Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Աշոտ Ահարոնյան. Ոստիկանության գործողություններն ուղղված են եղել անվտանգության ապահովմանը 07/09/2012   19:24  |  Վարչական իրավունք

Նախօրեին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շրջակայքում ոստիկանության և հանրության ներկայացուցիչների միջև միջադեպի մասին հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հուլիսի 9-ին նույն միջադեպի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, մասնավորապես նշելով.

«Հուլիսի 8-ին գրանցվել են նոր միջադեպեր Հարսնաքար ռեստորանի շրջակայքում: Պաշտպանի 116 թեժ գծին ստացված ահազանգերի համաձայն բռնություն է գործադրվել իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ: Բացի այդ, ըստ ահազանգողների, ոստիկանությունը ոչ իրավաչափ ուժ է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Մեր արագ արձագանքման խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր: Վարույթ է հարուցվել, որի շրջանակներում կիրականցվի դեպքի բոլոր մանրամասների ուսումնասիրություն:

Վահե Ավետյանի ցավալի մահը և Հարսնաքարում տեղի ունեցած դաժան բռնությունը շարունակում է վրդովվեցնել հանրությանը: Շատերը այդ բռնարարքը գնահատում են որպես առանձին անհատների կողմից ձևավորված անընդունելի սովորույթների և բռնության մշակույթի հետևանք: Այս համոզումը որոշ քաղաքացիների մղում է շարունակել բողոքի ակցիաները ոչ միայն ի հիշատակ զոհված բժշկի, այլև որպես ապագա բռնությունների կանխարգելման հնարավոր եղանակ: Բոլորս ենք ակնկալում, որ Վահե Ավետյանի մահվան հետևանքով ոչ միայն կպատժվեն այս բռնարարքի մեղավորները, այլև հասարակության և պետական մարմինների նպատակաուղղված գործողությունների ու միանշանակ գնահատականների շնորհիվ Հայաստանում կվերանա բռնություն ծնող հանցավոր մշակույթն ու մտածողությունը՝ իր «զորեղ» անհատների ֆինանսամկանային ողջ ներուժով:

Խորապես հարգելով ամեն քաղաքացու և տարբեր քաղաքացիական խմբերի իրավունքը բոլոր խաղաղ միջոցներով արտահայտելու իրենց դիրքորոշումներն ու պայքարելու իրենց համոզումների համար՝ կոչ եմ անում ոստիկանությանը ամեն կերպ աջակցել մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացմանը, նույնիսկ երբ խաղաղ հավաքները որոշակի անհարմարություն են ստեղծում հանրային և մասնավոր շահերի տեսանկյունից: Հավաքի «խաղաղ բնույթի» վերաբերյալ եզրույթը տարածվում է նաև այն վարքագծի նկատմամբ, որը ժամանակավոր խոչընդոտում կամ արգելափակում է երրորդ անձանց գործունեությունը: Այդ իմաստով, նույնիսկ երթևեկության ժամանակավոր խոչընդոտումն ինքնին չի կարող հավաքի անցկացման նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հիմք հանդիսանալ: (Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Eva Molnar v. Hungary):

Միևնույն ժամանակ, հավաքի ընթացքում իրական կամ ենթադրյալ իրավունքների հարկադիր կենսագործումը սեփական ուժերով չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադիր կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական կամ քրեական պատասխանատվություն: Առավել ևս անթույլատրելի է սեփական հայացքների պաշտպանությունն այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ հարկադրական գործողություններ կատարելու եղանակներով: Ոստիկանությունը պետք է ապահովի ոչ միայն խաղաղ հավաքին մասնակցող առանձին անհատների անվտանգությունը, այլև պաշտպանի մասնավոր սեփականությունը ցանկացած ոչ իրավաչափ ոտնձգությունից: Այս իմաստով, բողոքի ակցիայի մասնակիցների մուտքը մասնավոր սեփականություն հանդիսացող Հարսնաքար ռեստորանի տարածք արգելելու իրավաչափ պատճառը պետք է հստակ բացատրվեր խաղաղ երթի բոլոր մասնակիցներին՝ նրանց առաջարկելով մոտակայքում հանրային սեփականություն հանդիսացող այլ համարժեք տարածք իրենց ակցիան անցկացնելու համար:

Կրկին անգամ խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում, հատկապես իրավապաշտպանների նկատմամբ, և ոստիկանությանը խնդրում ենք ապահովել Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքների օբյեկտիվ և հրապարակային քննություն:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ խաղաղ հավաքների ընթացքում կամ այլ պարագաներում առանձին անհատների վերաբերյալ հնչում են զրպարտչական կամ վիրավորական պիտակներ կամ արտահայտություններ, ապա նման իրավիճակներում սեփական իրավունքների պաշտպանության միակ օրինական միջոցը քաղաքացիական դատավարության կանոններով դատարան դիմելն ու համարժեք փոխհատուցում պահանջելն է:

Ամփոփելով, կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել օրինականությունն ու իրավաչափությունը իրենց բոլոր գործողություններում և զերծ մնալ իրավիճակի ավելորդ սրացումից: Զորակցելով մեր քաղաքացիական ակտիվիստներին և ակտիվ քաղաքացիներին իրենց պայքարում՝ միևնույն ժամանակ հորդորում ենք հեռու մնալ տեղական և օտարերկրյա կազմակերպություններից և անձանցից, ովքեր փորձում են քաղաքական կամ այլ նպատակներով օգտագործել քաղաքացիական արդարացի վրդովմունքի յուրաքանչյուր դեպք՝ իրենց անձնական վարկանիշի կամ այլ քաղաքական նպատակների համար օգտագործելով ազնիվ մարդկանց անկեղծ մղումները»:


Արխիվ

[]