ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն անդրադարձել է «Փաստինֆո»-ի հրապարակմանը 07/12/2012 23:13 | Բնապահպանական իրավունք
«Փաստինֆո» լրատվական գործակալության 12.07.2012 թ. «Սևանը շրջապատող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները լճից ոչ մի կաթիլ չեն ստանում» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաթիկ Բադեյանի դիտարկումներին պատասխանել է ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն: Բադեյանը մասնավորապես նշել էր, որ Սևանը շրջապատող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները լճից այսօր ոչ մի կաթիլ կենարար հեղուկ չեն ստանում: Այդ առիթով կոմիտեն պարզաբանում է.
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» Հ/Կ նախագահ Սաթիկ Բադեյանի բերած փաստարկները չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ Գեղարքունիքի մարզում գործում են ջրօգտագործողների երեք ընկերություններ՝ «Մարտունի», «Գավառ» և «Վարդենիս», որոնց սպասարկման տարածքի փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում է 4600 հա: «Գավառ» ՋՕԸ-ն սպասարկում է 12 համայնքների և 2831 ջրօգտագործողների, «Մարտունի» ՋՕԸ-ն՝ 14 համայնքների և 8600 ջրօգտագործողների, Վարդենիս ՋՕԸ-ն՝ 16 համայնքների և 3120 ջրօգտագործողների: Մարզի բնակչության շուրջ 25 %-ը զբաղվում է ոռոգելի հողագործությամբ:
ՀՀ Գեղարքունիքի մարզում գործունեություն իրականացնող «Մարտունի», «Գավառ» և «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությունների տարեկան պլանային ջրի պահանջարկը կազմում է շուրջ 14 միլիոն խմ,որոնք վերցվում են Սևանա լճից և այլ ջրաղբյուրներից («Մարտունի» ՋՕԸ-ն, կախված եղանակային պայմաններից, իր պոմպակայանների միջոցով Սևանա լճից վերցնում է տարեկան միջինը 2-2.5 միլիոն խմ ջրաքանակ):
Վերջին տարիներին ՀՀ Գեղարքունիքի մարզում կատարվում են մեծածավալ ներդրումներ: Մասնավորապես, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի» ծրագրի շրջանակում վերակառուցվել են Զոլաքարի և Մարտունու պոմպակայանները (6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ), ինչպես նաև մարզի 9 համայնքներում (Լանջաղբյուր, Գեղարքունիք, Գեղհովիտ, Կարճաղբյուր, Ծովակ, Ակունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Մեծ Մասրիկ) կառուցվել և վերականգնվել են 3-րդ կարգի ջրանցքներ (1.178.000 ԱՄՆ դոլար արժողությամբ): Այս մասին շատ լավ տեղեկացված նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ընդգրկված էին «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի կազմում: Բացի այդ, ՀՀ պետական բյուջեից ևս տարեկան միջինը շուրջ 100 մլն դրամի չափով գումարներ են հատկացվում մարզում գործունեություն ծավալող ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում գտնվող և հրատապ լուծում պահանջող ոռոգման համակարգերի վերականգնման և վերանորոգման համար:
Ընդհանուր առմամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզը, ինչպես նաև հանրապետության մյուս մարզերը միշտ էլ գտնվել և շարունակվում են գտնվել ոլորտի պատասխանատու մարմինների թե՛ ուշադրության կենտրոնում, թե՛ հոգածության ներքո: Հետևաբար պնդումները, թե ոռոգման ջրի բացակայության հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակչությունն անգործ է և հողագործությամբ չի զբաղվում, անհիմն են և չեն համպատասխանում իրականությանը:
Վերջին շրջանում որոշ հասարակական կազմակերպությունների կողմից ոլորտին վերաբերող բացահայտ ապատեղակետվության տարածումը, ոչ մասնագիտական գնահատականները և Սևանա ջրից լրացուցիչ ջրառի թեմայի հետ կապված տարաբնույթ շահարկումներն առնվազն տարակուսանք են առաջացնում:
ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը վերջերս հայտարարել էր ՋՕԸ-երի կողմից ջրի սակագների կամայական բարձրացման և նորմատիվների փոփոխությունների մասին` այդպիսով թյուրիմացության մեջ գցելով հողօգտագործողներին: Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ նման փոփոխություններ կատարվում են ոչ թե ՋՕԸ-երի, այլ կառավարության կողմից: Ներկայիս գործող սակագինը` 1 խմ դիմաց 11 դրամ, սահմանվել է դեռևս 2007 թ. կառավարության որոշումով և վերհաստատվել է 2010 թ-ին: Մինչև չլինի համապատասխան կառավարության որոշում, որևէ մեկը որևէ սակագին չի կարող փոխել: Նորմատիվները նույնպես չեն փոփոխվել, դրանք հաստատվել են 2007թ-ին և փոփոխության անհրաժեշտություն առայժմ չկա»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից