ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ հացի շուկայում գնային տատանումները չեն վերահսկվում 07/27/2012 17:54 | ԼՐԱՀՈՍ
Վերջին մի քանի օրերին նկատվում է որոշ տեսակի հացի գնի թանկացում: Մասնավորապես 100 դրամանոց «Մատնաքաշ»-ը դարձել է 120, իսկ 250 դրամ արժողությամբ «Հրազդան» տեսակի հացը դարձել է 260 դրամ: Պատճառը փորձագետների խոսքով՝ միջազգային շուկայում ցորենի թանկացումն է:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ որոշ խանութներ հացի գինը բարձրացրել են 10-20 դրամով, որոշներն էլ նախընտրել են չթանկացնել, այլ հացի կշիռը նվազեցնել: Ըստ Կ. Չիլինգարյանի՝ ալյուրը թանկացել է 10 դրամով, հացի՝ ևս 10 դրամով թանկացումը Կ. Չիլինգարյանը սխալ է համարում: «Հացի մեջ ալյուրի բաղադրությունը ոչ թե 100, այլ ընդամենը 50-60 տոկոս է: Այս պարագայում հացի գինը նույնքան թանկացնելը ճիշտ չէ»: Մյուս կողմից էլ, ըստ նրա՝ հացի գինը 10 դրամից քիչ թանկացնելու դեպքում մանր վերադարձնելու խնդիր էր առաջանալու: Համենայն դեպս, այս պարագայում ըստ նրա կրկին տուժում է սպառողը:
Հացի գնի թանկացման վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Հանձնաժողովի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանի խոսքով՝ հացի շուկայում հանձնաժողովը որևէ գործառույթ չի կարող իրականացնել, քանի որ գերիշխող տնտեսվարողներ այդ շուկայում չկան: «Հաց արտադրող հազարավոր ընկերություններ կան, բայց գնաճը ՏՄՊՊՀ-ի կողմից վերահսկելի չէ»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Գ. Սահակյանը: Ըստ նրա՝ հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում ալյուրի շուկայում, որտեղ կան գերիշխողներ: «Մանան գրեյն» և «Ալեքս գրիգ» ընկերությունները զբաղեցնում են շուկայի մոտ 80 տոկոսը: Վերջին շրջանում ալյուրի շուկայի գնի թանկացումներ արձանագրել է նաև հանձնաժողովի մոնիթորինգի խումբը: «Հուլիսի սկզբին այս գերիշխող ընկերությունների մեծածախ պահեստներում 1 տոննա ալյուրն արժեր մոտ 233 հազար դրամ: Հիմա այն արժե 240 հազար դրամ: Այսինքն շուրջ 3 տոկոսի գնաճ է հանձնաժողովն արձանագրել»,-նշեց Գ. Սահակյանը: Ըստ նրա՝ հայաստանյան ալյուրի շուկայում գների բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում ցորենի գնի թանկացմամբ: Միևնույն ժամանակ ՏՄՊՊՀ-ն վերահսկողության տակ է պահում ալյուրի շուկան, ամենօրյա դիտարկումները, ուսումնասիրությունները շարունակվում են,«դեռևս վարույթ սկսելու որևէ հիմք չկա»:
Ինչպես նշեցինք, հացի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մի քանիսն արդեն արձագանքել են գնաճային փոփոխություններին և վաճառվող հացի գինը թանկացրել 10-20 դրամով: Պարզեցինք նաև, որ ՏՄՊՊՀ-ի գործառույթը չէ հացի շուկայում գնային փոփոխությունները վերահսկելը: Այդ դեպքում ո՞ւմ գործառույթն է այն: Դիմեցինք նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայություն: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Փաստինֆո» գործակալության թղթակցին տեղեկացրին, որ ծառայությունը գների թանկացման վերաբերյալ որևէ գործառույթ չի իրականցնում: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեր գործառույթն է վերահսկել, որպեսզի խանութում վաճառվող հացը, որի վրա գրված է իքս գրամ, լինի հենց իքս գրամ: Հացի թանկացումը մեր վերահսկողությունից դուրս է»,- նշեցին ծառայությունից:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից