Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

ՀԿ-ներ. «Սաֆարովը պատիժը պետք է կրի Հունգարիայում» 08/25/2012   23:19  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Հունգարական «Figyelő» շաբաթաթերթի հրապարակման առիթով հայատարարությամբ հանդես են եկել հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

 
«2004 թվականի փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության»  ծրագրի շրջանակներում դասընթացներ էին անցկացվում, տեղի ունեցավ ահասարսուռ մի իրադարձություն, որը լիովին ժխտեց այդ  ծրագրի էությունն ու իմաստն: Ուշ գիշերով ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը ներխուժեց համակուրսեցիների ննջասենյակ և նախապես ձեռք բերված կացնով կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Այս աննախադեպ հանցագործությունը ցնցեց ոչ միայն Հայաստանին ու Հունգարիային, այլև ողջ Եվրոպային:
 
Սաֆարովի նկատմամբ դատական գործընթացը շարունակվեց  ավելի քան երկու տարի, որի ընթացքում ադրբեջանական կողմը, հայ սպայի ներկայացնելով բազմաթիվ մեղադրանքներ, փորձեց անվանարկել նրա հիշատակը և հասնել հանցագործի համար հնարավորինս մեղմ պատժի: Դատաքննության ընթացքում սպանված սպայի հասցեին հնչած բոլոր մեղադրանքները համոզիչ կերպով մերժվեցին և ապացուցվեց դրանց անհիմն և մտացածին լինելը: Դատավոր Անդրաշ Վասկուտին և մեղադրող կողմը հիանալի քննություն անցկացրեցին` խիստ հավատարիմ մնալով հունգարական և եվրոպական օրենսդրության տառին և ոգին: Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց առավելագույն պատժաչափի` ցմահ ազատազրկման առանց առաջին 30 տարում ներման իրավունքի: Ադրբեջանական կողմի ներկայացրած բոլոր բողոքարկումները մերժվեցին: Կալանքի տակ եղած Սաֆարովը հարձակում էր գործել բանտապահի վրա, ինչը հիմք դարձավ նրա նկատմամբ ևս մեկ քրեական գործ հարուցելու  և երկրորդ դատավճիռն ընդունելու համար: 
 
Ադրբեջանական կողմը առաջին իսկ օրվանից Սաֆարովին հանձնելու անհաջող փորձեր էր ձեռնարկում: Պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներն իրենց թույլ տվեցին արտահայտություններ, որոնցով արդարացնում էին հրեշավոր հանցագործությունը: Այսպես, Ադրբեջանի օմբուդսմեն Է. Սուլեյմանովան հայտարարեց, որ. «Սաֆարովը պետք է օրինակ դառնա երիտասարդության համարե: Ռամիլ Սաֆարովը իր երկրում հռչակեց ազգային հերոս:  
 
Անցած 8 տարիների ընթացքում հունգարական կողմն ապացուցեց իր հավատարմությունը միջազգային իրավունքի նորմերին` մերժելով հանցագործին իր հայրենիքին հանձնելու (էքստրադիցիայի ենթարկելու) բոլոր փորձերը: Սակայն ադրբեջանական և թուրքական կողմերը Սաֆարովի հանձնման փորձերը չեն դադարեցնում: Այսպես, վերջերս տեղեկություն տարածվեց Թուրքիայում ստորագրահավաքի մասին, որի  նախաձեռնողները, պահանջում են վերանայել Սաֆարովի դատավճիռը` միաժամանակ անցկացնելով անհիմն ու անընդունելի պատմական զուգահեռներ: Պարբերաբար նմանատիպ տեղեկություններ շրջանառվում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում:
 
Մենք մեր պարտքն ենք համարում դիմել հունգարական հասարակությանն ու պետական մարմիններին` կոչ անելով թույլ չտալ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին, որտեղ նրան, անկասկած, սպասում է ոչ թե պատժի հետագա կրում, այլ` ազատություն, դափնիներ և ավելի մեծ հերոսացում: Որպես ապացույց՝ ներկայացնենք ընդամենը մեկ հայտարարություն. մեկ տարի առաջ ԱՀ նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը հայտարարեց, որ. «Ռամիլ Սաֆարովի նմանների քաջությունը ադրբեջանական հանրությանն ու ժողովրդին երկրորդ շնչառություն տվեցե: 
 
Մենք չենք կասկածում, որ Հունգարիայում լավատեղյակ են, որ հայերի հանդեպ ատելությունն ու այլատյացությունն Ադրբեջանում բարձրացված է պետական քաղաքականության մակարդակ: Դա արձանագրվել է նաև «Անհանդուրժողականության և ռասիզմի դեմ  եվրոպական հանձնաժողովի» 2011թ-ի զեկույցում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը իր վերջին ելույթներից մեկում հայությանն անվանել էր Ադրբեջանի թիվ մեկ թշնամին: Հիշեցնենք նաև, որ Բուդապեշտում կայացած դատաքննության ժամանակ Սաֆարովի փաստաբանը հայտարարել էր թե` «հայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում»: 
 
Վերը նշվածի համատեքստում դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչի կհանգեցնի Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին: Դա առաջին հերթին անթույլատրելի է` հաշվի առնելով նրա կատարած հանցագործության ծանրության չափն ու այդ հանցագործության նկատմամբ Ադրբեջանում ձևավորված վերաբերմունքը:  Սակայն էլ ավելի  ծանր կարող են լինել հետևանքներն ամբողջ աշխարհում նման նախադեպերի կրկնության համատեքստում: Հայերի հանդեպ ատելության և մարդասպանի հերոսացման ոգով դաստիարակված ադրբեջանական երիտասարդության համար հանձնումը գործողությունների անցնելու ազդանշան կդառնա, քանի որ պատիժը հանցագործության համար կլինի շատ մեղմ, իսկ հայի «մարդասպան-հերոսի» կոչման դափնին չափազանց գրավիչ կթվա: Այդ պարագայում պոտենցիալ հանցագործության համար պատասխանատվությունն, անկասկած, կընկնի ոչ միայն Ադրբեջանի, այլև Հունգարիայի վրա: Հարկ է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների համատեքստում հանցագործի հանձնումը կարող է նաև վտանգավոր խթանիչ դառնալ արյունահեղ ռազմական գործողությունների վերսկսման համար: 
 
Մենք կոչ ենք անում բարեկամական Հունգարիայի համապատասխան կառույցներին մտածել այս քայլի անխուսափելի հետևանքների մասին: Սաֆարովը հունգարական դատարանի կողմից սահմանված պատիժը պետք է կրի միայն հանցանքի իրականացման երկրում` խիստ ռեժիմի գաղութում: Դա է պահանջում ոչ միայն գազանաբար սպանված հայ երիտասարդի հիշատակը, այլ նաև Հունգարիայի` որպես մարդու իրավունքներին, բարոյականության և մարդասիրության հավատարիմ երկրի պարտավորությունները»:  
 
 
Հայտարարությունը ստորագրել են. 
 
«Իրավական կամայականության դեմ» հիմնադրամ
Հայատյացության կանխարգելման նախաձեռնություն
«Ոսկանապատ » վերլուծական կենտրոն
Ռազմավարական հետազոտությունների կենտրոն
«Եղբայրության կամուրջե իրավապաշտպան կազմակերպություն
«Հերոսների պանթեոն» բարեգործական հիմնադրամ
«Ցեղակրոն ուխտեր»  հայրենասիրական կազմակերպություն
«Լոռվա ուսանողական միություն» 
Գյումրու զարգացման հիմնադրամ ՀԿ
«Խորան Արդ»  ինտելեկտուալ կենտրոն
«Հայաստանը մեր տունն է » ՀԿ
«Կայուն զարգացման ասոցիացիա» 
Մանր ու միջին բիզնեսի զարգացման հիմնադրամ
Օտարերկրյա ներդրումների ու համագործակցության ասոցիացիա
Քաղաքական հետազոտությունների ակադեմիա
ևս 30 կազմակերպություններ:
 
Հայտարարությունը բաց է ստորագրության համար

Արխիվ

[]