ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորյուն Նահապետյան. Անհրաժեշտ է ձեռնարկել համարժեք քայլեր 09/05/2012 16:45 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Գուրգեն Մարգարյանի հարազատները, նաև Հայաստանի Հանրապետությունը, որպես անուղղակի տուժող, կարող են պաշտպանել մարդու խախտված իրավունքը` կյանքի իրավունքի պաշտպանություն և խտրականության ընդհանուր արգելում, համապատասխան ընթացակարգերով դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ելույթ ունենալով Ազգային ժողովի սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստում, այս մասին ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Կորյուն Նահապետյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է 2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից վեջինիս ներում շնորհելու կապակցությամբ ԱԺ-ի հայտարարության նախագիծը:
Մասնագիտությամբ իրավաբան Կ. Նահապետյանի համոզմամբ, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է համարժեք, այդ թվում` իրավաբանական բնույթի քայլեր ձեռնարկել:
Երկրորդ քայլը, որն ինքը խիստ կարևոր է համարում այս պարագայում, դա Եվրոպայի խորհրդի Դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության նախաձեռնումն է: Ըստ պատգամավորի, սրանով մենք կկարողանանք կանխել հնարավոր նման միջադեպերը, որոնք կարող են առաջանալ ցանկացած եվրոպական երկրում:
«Չբացառենք, որ եվրոպական տարբեր երկրների կառավարություններ հետագայում էլ կարող են նման հանցավոր համաձայնության գալ, մոռանալով համամարդկային արժեքներ, մոռանալով Եվրոպան միավորող կարևորագույն այնպիսի հասկացություններ, ինչպիսին են իրավական պետություն, ժողովրդավարական հասարակություն, իրավունքի գերակայություն, պատժի անխուսափելիություն և բազում այլ արժեքներ: Մենք պետք է փորձենք կանխել նմանատիպ հանցագործությունները, որոնք կարող են կատարվել ազգային ծագման հիման վրա, էթնիկ հողի վրա: Ընդ որում` ոչ միայն ազգությամբ հայերի, այլ ցանկացած ազգի ներկայացուցչի նկատմամբ կարող է Եվրոպայում կատարվել նման հանցագործություն, եթե մարդասպաններն իմանան, որ մնալու են անպատիժ զուտ միայն նրա համար, որ երկու հանցավոր իշխանություններ կարող են գալ նման համաձայնության»,-նշեց Կ. Նահապետյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ