Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

ՍԴ-ի որոշումների հետևանքները 08/28/2012   13:16  |  ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

Ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ Սահմանադրական դատարանի որոշումները:

Սամվել Առաքելյան
ՀՀ ՍԴ իրավաբանական խորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ.

- Ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա գործերի քննության արդյունքում  Սահմանադրական դատարանը կայացնում է 3 տեսակ որոշում.  
1. Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչում վիճարկվող ակտը կամ դրա դրույթը,   
2. ՍԴ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչում վիճարկվող ակտը կամ դրա դրույթը ՍԴ որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակության  շրջանակներում,
3. Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվում վիճարկվող ակտը կամ դրույթը ամբողջությամբ կամ մասամբ:
 
Սրանցից յուրաքանչյուրը առաջացնում է  իր իրավական հետևանքները:
Երբ ՍԴ-ն ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող վիճարկվող ակտը,  դա ըստ էության դիմողի համար որևէ  իրավական հետևանք չի առաջացնում: Դրանով փաստվում է, որ մարդու հիմնարար իրավունքները և ազատություները չեն խախտվել օրենքով, որը կիրառվել է տվյալ անձի նկատմամբ:
 
Երկրորդ դեպքում ՍԴ-ն գնահատում է վիճարկվող նորմը և մեկնաբանում է Սահմանադրության դրույթը: Կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որ սահմանադրական դատարանի գնահատմամբ՝  վիճարկվող դրույթը թույլ է տալիս մի քանի միմյանցից տարբերվող մեկնաբանություններ տալ վիճարկվող դրույթին: Գնահատելով այս ամենը՝ ՍԴ-ն ընտրում է  ամենաարդյունավետ մեկնաբանությունը, որը կերաշխավորի  հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և նշում է , որ օրենքը պետք է ընկալվի այդ սահմանադրաիրավական բովանդակությամբ: Որոշման եզրափակիչ մասում նաև ամրագրում է այս  սահմանադրաիրավական բովանդակությունը: 
 
Միաժամանակ ՍԴ նաև կարող է  իր որոշման եզրափակիչ մասում նշել, որ տվյալ սահմանադրաիրավական բովանդակությունը չի կիրառվել կամ կիրառվել է ՍԴ դիմած անձի նկատմամբ: 
Եթե ՍԴ-ն ամրագրում է, որ չի կիրառվել այդ բովանդակությամբ,  ինչ-որ բացահայտվել է ՍԴ կողմից, ապա նման որոշումը հիմք  կարող է հանդիսանալ, որպեսզի անձի նկատմամբ կայացած վերջնական դատական ակտը վերանայվի  և նոր դատական ակտ կայացվի: 
 
Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նման որոշումը իրավական հետևանք է առաջացնում ոչ միայն այն սուբյեկտի նկատմամբ, ով դիմել է ՍԴ, այլ նաև այն անձանց նկատմամբ, ովքեր ՍԴ-ի կողմից որոշում կայացնելու պահին դեռ պահպանում էին ՍԴ դիմելու իրենց իրավունքը:
 
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եթե ՍԴ-ն որևէ հարցը քննել ու որոշում է կայացրել, ապա նույն հարցի վերաբերյալ այլ դիմում չի ընդունվի քննության: Սակայն մյուս կողմից մենք պետք է երաշխավորենք մարդու սահմանադրական արդարադատության,  սահմանադրական  դատարան դիմելու իրավունքը և այս երկու հարցերի համադրմամբ օրենսդիրը նախատեսել է նման կարգավորում. եթե այլ անձի նկատմամբ կիրառվել  է արդեն վիճարկված դրույթը ՍԴ որոշմանը նախորդող 6 ամսվա ընթացքում, ապա նրանք էլ կարող են օգտվել այս որոշման իրավական հետևանքներից և դիմել դատարան, որպեսզի վերանայվի և իրենց նկատմամբ էլ այդ դրույթը կիրառվի ՍԴ-ի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությամբ: 
 
Երբ ՍԴ-ն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող կամ անվավեր է ճանաչում վերջնական դատական ակտով կիրառված օրենքը կամ օրենքի դրույթը, այդ դեպքում վիճարկվող դրույթը ընդհանուր կանոնի համաձայն ՍԴ որոշման ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ կորցնում է իր իրավաբանական  ուժը և նոր հանգամանք է հանդիսանում տվյալ վերջնական դատական ակտը վերանայելու և նոր ակտ կայացնելու համար: 
 
Բայց այստեղ որոշակի այլ զարգացումներ էլ կարող են տեղի ունենալ. հավասարապես նոր հանգամանք է արդեն մեր կողմից նշված այն անձանց նկատմամբ, ովքեր դեռ պահպանում են ՍԴ դիմելու իրենց իրավունքը:  
Բացի սրանից ՍԴ-ն, որոշակի անհրաժեշտությունից ելնելով,  հակասահմանադրական հետևանքները կարող է տարածել ՍԴ որոշմանը նախորդող 3 տարիների ժամանակահատվածի վրա: Դա նշանակում է, որ ընդունված և կատարված ակտերը ենթակա են վերանայման այդ ժամանակահատվածի ընթացքում:
 
Բացի դրանից, ՍԴ –ի կողմից ակտն ամբողջությամբ կամ մասամբ  Սահմանադրությանը  հակասող ճանաչելու դեպքում կա ևս  մեկ առանձնահատկություն. եթե քրեական օրենսգրքի կամ վարչական պատասխանատվություն սահմանող որևէ դրույթ է Սահմանադրությանը հակասող ճանաչում, ապա այդ դեպքում վերանայման ենթակա են տվյալ ակտը ընդունման պահից ընդունված և կատարված բոլոր դատական ակտերը, այսինքն՝ նախորդող ինչ ժամանակահատված էլ ընդգրկի, բոլոր ակտերը ենթակա են վերանայման: 
 
Եվս մեկ իրավիճակ կարող է տեղի ունենալ արդեն Սահմանադրության հիման վրա: Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն, եթե սահմանադրական դատարանը գտնի, որ ՍԴ որոշման կայացման պահին ակտի իրավաբանական ուժը կորցնելը կարող է  ծանր հետևանքներ առաջացնել հանրության կամ պետության համար, ապա ՍԴ-ն կարող է Սահմանադրությանը հակասող  ճանաչվող վիճարկվող դրույթի  ուժը կորցնելու ժամկետը հետաձգել  որոշակի ժամանակահատվածով: 
 
Այդ ժամանակահատվածում  ակտը դեռ շարունակում է գործել, սակայն այստեղ մեխանիկական մոտեցում ուղղակի  չի կարելի ցույց տալ համարելով, որ ակտը դեռ շարունակում է ամբողջությամբ Սահմանադրությանը համապատասխանող մնալ: Իրավակիրառողը այդ ժամանակահատվածում տվյալ վիճարկվող ակտը  կիրառելիս պետք է հաշվի առնի ՍԴ արտահայտած իրավական դիրքորոշումները, որպեսզի մարդու իրավունքների և ազատությունների խախտումներ  տեղի չունենան կամ  հակասահմանադրական իրավիճակ չառաջանա:

Արխիվ

[]