ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկ Ալումյան. «Դատարանները ներկայացնում են օրենքից արտագրած փաստարկներ» 08/11/2012 12:21 | ԼՐԱՀՈՍ
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը պարտվում է հին գործերով, և դրանցում մատնանշված օրենսդրական բացերն արդեն ուղղված են՝ այս պատճառաբանությունն արմատապես սխալ և չարդարացնող է»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով. «Մեր օրենքը լավը չէր, դրա համար էինք մենք Կոնվենցիան խախտում՝ ավելի թյուր փաստարկ հնարավոր չէ պատկերացնել»:
Փաստաբանը պարզաբանեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան հենց նրա համար է, որ Կոնվենցիայի ու ներպետական օրենսդրության միջև հակասության դեպքում կիրառվի առաջինը: Մինչդեռ ներպետական դատարանները՝ ներառյալ նաև Վճռաբեկ դատարանը, տեսնելով, որ ՀՀ օրենքը հակասում է Կոնվենցիային, 2005-2006-2007թթ. համառորեն կիրառել են Կոնվենցիայի չափանիշներին հակասող ՀՀ օրենքը:
Հ. Ալումյանը դրական է համարում, որ ՄԻԵԴ-ում դատական պրակտիկայի հետ կապված խնդիրներին Վճռաբեկ դատարանն արձագանքում է, կայացնում նախադեպային որոշումներ: Նա միաժամանակ ընդգծեց, որ այդ նույն խնդիրները փաստաբանները բարձրացնում էին Վճռաբեկ դատարանի առջև, սակայն մնում էին անարձագանք և միայն ՄԻԵԴ դիմելուց հետո քայլեր ձեռնարկվեցին առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ:
Մասնավորապես, շտկվեց ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին հակասող այն մտայնությունը, թե նախաքննության կամ դատաքննության ընթացքում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց նկատմամբ չի կարող կիրառվել գրավը՝ որպես խափանման միջոց:
Շտկվեց նաև իրավիճակը, երբ նախաքննության ավարտը հայտարարելուց հետո մինչև դատաքննության նշանակումը անձը կալանքի տակ պահվում էր ավտոմատ՝ առանց կալանքի ժամկետը երկարացնելու:
Վճռաբեկ դատարանը շտկեց նաև իրավիճակը, ըստ որի՝ անձին կալանավորելու համար դատարան դիմած քննիչն ու դատարանը պաշպանական կողմին հնարավորություն չէին տալիս ծանոթանալ կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող նյութերին, պատճառաբանելով, թե դա նախաքննության գաղտնիք է:
«Եթե ՄԻԵԴ գնացած չլիներ, խնդիրը կմնար, ուղղակի Վճռաբեկը ՄԻԵԴ-ի վճռից մի քիչ շուտ էր խնդիրը լուծել»,- ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը նշեց, որ որպես Կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, խախտում ճանաչված դատարաններում ճաղավանդակների առկայությունը լրիվ վերացված չէ, մարզերում դրանք դեռևս գոյություն ունեն: «Երևանում 4 տարի է, ինչ վանդակները հանել են, և դա որևէ խնդիր չի առաջացրել, սակայն մարզերում դրանք շարունակում են մնալ»,- նշեց Հայկ Ալումյանը:
Ըստ փաստաբանի, չի շտկվել նաև կալանքի հետ կապված ամենակարևոր խնդիրը՝ դատարանները կալանավորման որոշում կայացնելիս ներկայացնում են ստանդարտ, օրենքից արտագրած փաստարկներ և ոչ թե կոնկրետ պատճառաբանություններ, թե ինչու անձը ազատության մեջ մնալով՝ կարող է թաքնվել քննությունն իրականացնող մարմնից, ազդեցություն գործել դատավարության մասնակիցների վրա և կամ կատարել նոր հանցանք: Փաստաբանը որպես զավեշտ է գնահատում գործերից մեկով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող այն փաստարկը, թե իր պաշտպանյալներն ու գործով վկաները բնակվում են նույն վարչական շրջանում:
«ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել այս հարցում, սակայն այն չի վերացվել և վերանալու միտում չունի»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ