ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ հայտարարությունը կուղարկվի խորհրդարանական կառույցներին և խորհրդարաններին 09/05/2012 20:30 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Այդ մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստում ունեցած ելույթում նշել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմատենչ հարեւան Ադրբեջանը իր վերջին քայլով` էթնիկ հողի վրա կատարած հանցագործության համար խստագույն պատժի արժանացած մարդասպանին ներում շնորհելով, ստեղծեց վտանգավոր նախադեպ, երբ նավթադոլարները ծառայեցվեցին եվրոպական արդարադատության համակարգը վարկաբեկելուն, ինչն անհարիր է ոչ միայն առաջադեմ Եվրոպային, այլեւ աշխարհին ընդհանրապես:
Այսքանից հետո դժվար է անհիմն համարել այն տեղեկությունները, որ Ադրբեջանը պետական մակարդակով ֆինանսական միջոցներ է հատկացնում ծայրահեղական կազմակերպություններին ֆինանսավորելու համար և իր տարածքում, ևւ դրանից դուրս: Այսինքն, այդ երկիրն իր գործելաոճով վտանգ է ներկայացնում միջազգային հանրության, միջազգային կառույցների ու իր գործընկերների համար:
Ցավոք, գտնվում են նաև իշխանություններ, այդ թվում նաև Եվրոպայի սրտում, որ չեն դիմանում նավթադոլարների գայթակղությանը, ինչը տեղի ունեցավ օրեր առաջ Հունգարիայի արդարադատության համակարգի և իշխանությունների հետ, ովքեր դեմ գնացին ոչ միայն օրենքին, այլև բարոյականությանը, խղճին ու բանականությանը: Հունգարիայի իշխանությունները քաջատեղյակ լինելով Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին և նրա ստոր արարքը հերոսացնելու տարիներ շարունակ հնչող հայտարարություններին, քաղաքական գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ:
Եթե Ադրբեջանի հպարտությունը քնած մարդուն դավադրաբար կացնահարած փոքրոգի մարդասպանն է, ով ներկայացնում է այդ երկիրն ու նրա բանակը, ապա Արցախը հպարտ է ազատագրական պայքարով ձեռք բերած իր անկախ պետականությամբ և դրա հարատեւությունը երաշխավորող ոգով ու մարտունակ բանակով:
Օրերս Արցախը հանդիսավորությամբ նշեց իր անկախության 21-րդ տարեդարձը: Նշեց վստահությամբ, հաստատակամությամբ, ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալով, որ դե յուրե ճանաչված չլինելով ` դե ֆակտո ժողովրդավարության չափանիշներով իր հարևան Ադրբեջանին հաստատապես գերազանցող պետություն է:
ԼՂՀ անկախությունն այլևս անշրջելի իրողություն է, և ԼՂՀ-ն տարեցտարի էլ ավելի ամրապնդում է իր պետականության հիմքերը: Այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պարզ է ոչ միայն Հայաստանի ու Արցախի ժողովրդին, ոչ միայն ողջ հայությանը, այլ նաև միջազգային հանրությանը: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հրամանագրերը հարցականի տակ դրեցին փոխզիջումների մասին խոսելու նպատակահարմարությունը, ևս մեկ անգամ փաստելով, որ Ադրբեջանը երբեք չի կարող հանդիսանալ Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավոր:
Հարգելի պատգամավորներ
Տարբեր առիթներով նշել ենք, որ Ադրբեջանը միջպետական հարաբերություններում անհուսալի և անվստահելի գործընկեր է, ինչի վկայությունն է նրա գործելաոճը ԼՂ հարցի շուրջ բանակցություններում և ընդհանրապես ողջ հակամարտության ընթացքում: Բավական է հիշել այն անպատասխանատու վերաբերմունքը, որ այդ երկիրն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ այդ խմբի անդամ երկրների ղեկավարների միջնորդությամբ ընդունված փաստաթղթերի նկատմամբ: Ըստ էության, Ադրբեջանի այդ պահվածքը բնավ էլ զարմանալի կամ անսպասելի չէր, ավելի զարմանալի է այն հանդուրժողականությունը, որ միջազգային հանրության կամ կառույցների կողմից կա այդ երկրի նկատմամբ, որին նույն այդ կառույցները բազմիցս են քննադատել մարդու իրավունքների խախտման, խոսքի ազատությունը խոչընդոտելու և Եվրոպայի համար անընդունելի ու դատապարտելի այլ գործողությունների մեջ: Եթե այդ քննադատություները գործնական քայլերի վերածված լինեին, կարծում եմ, Ադրբեջանը չէր հանդգնի ոչ միայն գործարքի գնալ, այլև նույնիսկ նման առաջարկ անել ԵՄ անդամ երկրին, որն իր հերթին լինելով բարեկամ երկիր, մեղմ ասած, ոչ բարեկամ պահվածք դրսևորեց և Հայաստանի, և սեփական, և եվրոպական արժեհամակարգի նկատմամբ:
Միջազգային հանրությունը գոնե հիմա պետք է կարողանա տեսնել իրական դեմքը մի երկրի, որտեղ խրախուսվում է հայատյացությունը: Արցախի ժողովուրդը վաղուց է համոզվել դրանում և պատահական չէ մշտապես հայտարարում, որ որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ մասին բազմիցս հայտարարել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Չի կարելի վստահել Ադրբեջանի նույնիսկ ամենաբարձր մակարդակով տրված երաշխիքին կամ խոստմանը, հատկապես, եթե այն վերաբերում է մարդու, առավել ևս հայ մարդու անվտանգությանը:
Իր այս քայլով Ադրբեջանը ԵՄ անդամ Հունգարիային ներքաշելով քաղաքական խարդավանքների մեջ` փորձում է ամենաթողության մթնոլորտ ստեղծել եվրոպական ընտանիքում: Հետևաբար, այդ ընտանիքից անպայմանորեն պետք է հնչեն դատապարտող խոսքեր, կատարվեն կոնկրետ գործողություններ:
Հակառակ դեպքում դրանք կլինեն սովորական դեկլարատիվ, ձևական արտահայտություններ:
Հակառակ դեպքում արևելյան գործընկերությունը կարող է մնալ ձևաչափ լոկ թղթի վրա, եթե գործընկերներից մեկի կամ մի քանիսի դատապարտելի գործողությունները չեն արժանանում մյուսների կոշտ ու շոշափելի արձագանքին:
Հակառակ դեպքում դժվար կլինի մտածել, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրն իրոք գործընկերային է և իսկապես հանուն խաղաղության է, երբ այդ գործընկերության շրջանակներում Եվրամիության անդամ երկրում կացնահարվում է հայ սպան, իսկ մարդասպանը Եվրոպայի Խորհրդի անդամ երկրում դառնում է ազգային հերոս»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ