ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպան. Սևանի հարցում չի ապահովվել օրենքի պահանջների լիարժեք կատարումը 07/17/2012 14:31 | Բնապահպանական իրավունք
Սևանի մասին օրենսդրական փոփոխությունները կատարվել են օրենքի ընթացակարգային նորմերի ակնհայտ խախտումով: Այդ մասին նշվում է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրապարակային պատասխանում: Պաշտպանը նշում է, որ Սևանի վերաբերյալ օրենսդրական փոփոխության ընթացակարգային խախտումների մասին Պաշտպանի հայտարարության կապակցությամբ ՀՀ փոխվարչապետը ներկայացրել էր պարզաբանումներ և մանրամասնորեն անդրադարձել իր ղեկավարած գերատեսչության կողմից հրապարակային քննարկում կազմակերպելու որոշակի դրական քայլերին, սակայն նշված քայլերը չեն ապահովել օրենքի պահանջների լիարժեք կատարումը:
Պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, ստորև ներկայացնում ենք այս պնդման առավել մանրամասն իրավական հիմնավորումները:
Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթացում (Սևանի դեպքում առավել ևս) հասարակության մասնակցության ապահովումը օրենսդրության պահանջ է, և այդ նպատակով առանձին իրավական ակտով հստակ սահմանվել է հանրային քննարկումների կազմակերպման խնդիրները, ընթացակարգը և ժամկետները: Նման հստակ օրենսդրական ամրագրումը բացառում է «հանրային քննարկումների» կամայական մեկնաբանումը և իրականացումը:
Այսպես, ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի թիվ 296-Ն որոշման համաձայն հանրային քննարկումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Այդ քննարկումների իրականացման նվազագույն ժամկետը 15 օր է։ Ակնհայտ է, որ «բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք» արտահայտությունը վերաբերում է ինչպես ֆերմերներին, այնպես էլ բնապահպանական կազմակերպություններին և այլ անձանց: Այդ իսկ պատճառով հանրային քննարկումների մատչելիությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը պետք է ապահովվեն հասարակության շահագրգիռ յուրաքանչյուր անդամի համար: ՀՀ ՏԿՆ կողմից վկայակոչված ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում և ՀՀ նախագահին կից Սևանի հարցերով հանձնաժողովում կազմակերպված քննարկումները չեն կարող ապահովել հիշյալ օրենսդրական պահանջի իրականացումը, նույնիսկ եթե հանձնաժողովներում ներգրավված են հանրության և հասարակության որոշ ներկայացուցիչներ:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից Սևանա լճից ջրառն ավելացնելու վերաբերյալ կառավարությանն առաջարկություն ներկայացնելու մտադրության մասին մամուլի հաղորդագրությունների միջոցով պարբերաբար իրազեկումը կարող է համարվել հանրային քննարկումների կազմակերպման գործընթացի միայն մեկ փուլ, և ոչ ողջ գործընթացի իրականացման ապահովում: Ինչ վերաբերում է շահագրգիռ անձանց հետ բուն քննարկումներին, ապա Կառավարության հիշյալ որոշմամբ հաստատված ընթացակարգի համաձայն նախագիծը մշակող մարմինը իր ինտերնետային կայքում պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաև հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի մասին տեղեկություններ: Ընդ որում, դիմումների ընդունման վերջնաժամկետը չի կարող պակաս լինել, քան հանրային քննարկումների հրավերի հրապարակման պահից տասը օրը:
Հանրային քննարկումների հրավերը հրապարակելու հետ մեկտեղ նախագիծ մշակող մարմնի ինտերնետային կայքում հրապարակվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր: Եվ միայն հանրային քննարկումների հրավերը հրապարակելուց առնվազն տասներկու օր հետո նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ հանրային քննարկումները կարող են իրականացվել նաև հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:
Օրենսդրության վերը նշված պահանջները ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը չի կատարել:
«Կարելի է կարծել, որ օրենքի ընթացակարգային խախտումներն էական չեն: Բայց օրենքի ամեն խախտում անընդունելի է, հատկապես երբ նման խախտումը կարող է վնասել շրջակա միջավայրին՝ այդ թվում Սևանին: Ընթացակարգերը կարող են լինել ձևական կամ դարձվել այդպիսին, սակայն միայն օրենքի պահանջներին հետևելով և մասնագետների հետ իրապես խորհրդակցելով է հնարավոր գտնել արդյունավետ լուծումներ ներկա գյուղատնտեսական խնդիրների և ապագա բնապահպանական մարտահրավերների համար»,- նշում է Պաշտպանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից