ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչ ՍԴ-ն կծանոթանա ԱԺ-ից պահանջված նյութերին 07/12/2012 02:36 | Առողջություն
Սահմանադրական դատարանը որոշել է ծանոթանալ Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի ընդունման և փոփոխությունների հետ կապված Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների արդյունքներին և այդ նպատակով նամակով դիմել ԱԺ-ին:
Ինչպես «Փաստինֆո» գործակալությունը հաղորդել էր, հուլիսի 10-ին Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննության առնելով քաղաքացի Գալուստ Շիրինյանի դիմումի հիման վրա գործը, վերոհիշյալ հիմնավորմամբ կայացրել էր գործի դատաքննությունը հետաձգելու մասին աշխատակարգային որոշում:
Հիշեցնենք, որ դիմումատուն վիճարկում է Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, մասնավորպես, աշխատանքային իրավահարաբերությունների ծագման համար աշխատանքային պայմանագրի առկայությունը անհրաժեշտ հիմք հանդիսանալու, սահմանադրականության հարցը:
Հիշյալ հոդվածը սահմանում է.
1. Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
2. Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են նաև պայմանագրային հարաբերությունների կարգավորման սույն օրենսգրքի դրույթները:
Մինչ ՍԴ-ն կծանոթանա պահանջված նյութերին, նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքէջում տեղադրված լիագումար նիստերի սղագրությունները վկայում են, որ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակներում հոդվածն այս խմբագրությամբ` ի թիվս Աշխատանքային օրենսգրքի այլ փոփոխությունների, ընդունվել է ԱԺ-ի կողմից 2010թ.-ի հունիսի 24-ին, արտահերթ նստաշրջանում: Ընդ որում, 2010թ.-ի ապրիլի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք էր հանդիսանում թե գրավոր և թե բանավոր աշխատանքային պայմանագիրը. «Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր կամ բանավոր աշխատանքային պայմանագրի հիման վրա»:
Ինչպես երկու տարի առաջ, նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ, հայտնել էր հիմնական զեկուցող` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, «առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում բացասական քննարկման արժանացած աշխատանքային բանավոր պայմանագրի հետ կապված հարցապնդումը այս ընթացքում իր լուծումը ստացել է, և բանավոր պայմանագիրն այսպիսով դուրս է եկել աշխատանքային հարաբերությունների բովանդակությունից»:
Ի դեպ` ԱԺ 2010թ.-ի հունիսի 24-ի երկրորդ նիստը, որի ընթացքում շարունակվեց և ավարտվեց վերոհիշյալ քննարկումը, նախագահում էր խորհրդարանի փոխնախագահ, իսկ ներկայումս` ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը:
Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկող Գ. Շիրինյանը, մասնավորապես, ՍԴ-ին ուղղված իր դիմումում նշել է, որ այս հոդվածը «այնքանով, որքանով խոչընդոտում է փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը, հակասում է ՀՀ սահմանադրության 1-ին, 3-րդ և 32-րդ հոդվածներին», ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացված մի շարք միջազգային փաստաթղթերի: Այդ թվում` «Աշխատավարձի պաշտպանության մասին» 01.07.1949 թ.-ի կոնվենցիային: Ըստ դիմումատուի, նշված կոնվենցիան ամրագրելով աշխատավարձի պաշտպանության երաշխիքներ սահմանելու պետության պարտականությունը, 1-ին հոդվածում տալիս է աշխատավարձ եզրույթի հետևյալ սահմանումը. «աշխատավարձ» եզրույթը, անկախ անվանումից և հաշվարկման մեթոդից, նշանակում է` փողով հաշվարկվող և փոխադարձ համաձայնագրով, ազգային օրենսդրությամբ սահմանված ցանկացած վարձատրություն կամ վաստակ, որը գրավոր կամ բանավոր պայմանագրի հիման վրա գործատուն վճարում է աշխատողին կատարած կամ կատարելիք աշխատանքի կամ մատուցած կամ մատուցելիք ծառայությունների համար»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել