Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին 08/28/2012   21:05  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
 
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1401/02/11
 
դատարանի որոշում 2012թ.
 
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1401/02/11
 
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան
 
Դատավորներ` Տ. Սահակյան
 
Տ. Նազարյան
 
ՈՐՈՇՈՒՄ
 
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և
 
վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
 
նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
 
մասնակցությամբ դատավորներ
 
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
 
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
 
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
 
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
 
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
 
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
 
2012 թվականի հունիսի 29-ին
 
դռնբաց դատական նիստում, քննելով անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանի (այսուհետ՝ Ձեռնարկատեր) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.02.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ձեռնարկատիրոջ ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,
 
ՊԱՐԶԵՑ
 
1. Գործի դատավարական նախապատմությունը
 
Դիմելով դատարան՝ Ձեռնարկատերը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 2.500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար։
 
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ՝ Դատարան) 24.11.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
 
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.02.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է։
 
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ձեռնարկատերը։
 
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։
 
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
 
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
 
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 48-րդ, 53-րդ, 68-րդ, 73-րդ, 142-րդ, 219-րդ հոդվածները։
 
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
 
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փաստաբանի վարձատրությունը բռնագանձելու պահանջը` որպես առանձին հայցապահանջ, կարող է դատական պաշտպանության առարկա լինել, և նման պահանջի ներկայացումը չի կարող սահմանափակվել: Այսինքն՝ Ձեռնարկատերն իրավունք ունի իր հայեցողությամբ իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը:
 
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.11.2011 թվականի վճռին։
 
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
 
Դատական ծախսերի հարցը լուծվում է կոնկրետ գործի քննության շրջանակներում, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածը ոչ թե սահմանափակում է դատական պաշտպանության իրավունքը, այլ լրացուցիչ երաշխիք է, երբ դատարանը չի անդրադարձել դատական ծախսերի լուծման հարցին: Հետևաբար այն պնդումը, որ փաստաբանի վարձատրությունը որպես առանձին հայցապահանջ կարող է դատական պաշտպանության առարկա լինել, անհիմն է:
 
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
 
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
 
1) 30.11.2009 թվականին Ձեռնարկատիրոջ և «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորվել է Ձեռնարկատիրոջ պատվերով մատուցել իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև իր աշխատակից փաստաբանների միջոցով դատարաններում և այլ մարմիններում ներկայացնել շահերը՝ կապված Ձեռնարկատիրոջ և Ընկերության միջև 17.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի ենթավարձակալության պայմանագրի շուրջ ծագած դատական վեճերի մասով, իսկ Ձեռնարկատերը պարտավորվել է վճարել մատուցված ծառայությունների դիմաց: Նույն պայմանագրի 3.1 կետով պայմանագրի գինը սահմանվել է 2.500.000 ՀՀ դրամ, իսկ 3.2.1 կետով սահմանվել է, որ պայմանագրի կնքման պահից 10 բանկային օրվա ընթացքում պատվիրատուն վճարում է կատարողին 150.000 ՀՀ դրամ, առանց հաշիվ-ապրանքագրի ներկայացման: Նույն պայմանագրի 3.2.2 կետով սահմանվել է, որ ծառայությունը ամբողջովին մատուցելուց 30 բանկային օրվա ընթացքում պատվիրատուն վճարում է Կատարողին` հաշիվ-ապրանքագրի հիման վրա, սույն պայմանագրի 3.1 կետում նշված գումարը ամբողջությամբ` նվազեցնելով 3.2.1 կետով նախատեսված կանխավճարը (գ.թ. 27-29)։
 
2) 30.11.2009 թվականին Ձեռնարկատիրոջ և «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ն իր աշխատակից փաստաբանների միջոցով թիվ ԵԿԴ/2843/02/09 և թիվ ԵԱՔԴ/0172/02/10 քաղաքացիական գործերով կազմակերպել և իրականացրել է դատական ներկայացուցչություն (գ.թ. 7-26)։
 
3) 30.11.2009 թվականի թիվ 91130017711048 վճարման հանձնարարականով Ձեռնարկատերը «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ին փոխանցել է 150.000 ՀՀ դրամ (գ.թ. 48)։
 
4) Ձեռնարկատիրոջ և «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ի միջև 10.06.2011 թվականին կազմված ակտի համաձայն՝ «Մենք՝ անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանս և «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Ա. Աբրահամյանի, կազմեցինք սույն ակտն այն մասին, որ պայմանագրի համաձայն «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ն կատարել է պայմանագրով նախատեսված ծառայությունները՝ ողջ ծավալով» (գ.թ. 31)։
 
5) 19.07.2011 թվականի թիվ 01 վճարման հանձնարարագրով Ձեռնարկատերը «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ին փոխանցել է 2.350.000 ՀՀ դրամ (գ.թ. 30)։
 
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
 
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
 
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։
 
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
 
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
 
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը։
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք։ Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը։ Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից։ Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում։ Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես՝ Կրեուզն ընդդեմ Լեհաստանի (Kreuz v. Poland), թիվ 28249/95, 2001 թվականի հունիսի 19, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (Z. and Others v. The United Kingdom), թիվ 29392/95, 2009 թվականի մայիսի 10, 91-93-րդ կետեր)։
 
Սույն գործով հայցը բավարարելով՝ Դատարանը պատճառաբանել է, որ Ձեռնարկատերն իր խախտված իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար թիվ ԵԿԴ/2843/02/09 և թիվ ԵԱՔԴ/0172/02/10 քաղաքացիական գործերով կատարել է ծախսեր, այն է՝ փաստաբանի ծառայության դիմաց վճարել է 2.500.000 ՀՀ դրամ, հետևաբար որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար պետք է սահմանել 2.500.000 ՀՀ դրամ:
 
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, պատճառաբանել է, որ Ձեռնարկատերը չի օգտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված իր իրավունքից և դատական ծախսերի չլուծված մասով լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ մեկամսյա ժամկետում (մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելը) դիմում չի ներկայացրել դատարան, որպիսի պարագայում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում զրկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ և 73-րդ հոդվածների հիման վրա դատական ծախսերի բռնագանձման պահանջով դատարան դիմելու հնարավորությունից:
 
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը կիրառել է Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) որոշումը՝ նշելով, որ միակ բացառությունն օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել և հանգել այն հետևության, որ Ձեռնարկատերը հայցադիմումով խնդրել է բռնագանձել 2.500.000 ՀՀ դրամ ոչ թե որպես պատճառված վնասի հատուցում, այլ որպես նախկինում քննված քաղաքացիական գործի շրջանակներում կատարված դատական ծախս:
 
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռի եզրափակիչ մասում լուծվում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը:
 
Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես դատական ծախս, թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար: Եթե դատարանը, համապատասխան ապացույցի առկայության դեպքում վճռով չի անդրադառնում փաստաբանի խելամիտ վարձատրության` կողմերի միջև բաշխման հարցին, ապա գործին մասնակցող անձինք զրկված չեն կատարված ծախսերի բաշխման հարցը լուծելու համար 142-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել վճիռը կայացրած դատարան` լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով:
 
Հնարավոր է, որ կողմերը չներկայացնեն փաստաբանի վարձատրության վերաբերյալ որևէ ապացույց (և դրա բռնագանձման մասին պահանջ): Սակայն նրանք զրկված չեն փաստաբանի ծառայությունների համար կատարված վճարումները առանձին հայցով բռնագանձելու իրավունքից: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի արգելվում դատական ծախսերը այլ` առանձին վարույթի շրջանակներում բռնագանձելը: Վերջինս էլ ուղղակիորեն ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածում ամրագրված յուրաքանչյուրի` օրենքով չարգելված և այլոց իրավունքներն ու ազատությունները չխախտող գործողություններ կատարելու իրավունքի իրացման դրսևորումներից է:
 
Վերոնշյալ մեկնաբանության և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/2843/02/09 և թիվ ԵԱՔԴ/0172/02/10 քաղաքացիական գործերով Ձեռնարկատիրոջ և Ընկերության միջև վեճերով փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը, որպես դատական ծախս, բռնագանձելու հարցը քննարկման առարկա չի դարձվել, քանի որ Ձեռնարկատերն իր պահանջի շրջանակներում չի ներառել փաստաբանի խելամիտ վարձատրության հետ կապված ծախսերը որպես դատական ծախս Ընկերությունից բռնագանձելու հարցը: Հետևաբար Ձեռնարկատերը չէր կարող մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը դիմել լրացուցիչ վճիռ կայացնելու համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածը կիրառելի չէ և չի սահմանափակում փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը բռնագանձելու համար առանձին հայցով դատարան դիմելու անձի իրավունքը:
 
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկման առարկա պետք է դարձվի այն հարցադրումը, թե արդյոք նշված գործի փաստական հանգամանքները նույնանման են սույն գործի փաստական հանգամանքների հետ, և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են Վերաքննիչ դատարանի համար:
 
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպեu իրավական փաuտարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաuտական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաuտանի Հանրապետության դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաuտական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաuտական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինu ծանրակշիռ փաuտարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաuտական հանգամանքների նկատմամբ:
 
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի իրավական վերլուծությանը:
 
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական կամ վարչական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տե՛ս <<Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան>> ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Սոս Բաղդասարյանի` բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի թիվ 3-480 (ՎԴ) որոշումը):
 
Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) գործի փաստական հանգամանքների համաձայն` հայցվոր Շուշանիկ Գրիգորյանը, դիմելով դատարան, պահանջել էր բռնագանձել Արարատ Մովսիսյանից 480.000 ՀՀ դրամ (դատարանում իր շահերը ներկայացնելու համար կատարված ծախս)` որպես իր դեմ ներկայացրած անհիմն հայցի հետևանքով կրած վնաս: Շուշանիկ Գրիգորյանը պահանջը հիմնավորել էր այն հանգամանքով, որ ՀՀ տնտեսական դատարանի 27.10.2005 թվականի վճռով մերժվել էր Արարատ Մովսիսյանի հայցն ընդդեմ Շուշանիկ Գրիգորյանի` <<Թալին-1>> ՍՊԸ-ի 30.12.2002 թվականի արտահերթ ժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
 
Նշված գործով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնասի ինստիտուտի իրավական վերլուծությանը և արձանագրելով, որ քաղաքացիական իրավունքում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը պայմանավորված է վնասի առաջացման և վնաս պատճառած անձի գործողությունների պատճառահետևանքային կապով, մեղքի առկայությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, նշել էր. <<միակ բացառությունը օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել: Նման դեպքերում մեղքի առկայության և վնասների հատուցման հիմք է հանդիսանում դատարանի կողմից հայցն ակնհայտ անհիմն ճանաչելը: Այս դեպքում միայն պատասխանողն իրավունք ունի վնասների հատուցման պահանջով դիմելու դատարան: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսգրքի 129-րդ հոդվածի հիմքով դատարանի կողմից ակնհայտ անհիմն գնահատված հայց ներկայացրած անձի դեմ վնասների հատուցման պահանջով դատարան դիմելու դեպքից զատ որևէ այլ դեպքում պատասխանողի մոտ հայցվորի նկատմամբ դատարան դիմելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջի իրավունք չի առաջանում>>:
 
Այսինքն` Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) գործով հայցվոր Շուշանիկ Գրիգորյանն իր պահանջի հիմքում դրել էր պատասխանողի կողմից իր դեմ ակնհայտ անհիմն հայց հարուցելու հետևանքով վնաս պատճառելու հանգամանքը, որը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով և վերաբերում է արագացված դատաքննության ընթացքում վնասների հատուցմանը:
 
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն՝ Ձեռնարկատերը, դիմելով դատարան, պահանջել էր Ընկերությունից բռնագանձել փաստաբանական ծառայության համար կատարված վճարումը, որպես դատական ծախս, որը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ, 73-րդ հոդվածներով:
 
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի և Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական չեն, հետևաբար Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) որոշման հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) սույն գործով պարտադիր և կիրառելի չէին Վերաքննիչ դատարանի համար:
 
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
 
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
 
ՈՐՈՇԵՑ
 
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.02.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
 
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
 
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Արխիվ

[]