ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սևանի հիմնախնդիրը կծառանա աննախադեպ վերջնագրով, եթե... 07/24/2012 14:50 | Վերլուծություններ
Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը Հայաստանի և հայերի մեջ միանշանակ հոգեբանական զգացումներ դեռ չի ձևավորել: Թեև 1981թ.-ից ի վեր, երբ ավարտվեց և շահագործման հանձնվեց տարեկան 250 մլն խմ հզորությամբ Արփա-Սևան ջրատարը, լավատեսության ձևավորման առարկայական հիմնավորումն արդեն համարվում էր կայացած փաստ:
Սակայն իրական կյանքը շատ արագ սկսեց վերախմբագրել գրեթե բացարձակի հասնող բարի սպասելիքները: Այսպես, Արփա-Սևանի ջրերի մատակարարման արդյունքում 1981-1990 թթ. լճի մակարդակն ավելացավ 0,9 մետրով: Սակայն 1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին այն կրկին անկում արձանագրեց: Ջրի մակարդակը իջավ 1,5 մետրով: 2003թ. Սևանին դոնոր դարձավ տարեկան 165 մլն խմ հզորությամբ Որոտան-Արփա ջրուղին: Դրանից հետո նախատեսվում էր, որ լճի մակարդակը յուրաքանչյուր տարի պետք է ավելանա 12 սմ-ով: Սակայն համաձայն ՀՀ ՋՊՊԿ-ի աշխատակիցների վերջերս կայացած մի պաշտոնական քննարկման ժամանակ հրապարակած տվյալների՝ 2001-ից ի վեր Սևանա լճի մակարդակն ավելացել է չնախատեսված չափով` 3,81մետրով, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը պետք է լիներ 2,7 մետր:
Այսինքն` սխալ հաշվարկ: Թեկուզ դրական ելքով, բայց, անշուշտ, գործի ներկայացման համար տխուր փաստարկ է: Չէ՞ որ, եթե հանգամանքներն են թելադրում վերջնական արդյունքները և ոչ թե տեսական կամ գիտական հիմնավորումները, ուրեմն, կաղում է գործի մասնագիտական կողմը: Օրինակ, նույնիսկ, օգուտը գերնպատակ ընդունող գործարար միջավայրում մասնագիտական առումով վատ է ընկալվում այն գործարարը, որին ուրախացնում է սպասվածից ավելի մեծ շահույթը, թեկուզ և դրական, բայց չկանխատեսված արդյունքը:
Գուցե հենց այդ պատճառով «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը համարում է, որ «Սևանը գտնվում է առողջացման վիճակում, սակայն դեռ լճում ընթացող դրական շարժը կամ դրական փորձը հնարավոր չէ ներկայացնել, քանի որ այն գտնվում է վտանգավոր անցումային փուլում»: Ըստ նրա, եթե լճի կենտրոնական հատվածներում առողջացման երևույթները հստակ արձանագրելի են, ապա նույնը չի կարելի ասել առափնյա հատվածների մասին:
Իսկ առափնյա հատվածներում նույնիսկ անզեն աչքով տեսանելի են այն բազում հիմնախնդիրները, որոնք առաջացել են լճի բարձրացման նախատեսված մակարդակը 1,11 մ-ով «գերազանցելու» հետևանքով` լրիվ կամ մասամբ ջրի տակ մնացած չապամոնտաժված կառույցներ, տեխնիկական կամ կենցաղային ծագման աղբ, մեծաքանակ ծառեր և նույնիսկ պոմպեր, խողովակաշարեր և այլն:
Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից առաջարկվող և այսօր դեռ քննարկման փուլում գտնվող «2013-2022 թթ Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում նշվում է, որ ջրերի մակարդակի «մինչև 1903,5 բարձրացման դեպքում շուրջ 4000 հեկտար անտառներ կհայտնվեն ջրի տակ, որի հետևանքով կառաջանան այնպիսի էկոլոգիական հիմնախնդիրներ, որոնք լուծելու համար կպահանջվի մի քանի փուլերից բաղկացած երկարամյա գործընթաց»: Օրինակ, համաձայն այդ ծրագրի նախատեսված է, որ առաջին փուլի համար ժամկետ է սահմանվում 2013-2022 թթ, որի ընթացքում «դրական էկոլոգիական հավասարակշռությունը» կվերականգնվի ընդամենը 27 տոկոսով:
Այսպիսով, Սևանա լճի պարագայում չնախատեսված, բայց արդեն գրանցված դրական արդյունքը միանշանակ ուրախանալու հիմքեր չի կարող երաշխավորել:
Սևանից ջրառի ծավալը 170 մլն-ից 320 մլն. խմ հասցնելու` ՀՀ կառավարության նախաձեռնությունն այլևս օրենքի ուժ է ստացել:
Սևանը մեր կյանքի այն կողմն է, որտեղ չի կարող լինել դիմություն-ընդդիմություն: Արարատյան դաշտում կենարար հեղուկին սպասող գյուղատնտեսական հողերը չջրելը նշանակում է բերք ու բարիքից կամավոր հրաժարվել: Այս դեպքում գուցե փոխզիջումային տարբերակը ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնախնդիրների հանձնաժողովի առաջարկությունն է, այս տարի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Սևանա լճից 280 մլն խմ ջրառ կատարելու մասին: Բացառության կարգով: Միայն այս տարի, բայց ոչ ընդհանրապես:
Համաձայն Ջրային պաշարների պետական կոմիտեի աշխատակիցների հրապարակած տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արփայից Սևան է լցվել 62 մլն խմ ջուր: Եթե հաշվարկային այս ելակետը վերցնենք, ուրեմն ջրատարից Սևանը այս տարի կստանա 120-125 մլն խմ ջուր: Իսկ նոր օրենքը հնարավորություն է տալու լճից ջրառի ծավալը դարձնել 320 մլն խմ: Այս պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ Գեղամա գեղեցկուհու համար այսօր ֆիքսված դրական հաշվեկշիռը կախված կլինի 200 մլն խմ պակասող ջուր ստանալուց:
Այս պարզ հաշվարկն իսկ հուշում է, որ նոր օրենքը Սևանին կրկին կկանգնեցնի գոյաբանական դժվար լուծելի խնդրի առջև: Կամ էլ այն կիրառվելու է միայն ծայրահեղ բնակլիմայական անբարենպաստ իրավիճակներում և ոչ ամեն տարի: Հակառակ պարագայում Սևանի հիմնախնդիրը երկրի ու ժողովրդի առջև կծառանա աննախադեպ վերջնագրով:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից