ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների հետ 08/31/2012 17:51 | ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագրի իրականացման հեռանկարի կապակցությամբ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Արդարադատության խորհրդի անդամներ, բարձրագույն դատական ատյանի և դատական իշխանության այլ ներկայացուցիչներ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ դատական իշխանության ներկայացուցիչներին ներկայացվել են Հանրապետության ղեկավարի հանձնարարությամբ Նախագահի աշխատակազմում ուսումնասիրված՝ վերջին հինգ տարում կարգապահական քաղաքականության իրականացման օրինաչափությունները, արձանագրված դրական և բացասական միտումները: Նշվել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ Արդարադատության խորհրդի գործունեության մեջ նկատվում է որոշակի դրական միտում, որը նախևառաջ կապված է կարգապահական քաղաքականության խստացման հետ: Սակայն, այս փաստի արձանագրման հետ մեկտեղ, հատուկ ընդգծվել է, որ քննարկված քաղաքականության խստացումը ըստ էության կարող է դրական գնահատվել միայն այն դեպքում, երբ դրա հիմքում ընկած են իրավասու մարմնի գործունեության օբյեկտիվ, կանխատեսելի և միասնական չափանիշներ: Այդ տեսանկյունից վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրված խնդիրները դարձել են քննարկման առարկա:
Աշխատանքային հանդիպման արդյունքներով առանձնացվել են ՀՀ Արդարադատության խորհրդի գործունեության հիմքում դրվելիք առանցքային դրույթները, որոնց կենսագործումը կերաշխավորի հասարակության առջև դատավորների հաշվետվողականության սկզբունքի իրացումը:
Դատական իշխանության ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը, ընդգծելով ս.թ. հունիսին հաստատված ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագրի որակյալ և սահմանված ժամկետներում կատարելու կարևորությունը, նշել է, որ բարեփոխումների առանցքային նպատակներից մեկն էլ մեր հասարակությանը հուզող դատավորների անկախության և հաշվետվողականության միաժամանակյա ապահովումն է: Նախագահի խոսքով, այս գործում չափազանց կարևոր է ՀՀ Վճռաբեկ դատարանի, Դատական դեպարտամենտի և, իհարկե, ՀՀ Արդարադատության խորհրդի, հանդիպման մասնակիցներից յուրաքանչյուրի դերը:
«Յուրաքանչյուր իրավական պետություն, կարևորելով դատական իշխանության անկախությունը՝ այն դիտարկում է նաև որպես հասարակության առջև պատասխանատվություն ստանձնելու, հաշվետու լինելու յուրօրինակ միջոց: Մենք նույնպես քաջ գիտակցում ենք այդ անկախության արժեքը, սակայն պետք է հասկանանք նաև, որ բացարձակ անկախություն լինել չի կարող, հակառակ պարագայում՝ մենք մեր ձեռքով ուղղակի կստեղծենք անպատժելիության մթնոլորտ: Սա բոլորի համար պետք է պարզ լինի:
Արդարադատություն իրականացնող անձի անպատժելիության յուրաքանչյուր փաստ ինքնին արժեզրկում է և՛ նրա անկախությունը, և՛ բնականաբար, անաչառությունը: Անհնար է հանրային վստահություն ակնկալել, եթե իշխանության մի ամբողջ ճյուղ իր ենթակառուցվածքներով թողնում է ինքնամփոփ և մեկուսացած կառույցի տպավորություն, որն ապրում և գործում է սեփական օրենքներով:
Թեև վերջին տարիներին այս կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ բավականին լուրջ և դրական հեռանկար ունեցող աշխատանքներ են կատարվել, այնուհանդերձ, ես գտնում եմ, որ դա բավարար չէ դատական իշխանության լիարժեք հաշվետվողականությունն ապահովելու համար: Այլևս անթույլատրելի է առկա խնդիրները բացատրել խորհրդային ժառանգությամբ կամ անցումային ժամանակաշրջանի դժվարություններով»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Դատական իշխանության ներկայացուցիչներին ուղղված խոսքում Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է տեսնել սեփական թերությունները, չխուսափել դրանք բարձրաձայնելուց, նախաձեռնել անհրաժեշտ լուծումներ, ինչպես նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել դատական համակարգի թերությունները բացահայտող մեր քաղաքացիների բողոքներին: «Շեշտադրում եմ հատկապես բարձրաձայնելու կարևորությունը: Ինչպես ասացի, դատական համակարգը ինքնաբավ փակ մարմին չէ. նրա դրական ներքին ձեռքբերումները պետք է հասանելի դառնան մեր հասարակությանը: Ես ձեզ հորդորում եմ լինել բաց ու թափանցիկ: Գտեք դրանք ներկայացնելու ու բացատրելու միջոցներ, և դուք անմիջապես կտեսնեք դրական արդյունքները: Դատական համակարգի հաջողության գրավականը կատարելիությունը չէ, այդպես չի էլ լինում: Բոլոր երկրներում, բոլոր համակարգերում լինում են սխալներ, թերություններ: Դատական համակարգի հաջողության գրավականը հասարակական վստահությունն է: Այդ վստահությունն ունակ է միանգամից մի քանի քայլ վերև բարձրացնելու ողջ համակարգը, բազմապատկելու ձեր հաջողությունները, առաջ մղելու բարի յուրաքանչյուր նախաձեռնություն և, ինչու չէ, կասեցնելու խոցելի գաղափարները: Իսկ հասարակական վստահություն, դուք շատ լավ գիտեք, որ հնարավոր է ձեռք բերել նախ՝ ձևավորելով միասնական դատական պրակտիկա, և երկրորդ՝ ոչ խտրական կարգապահական պրակտիկա իրականացնելու միջոցով:
Այսինքն, առկա խնդիրների լուծման ճանապարհին առաջնային նշանակություն է ստանում ձեր կողմից իրականացվող կարգապահական պրակտիկան, որը պետք է հստակ նախանշի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օբյեկտիվ չափանիշները:
Դատական համակարգը չպետք է հանդուրժի օրենքի ուղղակի և չարամիտ խախտումները, անձի իրավունքների կոպիտ ոտնահարումները և, իհարկե, դրանք թույլ տված անձանց: Կարծում եմ, որ այս առումով հատկապես կարևորվում է բարձրագույն դատական ատյանի դերն ու նշանակությունը:
Կարգապահական և օրենքով նախատեսված այլ պատասխանատվության անխուսափելիությունը պետք է ապահովվի միասնական և ոչ խտրական չափանիշներով: Համակարգում չպետք է լինեն արտոնյալներ: Եվ այժմ եկել է կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը:
Բայց նաև հարկ եմ համարում հիշեցնել, որ մենք չպետք է «վհուկների որս» սկսենք համակարգում: Խոսքը համակարգային փոփոխությունների, ամենօրյա աշխատանքի մասին է:
Իրավական և դատական բարեփոխումների ծրագիրը ձեզ համար նոր չափանիշներով նոր գործելակերպի նախասկիզբ պետք է հանդիսանա: Ձեր գործունեությունն արդեն այսօր պետք է համահունչ և համընթաց լինի բարեփոխումների ընթացքին»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը դատական իշխանության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից