ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանը ՍԴ է դիմելու ի պաշտպանություն վարորդների 07/30/2012 17:51 | Վարչական իրավունք
Փաստաբան Կարեն Մեժլումյանն առաջիկա օրերին դիմելու է Սահմանադրական դատարան: Ըստ նրա՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը:
Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այս հոդվածն անընդունելի է համարում:
«305-րդ հոդվածը սոցիալական լարվածություն է ստեղծում, քաղաքացին նույնիսկ միապատիկը վճարելու գումար չունի, նրան ասում են՝ վճարիր եռապատիկը: Եռապատիկը չես կարող վճարել, հնգապատիկը վճարիր: Դա էլ չես կարող վճարել, կզրկվես քո սեփականությունից: Սա գումար հավաքագրելու օրենք է»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Է. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ օրենսգրքի այս հոդվածը կարելի է կիրառել զարգացած երկրներում, որտեղ մարդկանց աշխատավարձը համեմատաբար բարձր է:
«Մեզանում տուգանքի չափը կրկնակի, եռակի բարձր է մարդու ստացած աշխատավարձից: 300 հազար դրամ տուգանք են սահմանում, չվճարելու դեպքում հնգապատկվում է ու դառնում 1 մլն 500 հազար դրամ: Մարդն ինչպե՞ս վճարի դա: ԱԺ պատգամավորները հնարավորություն չունեի՞ն այս հարցը լուծել ոչ ի օգուտ ճանապարհային ոստիկանության»,- հարց է հնչեցնում Է. Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ պետք է ընդհանրապես վերացնել եռապատկման, հնգապատկման գաղափարը: Հարցին պետք է դատական կարգով լուծում տալ: Է. Հովհաննիսյանի կարծիքի հետ համամիտ է նաև փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Օրենքի համաձայն՝ տույժը վարչական մարմնի որոշմամբ է լինում, վարույթ պետք է հարուցվի, կողմերը մասնակից պետք է դառնան: Բացի դա՝ օրենքի համաձայն՝ մարդը կարող է վարչական պատասխանատվության և տուգանքի ենթարկվել միայն մեղավոր արարքի համար»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբանը, ավելացնելով. «Ի՞նչ մեղավոր արարք է գործել մարդը, ով զորակոչվել է բանակ կամ հայտնվելով մի իրավիճակում՝ ֆիզիկապես հնարավորություն չունի տուգանքը վճարելու: Նման դեպքերում մեղավորություն չկա, ուստի իմ դիրքորոշումը հետևյալն է՝ եթե 30 օրվա ընթացքում մարդը չի վճարել տուգանքը, պետք է վարույթ հարուցել, չվճարելու հանգամանքները պարզել»:
Ըստ նրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին: Համաձայն այդ հոդվածների՝ անձը ոչ միայն դատարանի, այլև պետական մարմինների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք ունի: «Մինչդեռ տուգանքի եռապատկման ու հնգապատկման դեպքում նման միջոց չկա: Այսինքն նույնիսկ մեղքի բացակայության պայմաններում անձը չի կարող այդ եռապատկումն ու հնգապատկումը դատարանում վիճարկել: Հետևաբար զրկվում է և՛ պետական մարմինների, և՛ դատարանի առջև իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն իրականացնելու հնարավորությունից»,- նշում է փաստաբանը, համոզված, որ վերոնշյալ հոդվածը հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին, համաձայն որի՝ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են: Այսինքն՝ պետությունը չի կարող այնպիսի ակտ ընդունել, որով սահմանափակի անձի այդ իրավունքը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից