Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ նոր որակ կապահովվի 09/04/2012   13:18  |  Վերլուծություններ

Հայաստանում քրեակատարողական ծառայության համակարգի բարեփոխումների շրջանակում դրվել է հայ-ամերիկյան համագործակցության եռամյա ծրագրի սկիզբը՝ խորհրդատվական բնույթի ու տեխնիկական աջակցության հայկական կողմի խնդրանքին ամերիկյան կողմը դրական է արձագանքել:

«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը պարզաբանեց, որ ծրագրով նախատեսվում է առաջին հերթին անցկացնել բանտային կառավարման ոլորտի բարեփոխումներ: Դրանց շրջանակում մոտ ապագայում Հայաստանը կունենա բոլորովին նոր որակի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ինչը հնարավորություն կտա մեկ ՔԿՀ-ի օրինակով անցում կատարել բանտային կառավարման հին համակարգից նորին: Հայկական կողմը բանտային կառավարման նոր մոդելը ներդնելիս ցանկանում է հնարավորինս խուսափել հնարավոր սխալներից, այդ է պատճառը, որ «մենք խնդրել ենք մեր ամերիկյան գործընկերներին մեր հետ քայլել այդ աշխատանքները կատարելիս»:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բանտային կառավարման նոր մոդելի ներդնումն իրենից պիլոտային ծրագիր է ներկայացնում: Ն. Առուստամյանը պարզաբանեց, որ 2009թ. դեկտեմբերին կառավարության կողմից հավանության արժանացած քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է առաջիկա 10 տարիների ընթացքում լուրջ ենթակառուցվածքային փոփոխություններ իրականացնել ամբողջ քրեակատարողական համակարգում: Դա ենթադրում է վաղուց իրենց սպառած քրեակատարողական հիմնարկների այսօրվա շինություններից հրաժարում ու նորերի ստեղծում:

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ ի տարբերություն կառավարման հին մոդելի, կլինի անվտանգության ապահովման առավել բարձր մակարդակ, սոցիալ-կենցաղային պայմաններում նույնպես կլինեն շոշափելի փոփոխություններ: Ն. Առուստամյանը հավելեց, որ քրեակատարողական հիմնարկների ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս ապահովել անվտանգության արդունավետ մակարդակ. ահազանգման համակարգը, տեխնիկական հագեցվածությունը լրիվ այլ է լինելու, լինելու է նաև վերապատրաստում անցած, լրիվ նոր որակի աշխատակազմ: Նոր մոդելի գործարկմամբ, հորիզոնական համագործակցություն կլինի հիմնարկում տարբեր գործառույթներ իրականացնող, աշխատակիցների միջև՝ ներկայիս կառավարման համակարգում աշխատակիցների միջև այդ հորիզոնական կապը թերի է:

«Արմավիր» ՔԿՀ նոր մոդելի իրագործմամբ, ըստ Ն. Առուստամյանի, Հայաստանը կշարունակի քրեակատարողական համակարգն ապառազմականացնելու ԵԽ-ին անդամակցելուց ի վեր ստանձնած պարտավորության կատարումը: Ըստ այդմ, ՔԿՀ-ն լինելու է ոչ թե ուժային, այլ սոցիալական բնույթի մի հաստատություն, որտեղ մարդիկ ընդամենը մեկուսացված են հասարակությունից:

Հայ-ամերիկյան համագործակցության եռամյա ծրագրով նախատեսվում է նաև Հայաստանում հիմնել քրեակատարողական ծառայությունից անկախ պրոբացիոն ծառայություն, որը զբաղվելու է այլընտրանքային պատիժներով: Կառույցի ստեղծումը նախատեսված է ՀՀ 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով, որը հաստատվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: «Մենք ոչ միայն պատիժների կատարումը պետք է իրագործենք ստեղծվելիք համակարգի միջոցով, այլ նաև կարողանանք ապահովել բոլոր այն սոցիալական աշխատանքները, որոնք անհրաժեշտ են անձին հասարակությանը վերաինտեգրելու համար, այդ թվում՝ այն անձանց, ում նկատմամբ պայմանականորեն պատիժը չի կիրառվել»,- ասաց Ն. Առուստամյանն, ընդգծելով, որ փոփոխվելու է ամբողջ գործելակերպը, այլընտրանքային պատիժներ կրող անձանց վերահսկողության մեթոդները: «Մենք պետք է փորձենք ինչպես սոցիալական աշխատանքի, այնպես էլ ուսումնական ծրագրերին մասնակից դարձնելու միջոցով նոր որակ ունենալ»: Ծառայությունը ունենալու է անձի կամ նրա կողմից դրսևորած վարքագծի վերաբերյալ, վարույթն իրականացնող մարմնի և դատարանի համար կողմնորոշիչ բնույթի զեկույցներ պատրաստելու լիազորություն՝ խափանման միջոց ընտրելու, պատժի նշանակման ու պատժից ազատման ժամանակ:

Ապագայում նախատեսվում է նաև էլեկտրոնային մոնիտորինգի օգնությամբ մարդուն պահել ոչ թե բանտում, այլ ազատության մեջ՝ որոշակի սահմանափակումներով:  
«Մենք հուսով ենք, որ ավելի լայնորեն կկիրառվեն այլընտրանքային պատժատեսակներն ու այլընտրանքները, դրանով կլուծենք մեկ այլ խնդիր՝ գերբնակեցումը բանտերում»,- ասաց Նիկոլայ Առուստամյանը: Հիշյալ խնդրի լուծմանը, որն առանձնապես լրջորեն ծառացած է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, կնպաստի նաև Քրեական դատավարության նոր օրենսգիրքը: Այն հնարավորություն կտա բացառիկ դեպքերում կիրառել կալանավորումը՝ որպես խափանման միջոց; Ավելի լայն կիրառում կունենան ազատազրկման հետ չկապված միջոցները, այդ թվում՝ նորերը՝ տնային կալանք և ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակում: Ըստ Նիկոլայ Առուստամյանի, «Արմավիր» փակ և կիսափակ քրեակատարողական հիմնարկը մասամբ կթեթևացնի գերբնակեցման խնդիրը «Նուբարաշեն»-ում. փակ ռեժիմում պահվելու ենթակա անձինք հավանաբար կտեղափոխվեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: «Մենք հրաժարվելու ենք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շինությունից, ապագայում պետք է լինի Երևան քաղաքը սպասարկող մեկ այլ քրեակատարողական հիմնարկ ու ենթակառուցվածք»,- ասաց Նիկոլայ Առուստամյանը:


Արխիվ

[]