ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հունգարիան պետք է իմանա իր արարքի իրական իմաստը 09/01/2012 18:52 | Վերլուծություններ
Ինչ գործոններ կարող էին այդ երկրին թելադրել մի քայլ, որի հետագա զարգացումները պետք է հանգեցնեին օրինախախտումների:
Ընդամենը մեկ տարի առաջ Միջազգային արտարժույթի հիմնադրամի տնօրեն Քրիստիան Լագարդը նշում էր, որ Հունգարիան, կապված պետական պարտքի ծավալի արագացված մեծացման հետ, ֆինանսական աջակցություն է խնդրում: Դա, իրոք, այդ երկրին սպառնացող ձնահոսքի տեսք է ստանում: Բավական է նշել, որ 2011-ի երրորդ եռամսյակում պետական պարտքը ազգային համախառն եկամտի համեմատությամբ թռիչքաձև ավելացավ 7 նիշով, 75-ից հասնելով 82 տոկոսի:
Աղետալի իրավիճակի դեմն առնելու համար Հունգարիայի կառավարությունն անցավ կոշտ հարկային և վարչական քաղաքականության: 2010 թ.-ին պետական դատարկ գանձարանը լցնելու համար բարձրացվեցին հարկերը և ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներից հանվեց և ազգայնացվեց ավելի քան 11 միլիարդ եվրո: Սակայն դա էլ մասնագետների գնահատմամբ տնտեսապես անառողջ երկրի համար փրկության բալասան չդարձավ:
Այսօր երկիրը համարվում է վերջին 7-8 տարիներին Եվրամիության կազմում ընդգրկված ամենադանդաղ զարգացող պետությունը: Նրա տարեկան տնտեսական աճի ծավալն ընդամենը 0,5 տոկոս է: Բացարձակ փլուզման ցուցանիշ, եթե հաշվի առնենք, որ, ըստ որոշ տեսաբանների, պետության տնտեսական ապագան վտանգված համարելու չափորոշիչային սահմանը տարեկան մինչև 4 տոկոսանոց աճն է: Այսինքն` վտանգավոր և աղետաբեր է համարվում տնտեսության աճի մինչև 4 տոկոս նիշը, իսկ վտանգից հեռանալու ցուցիչը սկսվում է այդ թվին հաջորդող չափումներից:
Երկրի համապարփակ կայունության բնորոշիչն, անշուշտ, նրանում ընթացող տնտեսական դրական գործընթացներն են: Իսկ եթե չկան այդպիսի բնութագրիչներ, ապա առաջին պլան են մղվում անկայունության ամենատարբեր դրսևորումները: Ընդ որում դրանք արտահայտվում են ոչ միայն տնտեսական, քաղաքական կամ սոցիալական ամենատարբեր հարթություններում: Հաճախ դրանք նաև անցանկալի դեֆորմացիաներ են արձանագրում տարբեր սոցիալական խմբերի և անհատների ապրելակերպում, վարքագծում, բարոյական արժեհամակարգում:
Հիշենք, թեկուզ, երկրի ընդհանուր վարկանիշն էականորեն ստվերած նախագահ Պալ Շմիդտի սկանդալային հրաժարականի մասին, որը փաստորեն նաև գրագողություն կատարած կեղծ գիտնականի, հանիրավի գիտությունների դոկտորի թիկնոց սեփականացրածի քողազերծում էր:
Ընդհանրապես, պետք է նշել, որ տարբեր վարկանիշային համակարգերում Հունգարիան դիտարկվում է որպես ծանր կացության առաջ հայտնված երկիր: Տնտեսական, բարոյական, սոցիալական, ֆինանսական չափանիշների անկումը երբեմն այնպիսի մակարդակներ է արձանագրում, որ, թվում է, երկրին ինչ-որ անտեսանելի մի ուժ ստիպողաբար քաշում է այլ միջավայր, որտեղ Եվրամիության արժեհամակարգը կարող է միայն շիրմա հանդիսանալ, իրականում այդ արժեքներին խորթ և երկրում առկա հիմնախնդիրները քողարկելու համար:
Այս առումով կարելի է նշել, օրինակ նեոնացիստական խմբավորումների և կազմակերպությունների («Մադիար գարդա») ակտիվացումը, մոտ 800 հազարանոց գնչուական համայնքի կողմից առաջադրվող սոցիալական հիմնախնդիրները և այլն:
Տնտեսական անմխիթար վիճակում հայտնված Հունգարիայի մասին բացասական կանխատեսումներ է արձանագրում վարկանիշային «Fitch» գործակալությունը: Իսկ մեկ այլ համանման գործակալության՝ «Moody's»- ի գնահատմամբ այս երկրի ցածր վարկանիշի պատճառը «բյուջեի կոնսոլիդացման համար միջնաժամկետ նպատակները կատարելու ահագնացող անորոշությունն է»:
Ադրբեջանի հետ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գործընթացը և դրա իրականացման գաղտնիությունը լրացնում է տնտեսապես աննախադեպ վատ իրավիճակում հայտնված Եվրամիության անդամ երկրի այսօրվա բարոյական արժեհամակարգը և դրանից ածանցվող ենթադրությունների մոտիվացումը: Հայաստանի իրավապահ շրջանակներում այդ մոտիվացման մասին խոսվում է դեդուկտիվ տրամաբանության մակարդակում: Անշուշտ փաստեր նշելը մի գործընթացի մասին, որտեղ մասնակից են պետությունների ղեկավարները և նրանց մերձավորագույն շրջապատը, դժվար է: Սակայն հստակ է, որ հանցագործին անօրինական կերպով ազատ արձակելու պատասխանատվությունը միայն մեկ կողմի վրա չի ընկած:
Ինչևէ, Եվրոպա թափանցած միջնադարյան արևելքին բնորոշ արարքն, իր ողջ խայտառակ նկարագրով, պետք է ներկայացվի հունգար ժողովրդին: Քանի որ, ինչպես նշում է Հունգարիայի հանրային հեռուստատեսության լրագրող, «168 ՕՌԱ» ձախ-լիբերալ կուսակցության շաբաթաթերթի վերլուծաբան Ագնես Սզաբոն. «Ժողովրդավարական համակարգը թույլ չի տալիս, որ իրավական հարցերը լուծում ստանան տնտեսական հարաբերությունների միջոցով»: Եվ ուրեմն, Հունգարիան և հունգարացիները այսօր խնդիր ունեն ժողովրդավարական սկզբունքները առաջին պլան մղելու և դրանով առաջնորդվելու համար: Հակառակ պարագայում տնտեսական ահագնացող հիմնախնդիրներին ուղեկցող բարոյական սայթաքումները կարող են ձեռք բերել համակարգային նկարագիր, ինքնակազմակերպվել և ինստիտուցիոնալացվել` ինչը արձանագրվում է տնտեսական անցումային վիճակում գտնվող շատ երկրներում:
Այդ պարագայում հարցերը չեն սպառվի այլ երկրի քաղաքացի հանդիսացող ոճրագործերից շատափույթ կամ գաղտնի ձերբազատվելով: Խնդիրը կտեղափոխվի այլ` սեփական երկրում եվրոպականին անհարիր արժեհամակարգի գեներացման հարթություն:
Սամվել Մարտիրոսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ