ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՎԻՎ օրենսգիրքը դեռ ծառայում է նաև ԽՍՀՄ ռեժիմին, դրանից շահում է փաստաբանը 07/28/2012 16:40 | Վերլուծություններ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ուսումնասիրելիս հետաքրքիր ու ապշեցուցիչ տողերի ենք հանդիպում: Պարզվում է` այն դեռ ծառայում է նաև ԽՍՀՄ ռեժիմին:
Օրենսգրքի առաջին հոդվածը սահմանում է. «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսդրության խնդիրն է պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների սոցիալ-տնտեսական, քաղաքական և անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, կառավարման սահմանված կարգը, պետական և հասարակական կարգը, ամրապնդել սոցիալիստական օրինականությունը, կանխել իրավախախտումները, քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և խորհրդային օրենքները ճշտիվ և անշեղորեն պահպանելու, մյուս քաղաքացիների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով»:
Պարզվում է նաև, որ Վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է ԽՍՀՄ օրենսդրական ակտերից և ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշումներից... Մի խոսքով՝ գրեթե ողջ օրենսգիրքը ողողված է ԽՍՀՄ-ով: Հետևաբար կարելի ասել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կասկածի տակ է դրվում Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությամբ սահմանվող Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն լինելը:
Թեև այս Օրենսգիրքը տարիների ընթացքում պարբերաբար փոփոխվում է, սակայն սկզբունքը մնում է նույնը. օրենսգիրքը քաղաքացիներին ԽՍՀՄ Սահմանադրությամբ դաստիարակելու գործառույթ է կատարում:
Երբ փաստաբան Կարեն Մեժլումյանին ճանապարհային ոստիկանները տուգանում են, բայց փաստաբանի խոսքով՝ ինքը խախտում կատարած չի լինում, նա այդ տուգանքը վիճարկում է դատարանում: Հայցադիմումի մեջ փաստաբանը չի մոռանում հեգնանքով հիշատակել հետևյալը՝ «Վարչական իրավախախտում կատարելու համար պատասխանատվության կարող է ենթարկվել նա, ով խախտում է կատարել: Ես խախտում չեմ կատարել, հետևաբար ինձ ԽՍՀՄ ոգով դաստիարակելու անհրաժեշտություն չկա»: Փաստաբանի խոսքով՝ ինքն ամեն առիթ օգտագործում է, որպեսզի դատարաններին հիշեցնի օրենսգքրի՝ ԽՍՀՄ բառերով լեցուն լինելու մասին, բայց... «Շատ հեշտությամբ կարող էին ԽՍՀՄ բառը փոխել Հայաստանի Հանրապետություն բառերով: Որևէ այլ օրենքում այնքան շատ փոփոխություններ չեն եղել, որքան Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբանը: Ինչո՞ւ: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցին ի պատասխան փաստաբանը կրկին հեգնում է. «Հավանաբար ԱԺ պատգամավորների շրջանում շատերն են ԽՍՀՄ կարոտախտով տառապում»: Ըստ նրա՝ նախաձեռնողներին պետք է վերջին հիշեցումն անել, որ իրենք ապրում են ոչ թե ԽՍՀՄ-ում, այլ Հայաստանի Հանրապետությունում: Կ. Մեժլումյանի խոսքով՝ այս հարցին կարող է անդրադառնալ ՀՀ Սահմանադրական դատարանը. «Եթե իմ կամ իմ վստահորդի նկատմամբ կիրառվեն այն դրույթները, որոնք պարունակում են ԽՍՀՄ բառը, այդ դեպքում՝ երեք աստիճանն անցնելուց հետո ես կարող եմ դիմել Սահմանադրական դատարան»:
Սակայն դատարանները վաղուց ավանդույթ են դարձրել այս դրույթին չանդրադառնալը: Փաստաբանի խոսքով՝ երբ անձին պատասխանատվության են ենթարկում, որպես կանոն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ընդհանուր նորմերին, որոնցում հիշատակվում է ԽՍՀՄ-ը, դատարանում հղում չեն կատարում: «Հղում են կատարում ասենք այսքան դրամ տույժի ենթարկելու հոդվածին: Դատական ակտերում այս նորմերը դուրս են մնում նշումից, մինչդեռ հենց դրանք են այդ ամենի հենասյունը»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշում է Կարեն Մեժլումյանը: Ըստ նրա՝ եթե հարցը բարձրացվի դատարանում, օրինակ անձը, որին պատասխանատվության են ենթարկում, պնդի, որ իրեն պատասխանատվության չեն կարող ենթարկել, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նպատակը ԽՍՀՄ ոգով դաստիարակելն է, այս դեպքում դատարանը պետք է հարցին անդրադառնա:
Վերոնշյալ օրենսգրքում ԽՍՀՄ-ի մասին մինչ օրս հիշատակումը փաստաբան Կարեն Մեժլումյանն օգտագործում է ռազմավարական նպատակով: Բազմիցս այդ հարցը բարձրացնում է, արդյունքում գործերն է շահում: Ակտերը անվավեր են ճանաչվում, քանի որ փաստաբանը միշտ նշում է՝ օրենսգրքում սահմանվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Լիլիթ Հովհաննիսյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից