ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբան. 320 կմ անցնելուց հետո հայցը չեն ընդունել 09/01/2012 00:41 | Քաղաքացիական իրավունք
Դե նա էլ դիմել է Արդարադատության խորհրդին
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել է փաստաբան Կարեն Մեժլումյանի դիմումն ուղղված ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ արդարադատության խորհրդի նախագահ Արման Մկրտումյանին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին ուղղված նրա հայցադիմումը չեն ընդունել: Նա խնդրում է արդարադատության խորհրդին քննարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում Սամվել Գրիգորյանի նպատակահարմարության, ինչպես նաև նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատարանը մատչելի դարձնելու հարցը:
Ըստ տարածված դիմումի՝ բանն այսպես է եղել.
«30.08.2012թ-ին այցելել եմ Երևանից մոտ 240 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայր` հանձնելու համար հայցադիմում, որով պատասխանողը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից է, որը գտնվում է Գորիսի տարածաշրջանում:
Դատարանի գրասենյակում, սակայն, հրաժարվեցին հայցն ընդունել, պարզաբանելով, որ այն պետք է տարվի Կապանի նստավայր: Երբ փորձեցի ճշտել, թե ինչու, ասացին, որ դա դատարանի նախագահի կարգադրությունն է: Ես չգնացի Կապան, որը Երևանից գտնվում է 320կմ, իսկ Գորիսից 80կմ հեռավորության վրա, և հայցադիմումը չկարողացա մուտք անել:
Գտնում եմ, որ եթե Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է կարգադրել այդ դատարանի այլ նստավայրեր ներկայացված հայցադիմումները չընդունել, ապա պետք է արդարադատության խորհուրդը քննարկի այդ պաշտոնին նրա նպատակահարմարության, ինչպես նաև նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, քանի որ նման կարգադրությամբ Սյունիքի մարզի բնակչության համար սահմանափակվում է դատարանի մատչելիությունը: Մասնավորապես նշեմ, որ եթե Գորիս քաղաքը Կապանից հեռու է 80 կմ, ապա Սիսիան քաղաքը, որտեղ ևս կա դատարանի նստավայր, հեռու է 120կմ և հայցադիմումը դատարան հանձնելու համար նման հեռավորություն կտրելը շատ-շատերի համար դատարանը դարձնում է անմատչելի, ինչով խախտվում է Սահմանադրության 19 հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 6 հոդվածով երաշխավորված իրավունքները:
Հավելեմ, որ այլ գործերով ևս Գորիսում և Սիսիանում բնակվող իմ հաճախորդները դժկամությամբ, բայց հարկադրված են եղել հայցադիմումները մուտք անել Կապանի նստավայրում»:
Վերոգրյալից ելնելով՝ փաստաբանը խնդրում է քննարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում Սամվել Գրիգորյանի նպատակահարմարության, ինչպես նաև նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատարանը մատչելի դարձնելու հարցը»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ