ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գրիգոր Մուրադյան. Անհրաժեշտ է օրենսդրության բարեփոխումը դնել ռազմավարական հենքի վրա 07/28/2012 16:45 | Վերլուծություններ
2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրում որպես ռազմավարական նպատակ նշված է դատավարական իրավունքների չարաշահման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեմ ուղղված նորմերի կատարելագործումը:
Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, բարեփոխումներով նախատեսում է ապահովել արդյունավետ քննության անցկացում, եթե դատարանը գտնում է, որ իր հանդեպ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք՝ թե՛ դատախազի, թե՛ փաստաբանի, թե՛ դատավարության այլ մասնակիցների կողմից: Այս դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի դատարանը գոնե ակնկալի և ստանա պատշաճ պատասխան և գոնե ուսումնասիրվեն բոլոր հանգամանքները:
Եթե դատարանը գտնում է, որ իր հանդեպ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք և միջնորդություն է ներկայացնում համապատասխան մարմիններին՝ գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ, անհրաժեշտ է ապահովել, որպեսզի այդ միջնորդությունը քննարկվի, ուսումնասիրվեն բոլոր հանգամանքները և պատշաճ հետևություններ արվեն: «Տվյալ դեպքում դատարանն ինքը չի կարող կանխորոշել այդ հետևությունները, սակայն ենթադրվում է, որ գոնե այնպիսի ընթացակարգեր են անհրաժեշտ, որպեսզի դրանք բավարար լինեն գոնե հանրությանը համոզելու, որ այստեղ կամ անհարգալից վերաբերմունք ըստ էության չի դրսևորվել, կամ եթե կային որոշակի տարրեր, ամեն դեպքում անհրաժեշտություն եղել է, հարուցվել է համապատասխան վարույթ, որի արդյունքում անձինք ենթարկվել են պատասխանատվության կամ համապատասխան մարմինը սահմանափակվել է միայն հարցի քննարկմամբ՝ կախված այդ խախտման աստիճանից»,- նշեց փոխնախարարը:
Գ. Մուրադյանը միաժամանակ նշեց, որ իհարկե, դատարանն ինքը կոնկրետ դատավարության ժամանակ անհարգալից վերաբերմունքի դեպքում պետք է հնարավորություն ունենա (նաև գործող օրենքն է դա նախատեսում), կիրառել որոշակի դատական սանկցիաներ, այդ թվում՝ նաև տուգանքներ: Այդ համակարգը նույնպես պետք է մեկ անգամ ևս վերանայվի:
Ըստ ՀՀ արդարադատության փոխնախարարի, մեկ այլ խնդիր է պաշտոնատար անձանց կողմից կանխավ հրապարակային կոշտ արտահայտություններն ապագայում քննվելիք կոնկրետ դատական գործերի վերաբերյալ: «Այստեղ պետք է գտնել բավարար հավասարակշռություն. մի կողմից՝ խոսքի ազատության իրավունքի տեսանկյունից, մյուս կողմից՝ այդուհանդերձ, պետք է չթույլատրել, որպեսզի վերազանցվի դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի սահմանը: Խոսքը ոչ թե մասնավոր, այլ պաշտոնատար անձանց մասին է, ովքեր կարող են ինչ-ինչ գնահատականներ տալ այդ գործին, եթե դրանք վիրավորանք, զրպարտություն չեն պարունակում: Նման դեպքերում, իհարկե, դատավորը քաղաքացիական օրենսգրքին համապատասխան կարող է ինքը դիմել դատարան»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Տարբերակում իրավաբանական կրթության մակարդակների միջև
Մարդկանց իրավագիտակցության մակարդակի բարձրացումն ուղղակիորեն հնարավոր է համաուսուցման, իրավական համադաստիարակության միջոցով: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը՝ ընդգծեց, որ 2012-16թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը նախատեսում է նման արմատական քայլեր: Վերանայվելու է թե՛ բարձրագույն իրավաբանական կրթության ամբողջ համակարգը, թե՛ պարզվելու են հնարավորություններ, օրինակ՝ ներմուծելու միջին մասնագիտական իրավաբանական կրթության համակարգը: Մասնավորապես, դատական կարգադրիչի, քրեակատարողական ծառայությունում որոշակի պաշտոններ զբաղեցնող անձանց, հարկադիր կատարողի, որոշակի ոչ բարձրաստիճան պաշտոնյաների համար և այլն, գուցե բավարար կլինի միջին մասնագիտական իրավաբանական կրթություն: «Ըստ էության, տարբերակում պետք է մտցվի իրավաբանական կրթության մակարդակների միջև»,- ասաց Գ. Մուրադյանը, նշելով, որ անհրաժեշտ է նաև քաղաքացիների շրջանում իրավական գիտելիքների տարածում, դրա համար նախատեսվում է հանրակրթական ծրագրերի վերանայում՝ գիտության և կրթության նախարարության հետ համատեղ: «Մենք պետք է կրթական չափանիշները, ամբողջ համաուսուցման և համադաստիարակության համակարգը վերափոխենք: Սա նույնպես ռազմավարական նպատակ է»,- ասաց փոխնախարարը:
Սոնա Մաշուրյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից