ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գրիգոր Մուրադյան. «Պետք է բացառել հնարավորությունը, որպեսզի քաղաքացուց կորզվեն ինչ-ինչ հավելյալ վճարներ» 07/30/2012 21:35 | Վերլուծություններ
2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի կարևոր նպատակներից մեկը դատական իշխանության համակարգի բոլոր բաղադրիչների գործունեությունը հանրության համար հնարավորինս կանխատեսելի դարձնելն է:
Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ հարցազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, նկատելով, որ կանխատեսելիությունն ինքնին էականորեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը: Նախատեսվում են կոնկրետ, գործնական քայլեր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ այն դեպքերում, երբ անմիջական շփումներ կան քաղաքացիների ու համապատասխան պետական մարմինների միջև: Մասնավորապես, ռազմավարական ծրագրով նախատեսվում է Նոտարիատում ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգը և մեկ պատուհանի սկզբունքը, ինչպես նաև զարգացնել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը: «Պետք է բացառել հնարավորությունը, որպեսզի այստեղ քաղաքացուց կորզվեն, մեղմ արտահայտված՝ ինչ-ինչ հավելյալ վճարներ, սա շատ հեռանկարային խնդիր է, և ես հեռու եմ այն մտքից, որ մի քանի ամսում կլուծվի. անհրաժեշտ է ապահովել էլեկտրոնային կառավարման համակարգեր բոլոր այս բնագավառներում: Հեռանկարն այն է, որ էլեկտրոնային կառավարումը դառնա միասնական մեկ համակարգ՝ ենթահամակարգերով»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Ըստ մեկ պատուհանի ծառայություններ մատուցելու համակարգի՝ քաղաքացին դիմում է այն մարմնին, որը վերջնական որոշումն է կայացնում, իսկ միջանկյալ որոշումները հայցում և ստանում է վերջնական որոշումներ կայացնող մարմինը: «Համակարգի ներդրմամբ էապես կբարելավվի քաղաքացուն մատուցվող ծառայությունների, ինչպես նաև բուն վարչարարության որակը: Նախատեսված է, որ հանրային ռեգիստրներ վարող բոլոր այդպիսի կառույցները պետք է ունենան էլեկտրոնային կառավարման նման համակարգ»,- ընդգծեց ՀՀ արդարադատության առաջին փոխնախարարը:
Վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը կնվազեցվի
2012-16թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով որոշ չափով վերանայվելու է վարչական վարույթի շրջանակներում «վարչական մարմին» հասկացությունը: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը պարզաբանեց, որ մասնավորապես, նախատեսվում է այդ հասկացության մեջ ներառել այն մասնավոր սուբյեկտները, որոնց պետությունը վերապահել է հանրային գործառույթներ:
Դրանով կապահովվի այդ սուբյեկտների որոշումներից, գործողություններից և անգործությունից մասնավոր անձանց դատական պաշտպանությունը: Ըստ ՀՀ արդարադատության առաջին փոխնախարարի, այդ սուբյեկտներն ըստ էության դուրս են մնացել Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի ներգործության շրջանանակներից:
Ռազմավարական ծրագիրը նախատեսում է նաև նվազեցնել վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը: «Այսօր վարչական դատարանները գերծանրաբեռնված են, այդ նպատակով մասնավորապես, անհրաժեշտ է վճարման կարգադրություններ արձակելու ներկայիս վարույթը հանել Վարչական դատավարության օրենսգրքից: Ըստ էության, վճարման կարգադրություններն այնպիսի վարչական ակտեր են, որ անբողոքարկելի են, իսկ դրանց վերաբերյալ դատական քննությունը ենթադրում է ուղղակի միջամտություն գործադիր իշխանության բնագավառ: Սա իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքի տեսանկյունից վիճելի է»,- ասաց Գրիգոր Մուրադյանը: Նա հավելեց, որ այս հարցը պետք է լուրջ ուսումնասիրել և ձերբազատվել նման հայեցակարգային լուծումներից, որոնք ժամանակին եղել են գուցե իրավիճակային լուծումներ, սակայն այսօր անհրաժեշտ է օրենսդրության բարեփոխումը դնել ռազմավարական հենքի վրա՝ հստակ կանխորոշելով նպատակները:
Սոնա Մաշուրյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից