Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ՀՀ գլխավոր դատախազություն. Պաշտպանի հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի 07/24/2012   14:05  |  ԼՐԱՀՈՍ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի` հուլիսի 23-ին լրատվամիջոցներով տարածած հաղորդագրությունը` ՀՀ դատախազության կողմից քաղաքացի Անահիտ Վարդանյանի իրավունքների խախտման վերաբերյալ, իրականության հետ որևէ աղերս չունի: Այս մասին նշվում է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը` ՀՀ դատախազության կողմից քաղաքացու իրավունքների խախտման վերաբերյալ, անհիմն է, որևէ իրավական հիմնավորում իսկ չունի, հաղորդագրության մեջ նշված հանգամանքերը մեկնաբանված են միակողմանի, ոչ լիարժեք` ստեղծելով թյուր պատկեր` օբյեկտիվ իրականության վերաբերյալ: Ակնհայտ է ոչ թե «նախապատրաստված նյութերում բացատրությունների միջև եղած հակասությունները», ինչպես նշել է ՄԻՊ գրասենյակը, այլ այդ նյութերում եղած բացատրություններին ՄԻՊ գրասենյակի կողմից ամբողջական չուսումնասիրելը, մակերեսային, թռուցիկ դիտարկումները և ըստ այդմ սուբյեկտիվ եզրակացությունները, անհիմն ենթադրությունները և հարցադրումները, քանզի նյութերի ամբողջական ուսումնասիրության դեպքում ՄԻՊ գրասենյակի համար ակնհայտ կլիներ, որ ի սկզբանե քաղաքացու դիմումում նշված հանգամանքները կրել են քաղաքացիաիրավական բնույթ` քաղաքացիների միջև գույքային պահանջի շուրջ:

Իսկ ինչ վերաբերում է Ա. Վարդանյանի կողմից պերօքսիդի լուծույթ խմելու միջոցով ինքնասպանության փորձին, որը ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ վերագրվել է ՀՀ դատախազության կողմից վերջինիս իրավունքների` իբր թե խախտմանը, ապա հարկ է նշել, որ քաղաքացին այդ քայլին դիմել է ոչ թե 2006թ.` իր դիմումի հիման վրա քրեական գործ չհարուցելու հանգամանքից ելնելով, այլ այդ քայլին Ա. Վարդանյանը դիմել է 2011թ. դեկտեմբերի 13-ին, երբ զրկվել է սոցիալական նպաստից:

Կարծում ենք` պարզ աճպարարության միջոցով փորձել քաղաքացու ինքնասպանության փորձը ներկայացնել որպես ՀՀ դատախազության կողմից քաղաքացու իրավունքների ենթադրյալ խախտման հետևանք որևէ աղերս չունի իրականում մարդու իրավունքների պաշտպանության հետ, որին կոչված է ՄԻՊ գրասենյակը` համաձայն ՀՀ օրենսդրությամբ:

ՄԻՊ գրասենյակի մատնանշած խնդրի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Շիրակի բաժնում նախապատրաստված նյութերի նկատմամբ իրականացվել է պատշաճ դատախազական հսկողություն, ստուգվել են քրեական գործի հարուցումը մերժելու որոշման օրինականության հիմքերը:

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Անահիտ Վարդանյանը 2006թ. դիմել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի բաժին` քաղաքացի Պ. Ղումաշյանի կողմից իր ավտոտնակի տանիքում գտնվող տնակը տանելու և 120 ԱՄՆ դոլար փոխհատուցումը չտալու մասին: Ա. Վարդանյանի դիմումի հիման վրա իրականացվել են ստուգումներ` պարզելու համար քրեական գործ հարուցելու հիմքերի բավարար լինելու հանգամանքները: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես Ա. Վարդանյանը, այնպես էլ վերջինիս դուստր Ռուզաննա Վարդանյանն ընդունել են, որ տեղյակ են եղել Պ. Ղումաշյանի կողմից տնակը տանելու փաստի մասին, որի դիմաց վերջինս իրենց տվել է 120 ԱՄՆ դոլար գումար: Ռ. Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե Պետրոս Ղումաշյանը արդյոք գողացել կամ ինքնագլուխ է տիրացել տնակին, ասել է. «Տնակն ասեղ չէր, որ գողանար կամ ինքնագլուխ տիրանար, պարզապես նա չվերանորոգեց ավտոտնակի տանիքը, մայրս էլ զայրացավ: Մենք մտերիմ հարևաններ ենք եղել, Պետրոսը հորս ընկերն է եղել, թշնամություն մեր մեջ չկա: Ճիշտ է` ինձ փող տվել է, բայց տնակը վաճառելու մասին խոսակցությունը վարել է մորս հետ»:

Պետրոս Ղումաշյանն իր սկզբնական և լրացուցիչ բացատրություններում պնդել է, որ որևէ անօրինական գործողություն չի կատարել, տնակը 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով գնելու վերաբերյալ ինքը, Անահիտ Վարդանյանի գիտությամբ, ի սկզբանե համաձայնություն է ձեռք բերել նրա դստեր` Ռուզաննա Վարդանյանի հետ, վերջինիս վճարել տնակի գնի մի մասը` 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից հետո տեղափոխել տնակը, իսկ դրանից մի քանի օր անց նրան վճարել է ևս 70 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ընդամենը` 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ Անահիտ Վարդանյանը դիմել է ոստիկանություն, քանի որ ինքը հրաժարվել է կատարել ավտոտնակի տանիքը վերանորոգելու վերաբերյալ նրա անհիմն պահանջը:
Թե Ա. Վարդանյանի, թե Պ. Ղումաշյանի բացատրություններում համընկել է նաև ժամանակագրական այն հանգամանքը, որ տնակը փոխհամաձայնությամբ և փոխհատուցմամբ տարվել է 1999-2000թթ. ընթացքում:

Վերոհիշյալն ինքնին, ինչպես նաև Պետրոս Ղումաշյանի բացատրություններում նշված հանգամանքների համադրմամբ, փաստում է դրանց իսկությունը, նրա արարքում հանցակազմի բացակայությունը, ինչպես նաև` կողմերի միջև վեճը քաղաքացիաիրավական բնույթի և դատական կարգով լուծման ենթակա լինելը, որի պայմաններում 12.12.2006թ. որոշում է կայացվել` քրեական գործ չհարուցելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Անահիտ Վարդանյանին օրենքով սահմանված կարգով և ժամկետում գրավոր տեղեկացվել է և նրան բացատրվել է որոշման բողոքարկման կարգը, ինչպես նաև` պատճառված վնասը հատուցելու պահանջով դատարան դիմելու նրա իրավունքը, սակայն Անահիտ Վարդանյանը որոշումը չի բողոքարկել: Պարզվել է նաև, որ նշված վեճի և իր այլ պահանջների վերաբերյալ Անահիտ Վարդանյանի կողմից տարբեր պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց հասցեագրված դիմումներին սահմանված կարգով և ժամկետներում տրվել են սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ, նրա մասնակցությամբ կազմակերպվել ընդունելություններ:

Միաժամանակ պարզվել է, որ 2007թ. Անահիտ Վարդանյանը հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան` ընդդեմ Պ. Ղումաշյանի: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը իր 11.09.2007թ. վճռով Ա. Վարդանյանի հայցը մերժել է: Դատարանը հիմնավորված և հաստատված է համարել այն հանգամանքը, որ Անահիտ Վարդանյանի համաձայնությամբ վերջինիս դուստրը` Ռուզաննա Վարդանյանը, համապատասխան գումարի` 120 ԱՄՆ դոլարի դիմաց տնակը հանձնել է Պետրոս Ղումաշյանին: Որպես հատուցմամբ ձեռք բերված գույք` Պետրոս Ղումաշյանը տարիներ շարունակ օգտագործել և տնօրինել է տնակը: Նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն իր` 28.03.2008թ. որոշմամբ բողոքը մերժել է և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Ավելին, ՄԻ Պաշտպանը սույն հարցով 2 անգամ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն /12.03 և 02.05.12թթ./ և երկու անգամ էլ ՄԻ Պաշտպանին մանրակրկիտ տեղեկացվել է սույն գործի հանգամանքների մասին, ներկայացվել են բացատրություններից մեջբերումներ, պարզաբանվել է, որ ՄԻՊ գրասենյակի եզրակացությունները` վերոնշյալ գործի բացատրություններում առկա ենթադրյալ հակասականությունների մասին, պայմանավորված է ՄԻՊ գրասենյակի կողմից այդ նյութերի մասնակի ուսումնասիրությամբ, որ չեն ուսումնասիրվել լրացուցիչ բացատրությունները, որոնցում նշված հանգամանքների համադրմամբ, փաստում է դրանց իսկությունը, քաղաքացի Պետրոս Ղումաշյանի արարքում հանցակազմի բացակայությունը, ում դեմ ուղղված է Անահիտ Վարդանյանի բողոքները:

Ի դեպ քաղաքացի Պետրոս Ղումաշյանը մահացել է 2011թ. հուլիսին, ինչի մասին նույնպես պատասխան գրությամբ տեղեկացվել էր Մարդու Իրավունքների Պաշտպանը: Ներկայացվել են նաև Անահիտ Վարդանյանի դիմումը` ուղղված Շիրակի մարզի քննչական բաժին, որ ինքը որևէ պահանջ ոստիկանությունից չունի, որ ինքը գիտակցում է, որ իր խնդիրը ոստիկանության քննության ենթակա չէ և ինքն ուղղակի վրդովված է եղել, ուստի այդ պատճառով է դիմել ոստիկանություն, ներկայացվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը` Անահիտ Վարդանյանի քաղհայցը մերժելու մասին, նախաքննական մարմնի հիմնավորումները` քրեական գործի հարուցումը մերժելու օրինական հիմքերի մասին: Պարզաբանվել է, որ բացատրություններում եղած հակասությունները դեռևս չեն փաստում քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին, քանի որ քրեական գործ հարուցելու որոշում կայացվում է ստուգման արդյունքներով ձեռք բերված բոլոր հանգամանքների համադրման և համակցությամբ գնահատման արդյունքում:

Առնվազն տարօրինակ է, որ ՄԻՊ գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազության պատասխաններից հետո իր անհամաձայնությունները կամ դիտարկումները հիմնավորված ներկայացնելու փոխարեն, ուղիղ 2 ամիս անց, առանց մի բառ իսկ փոփոխելու կամ ավելացնելու իր նախկին գրություններում նշված հանգամանքներին, առանց որևէ հետևություն անելու իրենց ուղարկված պատասխաններից կամ առնվազն ՀՀ գլխավոր դատախազության պատասխաններում որևէ հանգամանքի վերաբերյալ իր անհամաձայնությունը հայտնելու` հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ` նույնությամբ կրկնվելով մի հարցի շուրջ, որի վերաբերյալ ստացել է սպառիչ պատասխաններ և չի հայտնել որևէ հիմնավորված անհամաձայնություն»:

Ստորև ներկայացնում ենք նաև «Դատախազությունը խախտել է մարդու իրավունքները» վերտառությամբ Պաշտպանի աշխատակազմից տարածված վերոհիշյալ հայտարարությունը.
«Պաշտպանի գրասենյակում հուսահատության արդյունքում պերեօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը խախտել է դատախազությունը:
Անահիտ Վարդանյանը, քաղաքից երկար ժամանակով բացակայելուց հետո, հայտնաբերել էր, որ իր հարևանը տիրացել էր իրեն պատկանող քարե ավտոտնակի վրա գտնվող տնակին և դրա ներսում գտնվող գույքին։ Տիկին Վարդանյանը դիմել էր ոստիկանություն, սակայն գործը որակվել էր որպես քաղաքացիաիրավական, և քրեական գործ չէր հարուցվել։ Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշման հիմքում դրված նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ տրված բացատրություններն իրարամերժ էին և հակասական, և միայն քրեական գործի հարուցմամբ հնարավոր կլիներ անցկացնել առերես հարցաքննություններ և պարզել հիշյալ հանգամանքները: Հետևաբար քրեական գործի հարուցումը մերժելը խախտել է քաղաքացու իրավունքը:

Ավելին, տիկին Վարդանյանը ոստիկանություն էր դիմել նոյեմբերի 2-ին, իսկ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացվել էր միայն դեկտեմբերի 12-ին` այդպիսով խախտելով ՀՀ Քր. դատ օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված տասնօրյա ժամկետը: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Օրենքով հստակ սահմանված ժամկետի երկարաձգման որևէ դեպք նախատեսված չէ: Հետևաբար, խախտվել է նաև օրենքի հստակ պահանջը:

Մինչդատական վարույթում դատախազությանը վերահսկողական լայն լիազորություններով օժտելը հետապնդում է մի քանի կարևոր նպատակներ, որոնցից են գործի քննության նախնական փուլերում օրենքի խախտումները բացառելը, հանցագործությունների արագ բացահայտումը և անձանց իրավունքների պատշաճ իրականացման համար երաշխիքների ստեղծումը: Ա. Վարդանյանի դեպքում դատախազության ոչ պատշաճ վերահսկողությունը հանգեցրել է ոչ միայն նախնական քննության իրականացման օրենքով սահմանված կարգի, այլև կնոջ իրավական պաշտպանություն ստանալու իրավունքի խախտման:

Պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ հաջողվել է վերականգնել տիկին Վարդանյանի սոցիալական օգնություն ստանալու մեկ այլ խնդիրը, սակայն նրա քրեադատավարական իրավունքների պաշտպանության խնդիրները մնացել են չլուծված»:


Արխիվ

[]