների քերծվածքներ, աջ բազկի շրջանի արյունազեղում, որոնք պատճառված են կենդանության օրոք, մահը վրա հասնելուց մոտ 6 ժամ առաջ և նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում, առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում...
Ւնչու՞ է վկան «փոխում» ցուցմունքը
Գործով վկա, զորացրված Արթուր Մկրտչյանը, որը բավական մոտ է եղել Նազարյանի հետ, անսալով ամբաստանյալների հարազատների՝ նրանց դեմ ցուցմունքներ չտալու հորդոր-խնդրանքներին, միգուցե որոշակի մտավախությունից ելնելով, ի հավաստումն դա արտահայտել է մեկ հայտարարության, մեկ՝ Եռաբլուր պանթեոնում տրված հարցազրույցի տեսքով: Մինչ այդ սակայն նա այդ մասին տեղյակ է պահել նախաքննական մարմնին, իսկ դատարանում ցուցմունք տվել, որ հիմք ընդունվեն իր նախաքննական ցուցմունքները:
Կարգապահական և քրեական պատասխանատվության տարբերությունը
Կարգապահական խախտումների համար հենակետի ամբողջ անձնակազմը դեպքից անմիջապես հետո ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Ըստ նախաքննական մարմնի՝ փաստարկը, թե դրանով նրանք արդեն կրել են իրենց պատիժը, հիմնավորված չէ, քանի որ կարգապահական պատասխանատվությունը երբեք չի կարող քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք լինել: Այն պարզ պատճառով, որ մի դեպքում խոսքը զանցանքի մասին է, մյուս դեպքում՝ քրեական օրենսդրությամբ արգելված արարքի՝ հանցագործության մասին:
Գործով դատաքննությունը շարունակվում է, և այս կամ այն հարցի պարզաբանման համար դատավարության մասնակիցներն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում կարող են համապատասխան միջնորդություններով հանդես գալ, ստանալ դեռևս չպարզաբանված հարցերի պատասխանները...
Ի գիտություն
Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան