ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԸՀ-ն մերժել է Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածուի դիմումը 09/03/2012 15:14 | Ընտրական իրավունք
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 2-ի արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Բամբակաշատ, Հուշակերտ, Լանջիկ համայնքներում սեպտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 2-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 2-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական:
Նիստում քննարկվել է Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Տարոն Ապրեսյանի դիմումը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թ. օգոստոսի 15-ի թիվ 64-Ա որոշումը վերանայելու վերաբերյալ: Դիմումատուն նշել էր, որ ԿԸՀ-ի որոշմամբ թիվ 30 ԸԸՀ-ի անդամ է նշանակվել, իսկ այնուհետև ԸԸՀ-ի նախագահ ընտրվել Տիգրան Արբակի Պապանյանը, ով հանդիսանում է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ:
Ըստ դիմումատուի, Տ.Պապանյանը Վանաձորի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Դարբինյանի հետ գտնվում է բարեկամական կապի մեջ` քրոջ ամուսինն է: Մատնանշելով այս փաստը և ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և 46-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով՝ Տ.Ապրեսյանն եզրակացրել էր, որ Պապանյանի նախընտրական գործունեությունը, որպես ԸԸՀ-ի նախագահ, կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ և անաչառ ընթացքի վրա՝ կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները:
ԿԸՀ-ն քննարկման արդյունքում մերժել է Տ. Ապրեսյանի դիմումը` փաստելով, որ «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստեր նշանակելու մասին» 2011թ• օգոստոսի 15-ի իր որոշման ընդունումից հետո մինչ օրս առկա չեն այնպիսի հանգամանքներ, որոնք սահմանափակում կամ արգելում են Տիգրան Պապանյանին հանդիսանալու հանձնաժողովի անդամ: Ըստ հանձնաժողովի, ներկայացված դիմումում անգամ չի նշվում որևէ հիմք, փաստարկ, հանգամանք, որն օրենքին համապատասխան կարող է հիմք հանդիսանալ Պապանյանի լիազորությունները դադարեցնելու համար: Դիմումատուն ընդամենը վկայակոչում է ապագայում հնարավոր խախտումների վերաբերյալ իր կասկածները կամ դատողությունները, ինչը, Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, չի կարող դիմումը բավարարելու հիմք հանդիսանալ:
Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2012թ. սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում 10 հազար և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 18.08.2012թ.-31.08.2012թ. ժամանակահատվածի համար:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից