Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը

ԱԺ հայտարարությունը կուղարկվի խորհրդարանական կառույցներին և խորհրդարաններին 09/05/2012   20:30  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Այդ մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստում ունեցած ելույթում նշել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմատենչ հարեւան Ադրբեջանը իր վերջին քայլով` էթնիկ հողի վրա կատարած հանցագործության համար խստագույն պատժի արժանացած մարդասպանին ներում շնորհելով, ստեղծեց վտանգավոր  նախադեպ, երբ նավթադոլարները ծառայեցվեցին եվրոպական արդարադատության համակարգը վարկաբեկելուն, ինչն անհարիր է ոչ միայն առաջադեմ Եվրոպային, այլեւ աշխարհին ընդհանրապես:

Այսքանից հետո  դժվար է անհիմն համարել այն տեղեկությունները, որ Ադրբեջանը պետական մակարդակով ֆինանսական միջոցներ է հատկացնում ծայրահեղական կազմակերպություններին ֆինանսավորելու համար և իր տարածքում, ևւ դրանից դուրս: Այսինքն, այդ երկիրն իր գործելաոճով վտանգ է ներկայացնում միջազգային հանրության, միջազգային կառույցների ու իր գործընկերների համար:

Ցավոք, գտնվում են նաև իշխանություններ, այդ թվում նաև Եվրոպայի սրտում, որ  չեն դիմանում նավթադոլարների գայթակղությանը, ինչը տեղի ունեցավ օրեր առաջ Հունգարիայի արդարադատության համակարգի և իշխանությունների հետ, ովքեր դեմ գնացին ոչ միայն օրենքին, այլև բարոյականությանը, խղճին ու բանականությանը: Հունգարիայի իշխանությունները քաջատեղյակ լինելով Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին և նրա ստոր արարքը հերոսացնելու տարիներ շարունակ հնչող հայտարարություններին, քաղաքական գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ:

Եթե Ադրբեջանի հպարտությունը քնած մարդուն դավադրաբար կացնահարած փոքրոգի մարդասպանն է, ով ներկայացնում է այդ երկիրն ու նրա բանակը, ապա Արցախը հպարտ է ազատագրական պայքարով ձեռք բերած իր անկախ պետականությամբ և դրա հարատեւությունը երաշխավորող ոգով ու մարտունակ բանակով:

Օրերս Արցախը հանդիսավորությամբ նշեց իր անկախության 21-րդ տարեդարձը: Նշեց վստահությամբ, հաստատակամությամբ, ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալով, որ դե յուրե ճանաչված չլինելով ` դե ֆակտո  ժողովրդավարության չափանիշներով իր հարևան Ադրբեջանին հաստատապես գերազանցող պետություն է:

ԼՂՀ անկախությունն այլևս անշրջելի իրողություն է, և ԼՂՀ-ն տարեցտարի էլ ավելի ամրապնդում է իր պետականության հիմքերը: Այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պարզ է ոչ միայն Հայաստանի ու Արցախի ժողովրդին, ոչ միայն ողջ հայությանը, այլ նաև միջազգային հանրությանը: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևի  վերջին հրամանագրերը  հարցականի տակ դրեցին  փոխզիջումների մասին խոսելու նպատակահարմարությունը, ևս մեկ անգամ փաստելով, որ Ադրբեջանը երբեք չի կարող հանդիսանալ Արցախի բնակչության  ֆիզիկական անվտանգության երաշխավոր:

Հարգելի պատգամավորներ

Տարբեր առիթներով նշել ենք, որ Ադրբեջանը միջպետական հարաբերություններում անհուսալի և անվստահելի գործընկեր է, ինչի վկայությունն է նրա գործելաոճը ԼՂ հարցի շուրջ բանակցություններում և ընդհանրապես ողջ հակամարտության ընթացքում: Բավական է հիշել այն անպատասխանատու վերաբերմունքը, որ այդ երկիրն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ այդ խմբի անդամ երկրների ղեկավարների միջնորդությամբ ընդունված փաստաթղթերի նկատմամբ: Ըստ էության, Ադրբեջանի այդ պահվածքը բնավ էլ զարմանալի կամ անսպասելի չէր, ավելի զարմանալի է այն հանդուրժողականությունը, որ միջազգային հանրության կամ կառույցների կողմից կա այդ երկրի նկատմամբ, որին նույն այդ կառույցները բազմիցս են քննադատել մարդու իրավունքների խախտման, խոսքի ազատությունը խոչընդոտելու և Եվրոպայի համար անընդունելի ու դատապարտելի այլ գործողությունների մեջ: Եթե այդ քննադատություները գործնական քայլերի վերածված լինեին, կարծում եմ, Ադրբեջանը չէր հանդգնի ոչ միայն գործարքի գնալ, այլև նույնիսկ նման առաջարկ անել ԵՄ անդամ երկրին, որն իր հերթին լինելով բարեկամ երկիր, մեղմ ասած, ոչ բարեկամ պահվածք դրսևորեց և Հայաստանի, և սեփական, և եվրոպական արժեհամակարգի նկատմամբ:

Միջազգային հանրությունը գոնե հիմա պետք է կարողանա տեսնել  իրական դեմքը մի երկրի, որտեղ խրախուսվում է հայատյացությունը: Արցախի  ժողովուրդը վաղուց է համոզվել դրանում և պատահական չէ մշտապես հայտարարում, որ որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ մասին բազմիցս հայտարարել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Չի կարելի վստահել Ադրբեջանի նույնիսկ ամենաբարձր մակարդակով տրված երաշխիքին կամ խոստմանը, հատկապես, եթե այն վերաբերում է մարդու, առավել ևս հայ մարդու անվտանգությանը:

Իր այս քայլով  Ադրբեջանը ԵՄ անդամ  Հունգարիային  ներքաշելով քաղաքական  խարդավանքների մեջ` փորձում է ամենաթողության մթնոլորտ ստեղծել եվրոպական ընտանիքում: Հետևաբար, այդ ընտանիքից անպայմանորեն պետք է հնչեն դատապարտող խոսքեր, կատարվեն  կոնկրետ գործողություններ:

Հակառակ դեպքում դրանք կլինեն սովորական դեկլարատիվ, ձևական արտահայտություններ:

Հակառակ դեպքում արևելյան գործընկերությունը կարող է մնալ ձևաչափ լոկ թղթի վրա, եթե գործընկերներից մեկի կամ մի քանիսի դատապարտելի գործողությունները չեն արժանանում մյուսների կոշտ ու շոշափելի արձագանքին:

Հակառակ դեպքում դժվար կլինի մտածել, որ ՆԱՏՕ-ի  «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրն իրոք գործընկերային է և իսկապես հանուն խաղաղության է, երբ այդ գործընկերության շրջանակներում Եվրամիության անդամ երկրում կացնահարվում է հայ սպան, իսկ մարդասպանը  Եվրոպայի Խորհրդի անդամ երկրում դառնում է ազգային հերոս»:


Հարակից հրապարակումներ`

19:08 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆալբադյան. «Հունգարիայի կառավարությունը չի կարողանում որևիցե համոզիչ փաստարկ ներկայացնել»
18:58 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱզգային ժողովը կշարունակի աշխատանքը մինչև օրակարգի սպառումը
16:45 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿորյուն Նահապետյան. Անհրաժեշտ է ձեռնարկել համարժեք քայլեր
14:39 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱԺ-ն քննարկում է Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հայտարության նախագիծը
13:44 05/09/2012  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն հայտարարություն կընդունի Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ
13:14 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայի սպանություն. «սպանությունը կատարվել է ադրբեջանական պետության հովանավորչության ներքո»
16:24 04/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախագահ. «Մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները»
15:25 04/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄելքոնյան. «Ադրբեջանը պարտվողի հոգեբանական բարդույթով տառապող պետություն է»
15:09 04/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵՄ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին
14:50 04/09/2012  |  ՎերլուծություններՍաֆարովի արտահանձնման սինդրոմը

Արխիվ

[]