ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաև երկրի նախագահը, վարչապետը և կորպորացիաների ղեկավարները 08/18/2012 14:22 | Միջազգային լրահոս
Արտասահմանում բանկային հաշիվներ և անշարժ գույք ունենալու մասին պետական ծառայողներին արգելող ՌԴ օրենքի նախագիծը հնարավոր է, որ ավելի խստացվի: Այս մասին հայտարարել է օրեսդրական նախաձեռնության հեղինակներից մեկը` ՌԴ պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ Վյաչեսլավ Լիսակովը: Նա նաև հավանական է համարում այդ օրենքի ազդեցության տակ հայտնվող անձանց շրջանակի մեծացումը: Օրինակ, ըստ նրա «Միացյալ Ռուսաստան» խմբակցությունում գտնում են, որ այդ իրավական փաստաթղթի դրույթները պետք է տարածվեն նաև պետական կորպորացիաների ղեկավարների վրա: Փորձագետները վստահ են, որ այս ամենը Ռուսաստանի «փակվածությունը» բարձրացնելու գործընթաց է:
«Կոմերսանտ» ռուսական շաբաթաթերթը նշում է, որ այս հարցով պետական դումա է ներկայացվել երկու նախագիծ: Դրանցից առաջինը, որի հեղինակներ են`ՌԴ օրենսդիր մարմնի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը և պատգամավոր Իլյա Պոնոմարյովը, առաջարկում է պարտադրել չինովնիկներին տեղեկատվություն հրապարակել իրենց արտասահմանյան ակտիվների վերաբերյալ: Իսկ երկրորդ օրինագիծը, որը պետդումայի բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ստեղծված փաստաթուղթ է, պետական և մունիցիպալ ծառայողների (այդ թվում` երկրի նախագահի, վարչապետի, նախարարների և բոլոր մակարդակների օրենսդիրների), նրանց կանանց և անչափահաս երեխաների համար սահմանում է կես տարվա ընթացքում ազատվել բանկային հաշիվներից և արտասահմանում եղած ունեցվածքից: Իսկ այդ կանոնների խախտման դեպքում նախատեսվում է 5-10 մլն. ռուբլի տուգանք կամ բանտարկություն մինչև 5 տարի ժամանակով: Նույն հարցին նվիրված երկու օրենսդրական նախագծերից Կրեմլը հավանություն է տալիս երկրորդին, որը շատ ավելի խիստ դրույթներ է պարունակում:
«Մեր պետության խնդիրն է անել այնպես, որ քաղաքացիներն ունենան առավել մեծ հնարավորություններ և ոչ թե նրանց արգելել ամեն ինչ: Օրինակ, եթե Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ իր աղջիկները սովորեն արտասահմանում, թող սովորեն, բայց ընտրությունների ժամանակ ժողովուրդն այդ մասին պետք է իմանա»,- հայտարարել է պատգամավոր Իլյա Պոնոմարյովը:
Ինչպես պարզել է ռուսական «Հասարակական կարծիք» հիմնադրամը, ժողովուրդն, իրոք, հավանություն է տալիս չինովնիկների նկատմամբ նախատեսվող ամենախիստ միջոցներին: Այսպես, նրանց արտասահմանյան բանկային հաշիվների և ունեցվածքի վրա արգելք դնելուն կողմ են քաղաքացիների 66 տոկոսը, դեմ` միայն 10 տոկոսը: 26 տոկոսը գտնում է, որ այդպիսի օրենքն անհրաժեշտ է, որպեսզի դադարեցվի երկրից կապիտալի արտահոսքը, իսկ 16 տոկոսը վստահ է, որ չինովնիկների կողմից արտասահման տարվող փողերը ստացված են հիմնականում կոռուպցիայի արդյունքում: Օրենքի նախագիծը քննադատողների 4 տոկոսը նշել է, որ մարդն իրավունք ունի իր փողերը պահել որտեղ ցանկանում է:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ