Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Հայաստանի գործատուների միությունը դատապարտել է Սաֆարովի հանձնումը 09/03/2012   14:36  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Հայաստանի գործատուների հանրապետական միության հայտարարությունը

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) սատարում է ՀՀ նախագահին և դատապարտում է էթնիկական անհանդուրժողականության հիման վրա հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում 2004թ.-ին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարական Հանրապետությունից Ադրբեջանին արտահանձնումը:

Առողջ տրամաբանության հետ ոչ մի կապ չունեցող այդ արարքը հակասում է, ոչ միայն Եվրամիության որդեգրած մարդասիրական գաղափարներին, այլև հանիրավի ծանր հարված է տարբեր պետությունների քաղաքացի հանդիսացող մարդկանց միջև բնականոն միջէթնիկական փոխհարաբերություններ ձևավորելու ընդունված իրավական նորմերին և բարոյական սկզբունքներին:

Փաստորեն, Հունգարական կառավարության թեթև ձեռքով ստեղծվեց մի նախադեպ, երբ այլ երկրում ազգային հողի վրա սպանություն գործած և ցմահ դատապարտված հանցագործին կարելի է արտահանձնել այդ նույն հանցանքի համար նրան հերոս հայտարարած երկիր: Արդյունքում Ադրբեջանը ազատ արձակելով մարդասպանին նրան արժանացրեց ևս մեկ խրախուսական պարգևի՝ լեյտենանտից միանգամից շնորհելով մայորի կոչում:

Սա նշանակում է, որ մեկ ընդհանուր վայրում խաղաղ նպատակներով հավաքված տարբեր ազգեր ու պետություններ ներկայացնող զինվորականները, ինչու ոչ` նաև ուսուցիչները, գիտնականները կամ բիզնեսմենները կարող են կացնահարել միմյանց, իսկ հանցանքի վայրում ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո արտահանձնվել հայրենիքին և այնտեղ ներում ստանալ:

Նկատի ունենալով Եվրոպական ամենատարբեր կառույցների կողմից սոցիալական, կրթական, տնտեսական, գործարար և բազմաթիվ այլ ոլորտներում ընդգրկվածությունը, գործընկեր կառույցների հետ շփումների ակտիվությունը, Եվրամիության ամենատարբեր ծրագրերում երկկողմանի փոխշահավետ մասնակցությունը, ՀԳՀՄ-ն պաշտոնապես հայտարարում է, որ.

1. քանի դեռ Ադրբեջանը չի վերադարձել Ռամիլ Սաֆարովին իր կատարած հանցագործությանը համապատասխան դատավճռի կիրառմանը,

2. չի բացահայտել հանցագործ Ռամիլ Սաֆարովին ներելու և ազատ արձակելու Հունգարական կողմի հետ իր պայմանավորվածությունների իրական բովանդակությունը, ապա ՀԳՀՄ-ն

Եվրամիության և այլ միջազգային ծրագրերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին իր մասնակցության հարցը դրական առումով կնայի միայն այն դեպքում, եթե.

ա/ համապատասխան միջազգային կառույցը կտա հստակ գնահատական Հունգարիայի և Ադրբեջանի կողմից մարդասպան հանցագործին արտահանձնելու այս աննախադեպ փաստին,

բ/ եթե միջոցառումը կազմակերպող համապատասխան միջազգային կառույցը ՀԳՀՄ-ին կներկայացնի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի բարձրագույն իշխանության կողմից շնորհված ներման վերաբերյալ Ադրբեջանի գործատուների միության պաշտոնական կարծիքը:

գ/ առաջին երկու կետերի լուծման անհնարինության պարագայում ՀԳՀՄ-ն հրավերին դրական կարձագանքի, այն պայմանով, եթե համապատասխան միջոցառմանը Ադրբեջանի գործատուների ներկայացուցիչները չհրավիրվեն:

ՀԳՀՄ-ն կոչ է անում իր բոլոր գործընկեր միջազգային կազմակերպություններին անտարբեր դիրք չընդունել ԵՄ և ՆԱՏՕ անդամ Հունգարիայի և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից Ադրբեջանի կողմից իրականացված աննախադեպ, իրավական առումով հեղհեղուկ, իսկ մարդկային առումով անբարոյական արարքի նկատմամբ և ձայն բարձրացնել օրինականությունը վերականգնելու համար: Այդ նպատակի համար ՀԳՀՄ-ն կօգտագործի իր լայն կապերը Գործատուների Միջազգային Կազմակերպության և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության համագործակցության շրջանակում:

Հակառակ պարագայում աշխարհը կունենա չկանխված և շատ վտանգավոր նախադեպ, որտեղ մարդկային կյանքը վտանգվում, իսկ հանցանքը գեներացվում է այլատյացության հողի վրա:
Միաժամանակ ՀԳՀՄ-ն կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում գործող գործատուներին համախմբվել և պաշտպանել ՀՀ շահերը՝ խթանելով տնտեսության զարգացումը, բարձրացնելով արտադրողականությունը, նվազեցնելով ստվերը և կոռուպցիան, ինչպես նաև, ամենակարևորը, զարգացնել համագործակցությունը ներքին արտադրողների միջև` միմյանցով ուժեղանալու և առաջընթաց ունենալու համար:

ՀԳՀՄ-ն այս նպատակով պատրաստակամ է տրամադրել անշահախնդիր աջակցություն, անվճար խորհրդատվություն և տեղեկատվություն:

Հայաստանի գործատուների հանրապետական միություն


Հարակից հրապարակումներ`

13:43 03/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախագահ. «Եվրոպական արդարադատության ավելի մեծ վարկաբեկում դժվար էր պատկերացնել»
12:57 03/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Հունգարիան և Ադրբեջանը խախտել են ՀՀ քաղաքացիների իրավունքը»
10:58 03/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ ոստիկանությունը հայտարարում է
01:10 03/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆալբանդյան. «Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը»
18:52 01/09/2012  |  ՎերլուծություններՀունգարիան պետք է իմանա իր արարքի իրական իմաստը
18:30 01/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՌուսաստանի հայկական կազմակերպությունների հայտարարությունը
18:07 01/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը
17:28 01/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻրավաբան. Ամբողջ պատասխանատվությունը Հունգարիայի վրա է
16:52 01/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ Հանրային խորհրդի հայտարարությունը` Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ
15:32 01/09/2012  |  ԼՐԱՀՈՍՉի բացառվում, որ սեպտեմբերի 5-ին հրավիրվի ԱԺ արտահերթ նիստ

Արխիվ

[]