ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբան. վաղ է խոսել Սաֆարովի հանձնման մասին 08/30/2012 15:45 | ԼՐԱՀՈՍ
Օրեր առաջ հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հունգարական «Figyelő» շաբաթաթերթի հրապարակման առիթով հանդես էին եկել հայտարարությամբ, որում իրենց մտահոգությունն էին հայտնում Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին հանձնելու հավանականության վերաբերյալ:
Հրապարակման մեջ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը ձգտում է ձեռք բերել հունգարական կառավարության կողմից թողարկվող 2 և 3 տարի ժամկետայնության նպատակային սուվերեն պարտատոմսեր: Հայաստանյան ՀԿ-ները իրենց հայտարարությամբ մտահոգություն էին հայտնում, որ նման տնտեսական գործարքին կհետևի Ռամիլ Սաֆարովի հանձնումը (էքստրադիցիա) Ադրբեջանին: Հարցի շուրջ իրենց դիրքորոշումն են հայտնում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և փաստաբան Անի Աթանեսյանը:
Լարիսա Ալավերդյան,
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ.
- Ռամիլ Սաֆարովին իր հայրենիքին հանձնելու բոլոր փորձերը մինչ օրս հունգարական կողմը մերժել է: Սակայն Ադրբեջանի շարունակական ջանքերը Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու առումով կարող են այս անգամ դրական արդյունք տալ: Առաջիկայում կազմակերպությունների շրջանում քննարկում է կազմակերպվելու, որպեսզի որոշենք հետագա ավելի միասնական ու կազմակերպված գործողությունները:
Վերջին տարիներին հունգարական իշխանության քաղաքականությունը մի շարք բացասական գործողություններով բնութագրվեց: Մի քանի լուրեր, այդ թվում և Ադրբեջանի՝ Հունգարիայի հետ երկու միլիարդանոց գործարքի մեջ մտնելը, կարծում եմ, պետք է բոլորիս անհանգստացնի: Դա նոր ազդակ է, Հայաստանի հասարակությունը այդ գործողության դեմ պետք է բողոքարկի:
Ռամիլ Սաֆարովը հրեշավոր հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո Ադրբեջանում հռչակվեց ազգային հերոս: Այդ հերոսացումը շարունակվում է մինչ օրս:
Դեռ դատի ժամանակ մարդասպան Ռամիլ Սաֆարովի պաշտպանը հայտարարել էր, որ հայի սպանությունը Ադրբեջանում հանցագործություն չի համարվում: Դա, ինչպես նաև այլ նոր հայտարարություններ, կարող են հիմք ծառայել, որ էքստրադիցիայի դեպքում մարդասպանը չկրի պատիժը, հակառակը՝ հերոսացվի: Դա հղի է այնպիսի երևույթներով, ինչպիսին օրինակ մարդատյացության, տվյալ դեպքում Ադրբեջանի կողմից հայատյացության սինդրոմի տարածումն է առանց այն էլ ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող տարածաշրջանի համար: Մենք պետք է կարողանանք դիմադրել ռասիզմի քաղաքականությանը:
Անի Աթանեսյան, փաստաբան.
«Էքստրադիցիան մեկ պետության կողմից հանցանք կատարած անձի հանձնումն է մեկ այլ պետությանը քրեական պատասխանատվության ենթարկելու և կայացված դատավճիռն ի կատար ածելու համար, որը կատարվում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
Էքստրադիցիայի ենթարկվելով՝ անձը քրեական պատասխանատվությունից չի ազատվում և պետությունը պարտավորվում է ընդունելով տվյալ անձին, ի կատար ածել մյուս պետությունում կայացված դատավճիռը: Հայաստանյան կազմակերպությունների մտահոգությունը տեղին է, հայկական կողմը միշտ էլ պետք է ակտիվ լինի, քանի որ անձին հանձնելը պետության իրավունքն է: Ցանկացած դեպքում Հունգարիան ինքը կարող է որոշել դա, եթե վստահ լինի, որ Ադրբեջանը պատշաճ կարգով քրեական պատասխանատվության կենթարկի և ի կատար կածի դատավճիռը: Միգուցե եթե աղմուկը դադարի, Հունգարիան իրականացնի հանձնումը:
Կան որոշակի միջազգային-իրավական խնդիրներ՝ կապված Ռամիլ Սաֆարովի հանձնման հետ: Այդ իսկ պատճառով հարցն ավելի շատ ոչ թե քաղաքական է, այլ միջազգային-իրավական: Ադրբեջանի Գերագույն դատարանի նախագահը ռուսական մամուլին տված հարցազրույցում նույն կերպ է անդրադարձել խնդրին՝ նշելով, որ այն ոչ այնքան կախված է հայերի միջամտությունից, որքան միջազգային իրավունքից ու միջազգային իրավունքի կարգավորումից: Ներկայումս Ադրբեջանի և Հունգարիայի միջև չկան հանձնման մասին համաձայնագրեր, իսկ հանձնումը չի կարող կատարվել առանց կողմերի միջև առկա նման համաձայնագրի:
Ներկայում հանձնման իրավական հարցերը կարգավորող ունիվերսալ միջազգային պայմանագիր գոյություն չունի, առկա են տարածաշրջանային պայմանագրեր, որոնք տարածաշրջանային մակարդակով փորձում են կարգավորել հանձնման հետ կապված իրավական խնդիրները: Այդպիսի տարածաշրջանային պայմանագիր է Հանձնման վերաբերյալ 1957թ. Եվրոպական կոնվենցիան, որը վավերացրել են ինչպես Հունգարիայի Հանրապետությունը, այնպես էլ ՀՀ-ն և Ադրբեջանը: Սակայն նույնիսկ 1957թ. նշված կոնվենցիան հնարավորություն չի տալիս Ադրբեջանի Հանրապետությանը պարտավորեցնելու Հունգարիայի Հանրապետությանը հանձնել Ռամիլ Սաֆարովին, ընդհակառակը՝ նույնիսկ որոշակի խոչընդոտներ է ստեղծում այդ հանձնման համար:
Այսպես՝ Հանձնման վերաբերյալ 1957թ. Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածն ընդհանրապես արգելում է անձի հանձնումը, եթե առկա է անձի վերաբերյալ վերջնական դատական ակտ: «Ներկայումս Սաֆարովի վերաբերյալ կա վերջնական դատական ակտ` Հունգարիայի Հանրապետության կողմից կայացված դատավճիռ: Հետևաբար այս պայմանագրով Սաֆարովի հանձնումն այլևս չի կարող իրականացվել: Անհրաժեշտ է որևէ երկկողմանի համաձայնագիր`Հունգարիայի և Ադրբեջանի միջև քրեական գործերով փոխօգնության կամ հանձնման վերաբերյալ, որով Հունգարիան և Ադրբեջանը կպայմանավորվեն միմյանց հանձնել հանցագործներին:
Քանի դեռ չկա նման համաձայնագիր, վաղ է խոսել Սաֆարովի հանձնման մասին»,-նշեց փաստաբան Անի Աթանեսյանը: Նրա կարծիքով որևէ տնտեսական համագործակցություն Ադրբեջանի հետ դեռ չի նշանակում, որ նման համաձայնագիր է կնքվելու: Եթե անգամ կնքվի էլ՝ առաջանում է երկրորդ խնդիրը Ադրբեջանի համար: Կալանքի տակ եղած Սաֆարովը հարձակում էր գործել բանտապահի վրա, ինչը հիմք դարձավ նրա նկատմամբ ևս մեկ քրեական գործ հարուցելու և երկրորդ դատավճիռը կայացնելու համար: Սա արդեն երկրորդ հանցագործությունն է, որի համար նշանակված պատիժը անձը դեռևս չի կրել, այսինքն նա դեռ պետք է սպառի Հունգարիայի պետականության դեմ ուղղված հանցագործության համար սահմանված ժամկետը, հետո միայն կարող ենք խոսել հանձնման մասին:
Այդուամենայնիվ, պետք է զգոն պահել Հունգարիայի իշխանությանը, չպետք է մոռանանք, որ հանցագործություն է կատարվել ՀՀ քաղաքացու նկատմամբ: Հայաստանի կարծիքը շատ էական է, ակտիվությունը խրախուսելի է, ավելին՝ պետք է ակցիաներ լինեն՝ կանխելու համար Ադրբեջանի ցանկացած ցանկություն, միգուցե նաև Հունգարիայի կողմից ցանկության դրսևորում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ