ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայի սպանություն. «սպանությունը կատարվել է ադրբեջանական պետության հովանավորչության ներքո» 09/05/2012 13:14 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Այսպես է վերնագրված Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի հարցազրույցը ֆրանսիական L’Express պարբերականում:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը ներկայացնում է իր զայրույթը և մտահոգությունը` իրավիճակի զարգացման հանդեպ. «Շատ ուժեղ լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կասեցում: Բաքվի անթաքույց սադրանքը Եվրամիության և միջազգային հանրության հանդեպ: Հիմքում սարսափելի սպանություն է, որը կատարվել է Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած ուսումնական դասընթացների ժամանակ` ադրբեջանցի զինծառայողը սպանել է երիտասարդ հայ սպայի: Հունգարական արդարադատության կողմից ցմահ բանտարկության դատապարտված մարդասպանին օգոստոսի 31-ին հանձնում են Բաքվին, ուր նա որպես ազգային հերոս է դիմավորվում, այնուհետև Ադրբեջանի նախագահը ներում է շնորհում նրան»:
Լրագրողի խնդրանքով ներկայացնելով սպանության դաժան հանգամանքները` դեսպանը նշել է. «Սառնասրտորեն իրագործված այս բացառիկ դաժանության արարքը ցնցել էր ինչպես հունգարական, այնպես էլ ՆԱՏՕ-ի բազմաթիվ այլ երկրների հասարակություններին: Բոլոր եվրոպական կառույցները մեզ այնուամենայնիվ խորհուրդ տվեցին վստահել արդարադատությանը, հաղթահարել հուզմունքը` ապահովելու մեղադրյալի հանդեպ խիստ պատժի սուվերենությունը: Հայաստանյան իշխանություններին ցանկանում էին համոզել, որ խոսքը խելագարի կողմից իրականացվածի մասին է և դա առանձին վերցված դեպք է: Այսօր, հաշվի առնելով այս գործի առնչությամբ Բաքվի կողմից ձեռնարկված միջոցները, մենք ասում ենք, որ տեղի ունեցածը մասնավոր, առանձին դեպք չէր: Մենք անդադար զգուշացնում էինք մեր գործընկերներին և բոլոր հետաքրքրված կողմերին Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու վտանգավոր հետևանքների մասին, իսկ Ադրբեջանի վարքագիծը ցույց տվեց, որ մենք, ցավոք, իրավացի էինք»:
«Մենք ամենաբարձր մակարդակով աշխատել ենք հունգարական իշխանությունների հետ, որոնք պարբերաբար վստահեցնում էին, թե Սաֆարովը էքստրադիցիայի չի ենթարկվի: Միևնույն ժամանակ մենք նրանց խորհուրդ էինք տալիս չհավատալ Բաքվի խոստումներին, թե պատիժը կշարունակվի իրականացվել Ադրբեջանում», - ասել է դեսպանը և, հիշեցնելով, որ Սաֆարովին ոչ միայն ներում են շնորհել, այլև մայորի կոչում, վճարել 8 տարվա աշխատավարձը և բնակարանով ապահովել, հավելել է. «Այս ամենը ակնհայտ է դարձնում, որ սպանությունը կատարվել է եթե ոչ հրահանգի, ապա ադրբեջանական պետության հովանավորչության ներքո»:
Լրագրողի հարցին, թե ինչ միջազգային հետևանքներ կարող են տեղի ունենալ, դեսպան Չիտեչյանը պատասխանել է. «Հունգարական կառավարության որոշումը մեզ համար անընդունելի է: Բուդապեշտը չէր կարող իմանալ Բաքվի իրական մտադրությունների մասին: Իրականում Հունգարիան, Եվրոպական միության, Եվրախորհրդի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի անդամը, մասնակից է ադրբեջանական կողմի դավադրությանը` մարդասպանի էքստրադիցիան արդարացնելու նպատակով»:
Վիգեն Չիտեչյանը նաև նշել է, որ Հայաստանը զարմացած չէ Բաքվի վարքագծով, բայց անպատվություն է համարում Հունգարիայի որոշումը:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման վտանգին, դեսպանն ընդգծել է, որ Բաքվի նման վարքագծի պայմաններում, երբեք չի կարել անվտանգ զգալ:
«Մենք ատում ենք պատերազմը, բայց այն մեզ չի սարսափեցնում: Բայց տվյալ դեպքում մենք ականատես ենք Ադրբեջանի կողմից ամբողջ միջազգային հանրությանն ուղղված մարտահրավերին: Հարցը շատ պարզ է. արդյո՞ք նավթային փողերն ավելին արժեն, քան մարդկային բարոյականությունը և Եվրոպայի հիմնարար արժեքները»,- ասել է դեսպանը և վերջում նշել, որ մենք պարզ պատասխան ենք ակնկալում մեր գործընկերներից և միջազգային հանրությունից:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ` http://www.lexpress.fr/actualite/monde/europe/meurtre-d-un-armenien-l-assassinat-a-ete-commis-sous-le-patronage-de-l-etat-azeri_1156531.html
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից