ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա. Գևորգյան. «Լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունն անհրաժեշտություն էր» 07/12/2012 18:19 | Բնապահպանական իրավունք
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր որոշ լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է Սևանա լճից ջրառի անհրաժեշտությանը, ոռոգման ջրի սակագնի, նորմատիվների փոփոխությունների մասին հայտարարություններին.
«Սևանա լճից լրացուցիչ ջրառի խնդիրը շարունակում է մնալ արդիական, քանի որ սակավաջուր տարով պայմանավորված` ջրային պաշարները բավարար չէին գյուղատնտեսության համար լիարժեք ոռոգում իրականացնելու համար: Մենք սովորաբար Սևանից ոռոգման նպատակով ջուր սկսում էինք վերցնել հունիսի կեսերին, և օրենքով նախատեսված 170մլն խմ ջրաքանակը բավարարում էր: Այս տարի, ինչպես բազմիցս նշվել է, Սևանից ջրառն սկսվել է մայիսի 2-ից, և հուլիսի 10-ի դրությամբ արդեն 143 մլն խմ վերցվել է: Այս տեմպերի դեպքում 170 մլն խմ-ը կսպառվի հուլիսի վերջին: Ուստի լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունն անհրաժեշտություն էր` գյուղացիական տնտեսությունների համար անխափան ջրամատակարարում ապահովելու համար: Հաշվի առնելով, որ երկու խոշոր դոտացիոն` 91 մլն խմ ծավալ ունեցող Ապարանի և 70 մլն խմ ծավալ ունեցող Ազատի ջրամբարներում այս տարի կուտակվել է համապատասխանաբար 39.3 մլն և 63.6 մլն խմ, իսկ Հրազդան գետի ջրատվությունը, որը Սևան-հրազդանյան համակարգի հիմնական աղբյուրներից մեկն է, անցած տարվա համեմատ 2 անգամ պակաս էր, մենք պարտավոր էինք բոլոր միջոցները ձեռնարկել` անխափան ոռոգում ապահովելու համար:
Միաժամանակ Սևանից բաց թողնվող ջուրն առավելագույնս օգտագործվելու է խնայողաբար: Ցանկանում եմ հիշեցնել, որ 2008 թ-ին ևս Ազգային ժողովը Սևանից 360 մլն խմ ջրբացթողում արտոնեց, բայց օգտագործվեց ընդամենը 302 մլն խմ-ը: Անձրևային եղանակը, ինչի մասին նշում են որոշ փորձագետներ, կնպաստի ջրի պահանջի նվազմանը, և դա, անկասկած, կազդի Սևանից բաց թողնվող ջրի ծավալների վրա: Այս վերջին շրջանում այդպիսի միտում նկատվում է. եթե մայիսից մինչև հունիսի կեսերը Սևանից օրական վերցվում էր միջինը 2-3 մլն խմ, հուլիսի 10-ին, օրինակ, վերցվել է 1,8 մլն խմ: Այնպես որ, հնարավոր է, որ ոռոգման շրջանի ավարտին ունենանք ոչ թե 320 մլն ջրառ, որի թույլտվությունը տրվել է օրենքով, այլ ավելի քիչ: Սևանից բաց թողնվող ջուրը բացառապես օգտագործվում է ոռոգման համար, և այն էներգետիկ նպատակներով վերցնելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Որևէ այլ նպատակ, բացի ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուց, չի հետապնդվել:
Ինչ վերաբերում է ՋՕԸ-երի կողմից ջրի սակագների բարձրացման կամ նորմատիվների փոփոխությունների մասին հայտարարություններին, ապա պետք է նշել, որ նման փոփոխություններ կատարվում են ոչ թե ՋՕԸ-երի, ինչպես նշում են որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ կառավարության կողմից: Ներկայիս գործող սակագինը` 1 խմ դիմաց 11 դրամ, սահմանվել է դեռևս 2007 թ. կառավարության որոշումով և վերահաստատվել է 2010 թ-ին: Մինչև չլինի համապատասխան կառավարության որոշում, որևէ մեկը որևէ սակագին չի կարող փոխել: Այլ խնդիր է, որ գյուղացիական տնտեսություններում կարող է ջրի ծավալի օգտագործումն ավելանալ. դրանք արդեն կոնկրետ ՋՕԸ-ի և գյուղացու միջև կնքված պայմանագրի շրջանակում գտնվող հարաբերություններ են:
Նորմատիվները նույնպես չեն փոխվել, դրանք հաստատվել են 2007թ-ին և փոփոխության անհրաժեշտություն առայժմ չկա»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից