Թեմաներ
Հինգշաբթի 12 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/04/2024   23:54 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն. կան վիրավորներ 12/04/2024   23:40 Գյումրիում 16-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա ձերբակալված 12/04/2024   23:23 Բժիշկը նշել է անքնության դեպքում գործողությունների կարգը 12/04/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/04/2024   22:45 Սրանով, նա Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում չի դիմի ՀԱՊԿ-ին. Էդգար Ղազարյան 12/04/2024   22:32 Ողբերգական դեպք․ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը 12/04/2024   22:22 Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» շախմատային մրցաշարի առաջատարներից է 12/04/2024   22:09 Հալեպահայերի համար անորոշությունը քաղաքական ու անվտանգային է. Գաբրիելյան 12/04/2024   22:06 «Սխալ երկիր» ռոք ալբոմի համար սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին. Հովհաննես Իշխանյան 12/04/2024   22:01 Պապիկյանը եւ Նիկոս Դենդիասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության հարցեր 12/04/2024   21:52 «Ս.... հավաքվել եք և որոշում եք՝ ես հանցագործ եմ, ով եք դուք վաբշե արա»․ դատավորին ուղղված այս խոսքերի համար Սուրեն Մանուկյանը կրկին կանգնել է դատարանի առջև 12/04/2024   21:46 Գործադուլին մասնակցելու համար աշխատանքից ազատված վարորդների հարցը քննարկման առարկա կդառնա 12/04/2024   21:37 Նշել են անհանգիստ մարդկանց համար հակացուցված ալկոհոլային ըմպելիքը 12/04/2024   21:21 Հովիկ Աղազարյանի գլխին սարքել են, նա պատրաստ է կալանավորվել․ փաստաբանը չի բացառում՝ կարող է տարբեր ձայնագրություններ տարածվեն (տեսանյութ) 12/04/2024   21:18 Հայաստանը կմասնակցեր COP29 համաժողովին, եթե Բաքուն գերիներ վերադարձներ 12/04/2024   21:13 ՀՀ ԱԺ նախագանը հերքեց, որ ՌԴ դաշնային խորհրդի պատգամավորները խուսափել են գալ ՀՀ 12/04/2024   21:07 Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցեր 12/04/2024   21:00 Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան 12/04/2024   20:53 «Կասկադյորական» ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինս հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա 12/04/2024   20:49 Բժիշկը կոչ է արել Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման համար մեկ մթերք ուտել 12/04/2024   20:38 Պատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ․ Հովհաննես Ավետիսյան 12/04/2024   20:25 Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, զոհվել են երկու օդաչուներ 12/04/2024   20:20 Ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «ԱՁ» տնօրենի «Mercedes»-ն ու Երևանի քաղաքապետարանի աղբահանության «KamAZ» մակնիշի բեռնատարը. «ԱՁ» տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց 12/04/2024   20:17 Սուրեն Պապիկյանը Բրյուս Լաֆլամի, Սքոթ Գրուպպի և Թոմմի Յանգի հետ քննարկել է ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր 12/04/2024   20:10 Ալեն Սիմոնյանը դատի է տվել Վոլոդյա Հովհաննիսյանին՝ «պոռնոաստղ», «անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձ» բառերի համար 12/04/2024   20:02 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվել են ընդդիմության կողմնակիցները 12/04/2024   19:59 Նյու Յորքում սպանվել է ապահովագրական ընկերության ղեկավարը 12/04/2024   19:49 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Բագրատունյաց պողոտայում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն ու «Kia»-ն. «ԱՁ» և «ՍՊԸ» տնօրենները տեղափոխվել են հիվանդանոց 12/04/2024   19:44 Եթե 2021 թ-ի մայիսին կրակեինք, դա նշանակելու էր ՀՀ-ի պետականության լուծարում. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   19:30 Լոնդոնում հյուրանոցի լողավազանից դուրս են բերել անշնչացած զբոսաշրջիկ կնոջ մարմինը 12/04/2024   19:19 Գեղամ Մանուկյանին նախազգուշացում հայտարարվեց. Կրակն եմ ընկել ես ձեր ձեռքը. Ալեն Սիմոնյան 12/04/2024   19:05 ՌԴ Պերմում տրամվայը դուրս է եկել գծերից 12/04/2024   18:57 Ձեր վերջին ցիտատները փոթորկեցին իմ հոգին. Փաշինյանը նորից գիրք նվեր ստացավ Գեղամ Մանուկյանից 12/04/2024   18:53 Կցանկանամ, որ Թուրքիայից և Ադրբեջանից պատվիրակությունները մասնակցեն Երևանում կայանալիք Սեւծովյան համագործակցության նիստին. Սիմոնյան 12/04/2024   18:49 ՀԱՊԿ-ի հարցում «զադերժկա» չկա. Փաշինյան 12/04/2024   18:44 ԵԱՏՄ խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի ՀՀ-ի համար. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   18:22 Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ՝ դրանից էլ կհարցնեմ, մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Դանիելյանը՝ Փաշինյանին 12/04/2024   18:18 Խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքի 90 տոկոսն արված է, նոր էսկալացիայի հիմք չկա. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   18:00 Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել 12/04/2024   17:57 Վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է 12/04/2024   17:52 Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք. Փաշինյան 12/04/2024   17:38 Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 12/04/2024   17:37 Ոչ ձեր հարցը, ոչ իմ տված պատասխանը, ցավոք, իրավական պրոցեսների վրա չեն ազդելու. Փաշինյանը՝ վարորդների դեմ գործ հարուցելու մասին 12/04/2024   17:28 Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր «օրինական» լծակները կօգտագործվեն Աղազարյանին մանդատից զրկելու համար (տեսանյութ) 12/04/2024   17:16 Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ 12/04/2024   17:14 ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը սառեցնելու հետ Ղարաբաղի հարցն առնչություն չունի. Փաշինյան 12/04/2024   16:56 Եթե դատական իշխանությունում խնդիրներ կան և պատասխանատուն չի կարողանում լուծել դրանք նորմալ են նման խոսակցությունները. ԱՆ 12/04/2024   16:53 Կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն, կառաջարկեն քվեարկել. Փաշինյանը մանրամասնեց 12/04/2024   16:48 Նոր Սահմանադրությունը նոր նախաբան կարող է ունենալ, եթե այն չի շեղվում կոնցեպտից. Գալյան 12/04/2024   16:44 ԱԺ-ոմ Փաշինյանը մասնակցում է կառավարության հետ հարցուպատասխանին .ուղիղ
12/04/2024   18:00 Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել 12/03/2024   12:18 Ղարաբաղն ին՞չ է․ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, դրանից հետո ինչ որ բան պետք է տեղի ունենա․ Արցախն Ադրբեջանին հանձնած Փաշինյանի հերթական հայտարարությունը 12/04/2024   11:17 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է 12/03/2024   09:44 Ուղեւորները մնացել են կանգառում. ավտոբուսների վարորդները գործադուլ են անում (տեսանյութ) 12/03/2024   22:29 50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տվել օգտագործել մեկ հայտնի ըմպելիք 12/03/2024   18:08 Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը. բողոքն ավելի քան մեկ ամիս է, ինչ ներկայացվել է, բայց դատավորներն ինքնաբացարկ են հայտնում 12/04/2024   14:18 «Շահումյանցի Ժիրոն» և նրան ուղեկցող անձինք ձերբակալված են, նրանք կասկածվում են խուլիգանության մեջ 12/04/2024   20:10 Ալեն Սիմոնյանը դատի է տվել Վոլոդյա Հովհաննիսյանին՝ «պոռնոաստղ», «անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձ» բառերի համար 12/03/2024   15:37 Օգնության են հասել փրկարարները 12/03/2024   15:33 Ավտոբուսների վարորդներին ևս գործից ազատել են «WhatsApp»–ով նամակ ուղարկելով 12/03/2024   12:26 Փաշինյանը չնայեց Աղազարյանի դեմքին 12/03/2024   16:18 МAN-երի պատուհան էի լվանում, վարձել էին վարորդները. բողոքել եմ, որ գրանցված չէի ու դրա համար հեռացվել եմ. ակցիայի մասնակից 12/04/2024   15:24 Հովիկ Աղազարյանը բացահայտեց երկրի խայտառակ հանցագործության համակարգը. նրա հեռախոսը առգրավել են,կնքել, հետո գաղտնի բացել են, վերծանել ու տվել Նիկոլ Փաշինյանին. Մանուկյան 12/03/2024   08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/04/2024   18:22 Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ՝ դրանից էլ կհարցնեմ, մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Դանիելյանը՝ Փաշինյանին 12/04/2024   21:21 Հովիկ Աղազարյանի գլխին սարքել են, նա պատրաստ է կալանավորվել․ փաստաբանը չի բացառում՝ կարող է տարբեր ձայնագրություններ տարածվեն (տեսանյութ) 12/03/2024   17:00 Սուքիասյան ազգանունով ոմն ավտոտրանսպորտային պաշտոնյա առավոտյան հայհոյանքով է խոսել վարորդների հետ. Ավետիսյան 12/03/2024   18:36 Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել 12/04/2024   15:21 Ես վարչապետին ասացի, պարոն վարչապետ աղաչում եմ, Ձեր խնդրանքը հետ կանչեք, պատասխանեց՝ չեմ կարող, ես էլ ասացի՝ ես էլ չեմ կարող. Աղազարյան 12/04/2024   22:32 Ողբերգական դեպք․ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր 09/03/2012   17:30  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Ընդունված և հռչակված Գլխավոր ասամբլեայի
1948թ. դեկտեմբերի 10- ի 217 A(III) բանաձևով

ՆԱԽԱԲԱՆ

Քանզի մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն ազատության, արդարության և աշխարհում խաղաղության հիմքն է,

քանզի մարդու իրավունքների նկատմամբ քամահրանքն ու արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների, և քանի որ որպես մարդկության վեհ նպատակ հռչակված է այնպիսի աշխարհի ստեղծումը, ուր մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից,
քանզի, որպեսզի մարդը հարկադրված չլինի ապստամբելու ընդդեմ բռնակալության ու ճնշման՝ որպես վերջնական միջոցի, կարևոր է իրավական պետության կողմից նրա իրավունքների պաշտպանությունը,

քանզի կարևոր է ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման խթանումը,

քանզի Միավորված ազգերի կազմակերպության ժողովուրդները Կանոնադրության մեջ վերահաստատել են իրենց հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդու ու կնոջ իրավահավասարության նկատմամբ և վճռել են սոցիալական առաջընթացին ու կենսապայմանների բարելավմանը նպաստել առավել ազատության պայմաններում,

քանզի անդամ պետությունները պարտավորվել են, Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցելով, հասնել մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրանց պահպանման,

քանզի այդ իրավունքների ու ազատությունների համընդհանուր ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի այս պարտավորության լիակատար իրականացման համար,

ՈՒստի, այժմ

Գլխավոր ասամբլեան,

Հռչակում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես համընդհանուր առաջադրանք բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որպեսզի յուրաքանչյուր անհատ և հասարակության ամեն մի մարմին, մտքում մշտապես ունենալով սույն Հռչակագիրը, ձգտի ուսման ու կրթության միջոցով նպաստել այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքին և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովել դրանց համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը թե՛ անդամ պետությունների ժողովուրդների և թե՛ դրանց իրավազորության ներքո գտնվող տարածքների ժողովուրդների կողմից:

Հոդված 1
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց վերաբերվել եղբայրության ոգով:

Հոդված 2
Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ առանց որևէ տարբերակման այնպիսի հիմքերով, ինչպիսին են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքները, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ որևէ այլ կարգավիճակ:
Ավելին, չպետք է կատարվի որևէ տարբերակում՝ ելնելով այն երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, որին պատկանում է անձը, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում:

Հոդված 3
Յուրաքանչյուր ոք ունի կյանքի, ազատության և անձի անձեռնմխելիության իրավունք:

Հոդված 4
Ոչ ոք չպետք է պահվի ստրկության կամ կախվածության մեջ. ստրկությունը և ստրկավաճառությունը, իրենց բոլոր տարատեսակներով, արգելվում են:

Հոդված 5
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի:

Հոդված 6
Յուրաքանչյուր ոք, ուր էլ որ լինի, իրավունք ունի ճանաչվելու որպես իրավասուբյեկտ:

Հոդված 7
Բոլորը հավասար են օրենքի առջև և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանության իրավունք: Բոլորն ունեն, ի խախտումն սույն Հռչակագրի, ցանկացած խտրականությունից և նման խտրականության ցանկացած հրահրումից հավասար պաշտպանության իրավունք:

Հոդված 8
Յուրաքանչյուր ոք, սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված հիմնական իրավունքների խախտման դեպքում, ունի ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ պաշտպանության իրավունք:

Հոդված 9
Ոչ ոք չպետք է ենթարկվի կամայական ձերբակալման, կալանքի կամ արտաքսման:

Հոդված 10
Յուրաքանչյուր ոք, իր իրավունքների ու պարտականությունների սահմանման և իրեն ներկայացված ցանկացած մեղադրանքի դեպքում, ունի լիակատար հավասարության պայմաններում, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք:

Հոդված 11
Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով, հրապարակային դատաքննությանբ, որի ժամանակ նա ունեցել է պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր երաշխիքները:
Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ հանցագործության համար՝ կապված ցանկացած գործողության կամ անգործության հետ, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել հանցագործության կատարման պահին:

Հոդված 12
Ոչ ոք չպետք է ենթարկվի իր անձնական, ընտանեկան կյանքի, բնակարանի կամ նամակագրության նկատմամբ կամայական միջամտության, ինչպես նաև որևէ ոտնձգության՝ պատվի ու հեղինակության նկատմամբ: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքով պաշտպանվելու իրավունք:

Հոդված 13
Յուրաքանչյուր ոք ունի տվյալ պետության սահմաններում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, այդ թվում՝ սեփական երկրից մեկնելու և իր երկիրը վերադառնալու իրավունք:

Հոդված 14
Յուրաքանչյուր ոք ունի հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և դրանից օգտվելու իրավունք:
Այդ իրավունքը չի կարող գործել բացառապես ոչ քաղաքական հանցագործությունների կամ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին հակասող արարքների կապակցությամբ հետապնդման դեպքում:

Հոդված 15
Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք:
Ոչ ոք չպետք է կամայականորեն զրկվի իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

Հոդված 16
Չափահաս տղամարդիկ ու կանայք, առանց ռասայական, ազգային կամ կրոնական որևէ սահմանափակման, իրավունք ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու: Նրանք հավասար իրավունքներ ունեն ինչպես ամուսնանալիս, այնպես էլ ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս:
Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացողների ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:
Ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:

Հոդված 17
Յուրաքանչյուր ոք ունի ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ սեփականություն ունենալու իրավունք:
Ոչ ոք չպետք է կամայականորեն զրկվի իր սեփականությունից:

Հոդված 18
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունք. այդ իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատություն և դրանք, միայնակ կամ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզելու կամ եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատություն:

Հոդված 19
Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների և դրանք արտահայտելու ազատություն. այս իրավունքը ներառում է համոզմունքներին առանց միջամտության հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցով տարածելու ազատությունը ՝ անկախ պետական սահմաններից:

Հոդված 20
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ու միավորումներ կազմելու իրավունք:
Ոչ ոք չպետք է հարկադրվի անդամակցելու որևէ միավորման:

Հոդված 21
Յուրաքանչյուր ոք ունի անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով իր երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք:
Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այն պետք է արտահայտվի պարբերական և արդար ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ընթացակարգերի միջոցով:

Հոդված 22
Յուրաքանչյուր ոք, որպես հասարակության անդամ, ունի սոցիալական ապահովության իրավունք և ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով, յուրաքանչյուր պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան, օգտվում է իր արժանապատվության և իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներից:

Հոդված 23
Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք՝ առանց որևէ խտրականության:
Յուրաքանչյուր աշխատող ունի իր և իր ընտանիքի համար մարդկային արժանապատվությանը հարիր գոյություն ապահովող արդար ու գոհացուցիչ վարձատրության և, անհրաժեշտության դեպքում, այն սոցիալական ապահովության այլ միջոցներով լրացնելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և հանուն իր շահերի պաշտպանության դրանց անդամակցելու իրավունք:

Հոդված 24
Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի, այդ թվում՝ աշխատանքային ժամերի ողջամիտ սահմանափակման և վճարովի պարբերական արձակուրդների իրավունք:

Հոդված 25
Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի առողջության ու բարեկեցության համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ ներառյալ սննդի, հագուստի, բնակարանի և առողջապահության ու սոցիալական անհրաժեշտ ծառայությունների իրավունք, ինչպես նաև ապահովության իրավունք՝ գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ հանգամանքներում գոյության այլ միջոցների անհրաժեշտության դեպքում:
Մայրությունն ու մանկությունը հատուկ հոգածության և օժանդակության իրավունք ունեն: Ամուսնությունից կամ արտամուսնական կապից ծնված բոլոր երեխաները պետք է օգտվեն սոցիալական միևնույն պաշտպանությունից:

Հոդված 26
Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Կրթությունը, առնվազն տարրական և հանրակրթական փուլերում, պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պետք է լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է լինի հանրամատչելի, իսկ բարձրագույն կրթությունը՝ ընդունակություններին համապատասխան հավասարապես մատչելի բոլորի համար։
Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը, էլ՛ ավելի նպաստի Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ գործունեությանը:
Ծնողներն ունեն իրենց երեխաների համար կրթության տեսակ ընտրելու առաջնային իրավունք:

Հոդված 27
Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստներից օգտվելու և գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր հեղինակած ցանկացած գիտական, գրական կամ գեղարվեստական երկի բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք:

Հոդված 28
Յուրաքանչյուր ոք ունի սոցիալական և միջազգային այնպիսի կարգուկանոնի իրավունք, որի առկայությամբ սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատությունները լիովին իրագործելի են:

Հոդված 29
Յուրաքանչյուր ոք ունի պարտականություններ այն համայնքի առջև, ուր և միայն հնարավոր է նրա անհատականության ազատ ու լիարժեք զարգացումը:
Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք ենթակա է միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով՝ բացառապես ուրիշների իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքն ապահովելու և ժողովրդավարական հասարակությունում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բարելավելու նպատակով:
Այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը ոչ մի դեպքում չպետք է հակասի Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:

Հոդված 30
Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որևէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք՝ զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքների և ազատությունների վերացմանը:


Արխիվ

[]