ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործատուն իր միջոցների հաշվին կրելու է լրացուցիչ պարտավորություն 08/29/2012 15:18 | Վարչական իրավունք
2013 թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի «Եկամտային հարկի մասին» Ազգային ժողովի կողմից 2010թ.-ի դեկտեմբերի 22-ին ընդունված օրենքը: Ըստ այդմ, ուժը կորցրած կճանաչվեն «Եկամտահարկի մասին» 1997 թ.-ի դեկտեմբերի 27-ի և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» 1997 թ.-ի դեկտեմբերի 26-ի օրենքները:
Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում օգոստոսի 28-ին կայացած ասուլիսում պարզաբանեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում ընդունված «Եկամտային հարկի մասին» օրենքով նախատեսվում է մեկ հարկատեսակում` եկամտային հարկում, միավորել ներկայումս գործող եկամտահարկը, պարտադիր սոցիալական ապահովության և անհատական սոցիալական ապահովության վճարները:
Օրենքով սահմանվում է, որ այն ուժի մեջ մտնելու պահից գործատուն իր միջոցների հաշվին կրելու է լրացուցիչ պարտավորություն` վարձու աշխատողներին յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահված և վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողից եկամտային հարկի պահումը հանգեցրել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հարկումից հետո նրան վճարման ենթակա աշխատավարձի նվազման: «Օրենքն այնպես է մշակվել, որպեսզի աշխատակիցների փաստացի իրական եկամուտները չպակասեն. 2013 թ.-ի հունվարին յուրաքանչյուր աշխատող չպետք է պակաս գումար ստանա, քան ստանում էր 2012 թ.-ի դեկտեմբերին»,-վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարարը` հավելելով. «Եթե տեղի կունենա այդպիսի բան, ապա հարկային մարմինը կիրականացնի վերահսկողություն»:
Եկամտային հարկը պետական բյուջե է վճարվելու ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Նոր օրենքով եկամտային հարկը հաշվարկվելու է հետևյալ դրույքաչափերով. մինչև 120 հազար դրամ չափով ամսական հարկվող եկամտի 24.4 տոկոսը, 120 հազար դրամից ավելի եկամուտը` 29 հազար 280 դրամին գումարած 120 հազար դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը:
Հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է հետևյալ դրույքաչափերով. Մինչև 1 մլն 440 հազար դրամ տարեկան հարկվող եկամտի 24.4 տոկոսը, 1 մլն 440 հազար դրամից ավելի եկամուտը` 351 հազար 360 դրամին գումարած 1 մլն 440 հազար դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը:
Օրենքն ամրագրում է նաև, որ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից, բացառությամբ հաստատագրված վճարներով հարկվող գործունեության, եկամուտներ ստացող հարկ վճարողը պարտավոր է կատարել եկամտային հարկի կանխավճարներ` այս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Հարկ վճարողը հաշվետու տարվա ավարտից հետո հաշվարկում է եկամտային հարկի գումարը` դրանից հաշվանցելով տվյալ տարվա համար վճարված կանխավճարների գումարները:
Ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող հարկատուն կարող է եկամտային հարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա հունիսի 15-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային մարմիններին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից