Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ

«Ֆեյսբուքի» վերաբերյալ առաջին վճիռը 07/25/2012   14:52  |  ԳՈՐԾ #

Արժանապատվությանը հասցված վնասի չափը գնահատվեց 10 դրամ

«Ֆեյսբուք»-ի «իրավունքներ և պարտականություններ» բաժնում նշվում են մի շարք պահանջներ (օրինակ ատելություն սերմանող խոսք չտարածել, բռնություն չքարոզել), որոնց օգտատերը պարտավոր է հետևել: Կարգը խախտելու դեպքում «Ֆեյսբուքը» պատասխանատվության չի ենթարկվում: Սոցիալական այս ցանցը վաղուց իրեն ապահովագրել է դատարաններից՝ օգտատերերին տալով սահմանափակումներից օգտվելու հնարավորություն:

«Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանի խոսքով՝ «Ֆեյսբուքում» կարգը խախտելու համար անձի դեմ կարող է վարույթ սկսել ազգային օրենսդիրը: Ըստ նրա՝ այս սոցցանցում տեղադրված տեղեկությունը համարվում է հրապարակային հայտարարություն. «Ֆեյսբուքը» վաղուց փակ մարմին չէ, հետևաբար տեղեկատվության հոսքը պետք է կարգավորվի ոչ թե առանձնահատուկ, այլ ընդհանուր եղանակով, ինչպես թերթում, հեռուստատեսությունում:

Ըստ իրավաբանի՝ քրեական գործ կարելի է հարուցել ոչ միայն անձի հայտարարության, այլև ԶԼՄ-ների միջոցով տարածված տեղեկության հիման վրա: Արդյոք ֆեյսբուքը համարվու՞մ է ԶԼՄ: «ԶԼՄ մասին» օրենքում սահմանվում է, թե ինչ է նշանակում ԶԼՄ: Եթե մենք այդ հատկանիշները համեմատում ենք ֆեյսբուքի հետ, ապա շատ հատկանիշներ համընկնում են»: Հետևաբար ըստ Ա. Ղազարյանի՝ ֆեյսբուքում այլ անձի կողմից տեղադրված տեղեկատվությունը կարող է համարվել ԶԼՄ-ի տարածած տեղեկատվություն և դրա հիման վրա կարող է հարուցվել քրեական գործ: Այդ առումով իրավաբանը որպես օրինակ է բերում վերջերս սոցիալական ցանցի վերաբերյալ դատարանի կայացրած առաջին վճիռը:

Հունիսի 28-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Դ. Ի.-ի, Բ. Պ.-ի, Հ. Ս.-ի ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության հայցով վճիռը:

Դատավարական նախապատմությունը

Հայցվորները հայցադիմում էին ներկայացել դատարան ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության` «պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին», որը դատավոր Ա. Մխիթարյանի 02.02.2012թ. որոշմամբ ընդունվել էր վարույթ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22.2 գլխի կանոնների համաձայն՝ գործը նախապատրաստվել էր դատաքննության:

Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան էր ներկայացրել, հակընդդեմ հայց չէր հարուցվել:

Հայցվորի դիրքորոշումը

Հայցվորը հայտնել էր, որ 2011թ. դեկտեմբերի 28-ին աշխարհի ամենաշատ օգտատերեր ունեցող «Facebook» սոցիալական ցանցում «Մեկ ազգ կազմակերպությունների դաշինքի» էջում հրապարակվել են հայցվորների նկարները, որոնց կից գրվել են սուտ /զրպարտիչ/ տեղեկություններ հայցվորների մասին և վիրավորանքներ հայցվորների հասցեին:

Մասնավորապես, Դ. Ի.-ի մասին «Մեկ ազգ կազմապերպությունների դաշինքը» հայտարարել էր, որ վերջինս «համասեռամոլների պաշտպան է, ով դատապարտում է Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության... Այս խեղկատակը նույնիսկ ազգությամբ հայ չէ... »: Հայցվորներն իրենց դիրքորոշման մեջ նշում են, որ Դ. Ի.-ն, լինելով բավականին հայտնի հասարակական գործիչ, երբեք հանդես չի եկել համասեռականների պաշտպանությամբ և երբեք չի դատապարտել դաշինքի պայքարն ընդդեմ որևէ մեկի /այդ թվում համասեռականների/:
Նրան վերաբերվող հայտարարությունում նաև ասվում է, որ վերջինս խեղկատակ է և ազգությամբ հայ չէ: «Այդ տեղեկությունները ևս զրպարտիչ են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Դ. Ի.-ն խեղկատակ չի, երբեք կրկեսում չի աշխատել, ազգությամբ հայ է»,- նշում են հայցվորները:

Բ. Պ.-ի մասին դաշինքը հայտարարել էր, թե նա չի պատկերացնում մեր երկիրն առանց համասեռամոլների: Հայցվորները վիրավորանք էին համարել նաև Բ. Պ.-ի հասցեին դաշինքի հնչեցրած «գաղափարական վիժվածքը» արտահայտությունը:

Հ. Ս.-ի մասին դաշինքը հայտարարել է. «Այս տիկինը դատապարտել է Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության, երևույթը մեկ բան է փաստում, որ ինքը սեռական հեղափոխության վառ կողմնակից է ու Հայաստանը միայն պատկերացնում է համասեռամոլների հոծ բանակի ներքո»:
Հայցվորների կարծիքով՝ այս հայտարարությունն էլ նախորդների նման սուտ է ու զրպարտող: Հ. Ս.-ն սեռական հեղինակության կողմնակից չէ /առավել ևս վառ/ և երբեք որևէ տեղ նման կարծիք չի բարձրաձայնել:

Հայցվորների կարծիքով՝ դաշինքը իր վերոնշյալ հայտարարություններով վիրավորանք է հասցրել Դ. Ի.-ն և Բ. Պ.-ին, ինչպես նաև զրպարտել է Դ. Ի.-ն, Բ. Պ.-ին և Հ. Ս.-ին ու այդ վիրավորանքի ու զրպարտության դեպքերը համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում ամրագրված սահմանումներին:

Հայցվորները խնդրել են ճանաչել զրպարտությունների և վիրավորանքների վերոնշյալ դեպքերը և պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար հայցվորների օգտին բռնագանձել դրամական փոխհատուցում: Ինչպես նաև հարկադրել հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից, Բ. Պ.-ից` վերջիններիս վիրավորելու համար ու հրապարակավ հերքել երեք հայցվորի մասին տարածված զրպարտիչ տեղեկատվությունը:

Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխանում հայտնել է, որ այն մեղադրանքները, որոնք հնչեցվել են քաղաքացիներ` հայցվորների կողմից «Մեկ ազգ» կուսակցության մասով` անհիմն են: Մեկ պարզ պատճառով, քանի որ այն խոսքերը, որոնք մեկնաբանության տեսքով տեղադրվել են «Ֆեյսբուքում» առկա «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքին պատկանող էջում, տեղադրվել են ոչ թե «Մեկ ազգ» կուսակցության կամ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի ղեկավարության կողմից կամ նրա հանձնարարականով, այլ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի երիտ. թևի անդամ` Կ. Թ.-ի ինքնագլուխ նախաձեռնությամբ, հետևաբար, ոչ «Մեկ ազգ» կուսակցությունը և ոչ էլ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքը, որի մաս է կազմում նաև «Մեկ ազգ» կուսակցությունը, իրավական կամ քաղաքական պատասխանատվություն չի կարող կրել վերոնշյալ հայցվորների առջև: Պատասխանողի դիրքորոշման մեջ նշվում է նաև, որ քաղաքացի Կ. Թ.-ն ընդունում է, որ ինքը տուրք է տվել հայրենասիրական զգացումներին ու «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի պայքարն ընդդեմ աղանդավորության, ընդդեմ համասեռամոլության երևույթի դատապարտող քաղաքացիների առջև ինքն է կրում իրավական պատասխանատվություն ու պատրաստ է գրավոր այն ներկայացնել դատարանին:

Դատարանի վերլուծությունը և կիրառելի իրավունքը

Լսելով կողմերի բացատրությունները, քաղաքացիական գործում եղած բոլոր գրավոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա գնահատելով յուրաքանչյուր ապացույց, դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Հայցվորները դիմել են դատարան ընդդեմ «Մեկ ազգ» կուսակցության, ի դեմս կուսակցության նախագահի, «Facebook» համացանցային կայքում «Մեկ ազգ» «կազմակերպությունների դաշինք» խորագրի ներքո իրենց վերաբերյալ արված արտահայտությունները որպես վիրավորանք և զրպարտություն գնահատելու պահանջով:

Տվյալ համատեքստում գնահատելով հայցվորների Դ. Ի.-ի և Բ. Պ.-ի պահանջները՝ դատարանը գտավ, որ պետք է պատասխանողին հարկադրել հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից, Բ. Պ-ից` վերջիններիս վիրավորելու համար, և վիրավորանքին համաչափ փոխհատուցում սահմանել` Դ. Ի.-ի օգտին բռնագանձել 10 դրամ վիրավորանքի համար, Բ. Պ.-ի օգտին 10 դրամ վիրավորանքի համար:

Մասնավորապես, Դ. Ի.-ին և Բ. Պ.-ին «այս գաղափարական վիժվածքը» և «Այս խեղկատակը» բառերի միջոցով վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել «Մեկ Ազգ» կուսակցությանը հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից և Բ. Պ.-ի «Facebook» համացանցային կայքում «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինք» ֆեյսբուքյան էջում ներողության տեքստը տեղադրելու միջոցով և «Մեկ Ազգ» կուսակցությունից հօգուտ Դ. Ի.-ի և Բ. Պ.-ի բռնագանձել յուրաքանչյուրի համար 10-ական /տասը/ ՀՀ դրամ:
Ուստի վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 հոդվածներով դատարանը վճռեց.

Դ. Ի.-ի, Բ. Պ.-ի, Հ. Ս.-ի ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության` «պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին», բավարարել մասնակի. Դ. Ի.-ին և Բ. Պ.-ին «այս գաղափարական վիժվածքը» և «Այս խեղկատակը» բառերի միջոցով վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել «Մեկ Ազգ» կուսակցությանը հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից և Բ. Պ.-ից «Facebook» համացանցային կայքում «Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինք» ֆեյսբուքյան էջում ներողության տեքստը տեղադրելու միջոցով և «Մեկ Ազգ» կուսակցությունից հօգուտ Դ. Ի.-ի և և Բ. Պ.-ի բռնագանձել յուրաքանչյուրի համար 10-ական /տասը/ ՀՀ դրամ:

Հայցը մնացած պահանջների մասով` մերժվեց:


Արխիվ

[]